Գլխավոր » Լրահոս

Կստեղծվի «Մարտի 1-ի» նոր հանձնաժողով

Մարտ 17, 2013թ. 11:00

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության առաջարկին: Որոշումն ընդունվեց միաձայն, նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները, կողմ քվեարկեցին:
«Մարտի 1»-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու վերաբերյալ դեկտեմբերին իշխանությունների հետ համաձայնության գալուց հետո որոշ քաղաքական շրջանակներ ՀԱԿ-ին մեղադրեցին իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար:
Այս կապակցությամբ Գագիկ Ջհանգիրյանը երեկ ասել է. «Ի՞նչ գործարք: Ո՞նց կարող են ինձ կասկածել ինչ-որ գործարքի մեջ լինելու վերաբերյալ, երբ խոսքը սպանությունների, արյան մասին է»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն