Գլխավոր » Լրահոս

Մարտի 1-ի դեպքերը իրավական տեսանկյունից փակված չեն

Մարտ 2, 2013թ. 10:22

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերը իրավական տեսանկյունից փակված չի համարում:
«Մարտի 1-ի էջն իրավական տեսանկյունց չի կարող փակված լինել, իսկ քաղաքական տեսանկյունից հարցը փակված ենք համարում։ Շատ են փորձում այս հարցը շահարկել եւ քաղաքականացնել, ամբողջ ազգի համար վիրավորական է միջադեպը գործիք դարձնելը, դա բավական ցավ արտահայտող իրավիճակ է»,- նշեց երեկ Գ.Սահակյանը:
Նա ասաց, որ խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումները կարող են շարունակվել, եթե խմբակցությունները նման ցանկություն հայտնեն: Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու որոշում, սակայն, դեռեւս չի կայացվել: «Մարդիկ հուզված են, միտինգներ են անում, թող անեն, իշխանությունն էլ իր գործն է անում»,- ասաց Սահակյանը` նկարագրելով հետընտրական իրավիճակը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն