Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ցեղասպանությունից փրկված հայուհին ոգեւորությամբ պատմում է, թե ինչպես էր կոտորում ողջ մնացած հայերին

Ապրիլ 17, 2013թ. 23:58

Թուրքական Yeni Akit պարբերականում վերատպված Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի՝ ժամանակի հայտնի պարբերականներից մեկին տված սկանդալային հարցազրույցը շարունակում է քննարկվել սոցցանցերում։

Yeni Akit-ը ներկայացրել է ժամանակի հայտնի պարբերականներից Tan-ի լրագրող Ահմեդ Էմին Յալմանին տված Սաբիհա Գյոքչենի սկանդալային հարցազրույցը։ Հարցազրույցում Աթաթուրքի
հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենը պատմում է թե ինչպիսի ոգեւորությամբ է մասնակցել Դերսիմի կոտորածին։

«Երբեք չեմ մոռանա Դերսիմը ռմբակոծելու իմ ոգեւորությունը։ Սկզբում ռումբերն ես նետում, այնուհետ անցնում ես ավտոմատ հրազենին եւ կրակում կենդանի թիրախների վրա։ Բախման վայրում մարդկանց
վրա ռումբ նետելը մարդու խղճի վրա չի ազդում, ցավ չի պատճառում։ Այդ ժամանակ մարդ միայն մտածում է իր պարտականսությունը կատարել եւ հարվածել»-ասել է Սաբիա Գյոքչենը։

Սոցցանցերում այս թեմայի շուրջ բանավիճող թուրքերը ուշադրություն են դարձնում նաեւ այն հանգամանքի վրա, որ Սաբիհա Գյոքչենը 1915-ի ցեղասպանությունից փրկված հայուհի՝ Խաթուն
Սեբիլջյանն էր, ով առանց խղճի խայթ զգալու կոտորում էր Ցեղասպանությունից փրկված եւ Դերսիմում հանգրվանած իր ազգակիցներին։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է
գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

news.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն