Գալուստ Սահակյանը` «Ժառանգությանը». Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից շնորհավորում եմ բոլորին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հազարավոր ընտրողների, իրենց միացած քաղաքական ուժերի, գործիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անունից հայտարարել է, որ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում կձեռնարկեն բոլոր քայլերը, որպեսզի դե ֆակտո ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա դե յուրե նախագահ:
Մենք Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի քվեով ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել մեր պետության մեջ վերջապես ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու ավանդույթը»,-ընդգծել է Հակոբյանը:
Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նշելով. «Ես հասկանում եմ մեր գործընկերներին, բայց Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան, չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»:
news.am












