Գլխավոր » Լրահոս

Մառազմի ժանրից

Մարտ 17, 2013թ. 10:39

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Մոսկվա եւ Բրյուսել կատարած իր այցերի մանրամասները։ Այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Քննարկվել են նաեւ ներքաղաքական զարգացումները, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ մասնակցության ծրագիրը, քարոզչական նյութերը։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն Երեւանը զիջելու է ԲՀԿ-ին եւ արդեն կա պայմանավորվածություն՝ Շարմազանովը նշեց, որ այդ հրապարակումները «մառազմի ժանրից են»։ «Դրանք ծիծաղելի եւ անլուրջ բամբասանքներ են։ Նման բան չի կարող լինել: Ընդամենն ասեմ, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն շատ ավելի լավ եւ լուրջ է նախապատրաստվում։ Մեր քաղաքական թիմը՝ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ունի բոլոր շանսերը երեւանցիների մեծամասնության վստահությունը ստանալու համար։ Մենք ամենավստահելի քաղաքական ուժն ենք»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն