Լոզանի հաշտության պայմանագրի մասին
Լոզանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922-23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանագրին: Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու:
Հաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները: Սա նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը, այն դեպքում, երբ երկու կողմերն էլ 1921թ. օրինական իշխանություն չէին իրենց երկրներում, նաև ոչ մի առնչություն չունեին Հայաստանի հետ: Հետևաբար, միջազգային իրավական առումով այն չի կարող համարվել Հայաստան-Թուրքիա սահման:
Իրաքի հետ սահմանի որոշման հարցը հետաձգվե մինչև մեր օրերը: Սահմանագծման իրագործումը սկսվեց ԱՄՆ զինուժի ներխուժումով, համաձայն` Ռալֆ Պիտերսի ՙՄիջին Արևելքի նոր քարտեզը՚ հոդվածի ու կից տրվող քարտեզի: Չեղյալ համարեց կապիտուլյացիայի ռեժիմը: Վերացրեց օտարերկրացիների տնտեսական և քաղաքական արտոնությունները Թուրքիայում, նաև միջազգային ֆինանսական հսկողությունը Թուրքիայի նկատմամբ:
Հիշենք, որ Հայերի ցեղասպանությունը դադարեց 1923թ. Լոզանի կոնֆերանսից հետո միայն: Ըստ էության, Լոզանի կոնֆերանսը հաստատելով ներկայիս Թուրքիայի սահմանները, այն պարագայում, երբ դեռ ընթանում էր հայերի, նաև հույների և այլ ազգերի ցեղասպանությունը, ՙնոր կարգ՚ սահմանեց ցեղասպանությունների միջոցով և դրանց հետևանքում բռնազավթված տարածքները ՙնվիրաբերելու՚ ցեղասպանություն իրագործած պետությանը: Ի դեպ, ՙնվիրաբերելը՚ ամերիկնա գեներալ Ռալֆ Պիտերսի գործածած տերմինն է:
Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկներից Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ռումինիան, ԱՄՆ-ը, Թուրքիան չեն ճանաչել ու դատապարտել 1915-23թթ. ցեղասպանությունը: Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Հարավսլավիան` ներկայիս Սերբիան, ճանաչել ու դատապարտել են, չնայած որ, առ այսօր, չեն դատապարտել Լոզանի պայմանագիրը:












