Սերժ Սարգսյանը հո էս հին գյուղապետի խելքին չի՞, որ իր տեղը զիջի
Զավեշտալի դեպք ՏԻՄ ընտրությունների ժամանակ.
<Ամռանը, Լոռու մարզի գյուղերից մեկում էի, տեղական ինքնակառավարման ընտրություններն էին, դե գյուղապետ, ավագանու անդամներ էին ընտրում: Մի զավեշտալի դեպքի մասին պատմեցին, որ կատարվել էր հարևան գյուղում: Գործող գյուղապետը նորից իր թեկնածությունն է դնում և որպեսզի «մրցակցությունն» ապահովվի այլընտրանքային թեկնածու է գրանցում հորեղբոր տղային, կրթություն չունեցող, մի սովորական նախրապանի:
Հիմա գործող գյուղապետից «կուշտ»՝ գրեթե բոլոր ընտրողները մեկ մարդու նման ձայնը տալիս են նախրապան թեկնածուին: Առավոտյան ավագանիով, գյուղի մեծամեծերով գալիս են էդ միամիտ մարդու տուն, իսկ սա՝ էս անցուդարձից անտեղյակ, ամենօրվա նման գոմից թրիքն է հանում-թափում:
_Աղբերս, հիմա մեր գյուղապետը՝ դու ես, հել կարգին շորեր հագի գնանքդ,-սկսում են համոզել նրան: Մի քիչ չեմուչումից հետո, նախրապանը համաձայնում է: Լողացնում են, սափրում, կոստյում-շալվար հագցնում՝ բերում գյուղապետարան: Կաբինետի դուռը բացում են՝ հին գյողապետը բազմել է՝ ապուշ կտրած:
-Դե հլա ստեղից հել ու մարշդ նվագի,-ձեռքը խփելով գրասեղանին ասում է նոր գյուղապետն ու նստում նրա տեղը:
Այսպիսի բաներ: Հիմա Սերժ Սարգսյանը հո էս հին գյուղապետի խելքին չի՞, որ իր տեղը զիջի:
Գրում է ֆեյսբուքյան օգտատեր Ներսես Նեսիսյանը












