Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն

Թուրք հասարակությունը եղել է ցեղասպանության մասնակից

Ապրիլ 24, 2013թ. 11:49

Հարցազրույց թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻ հետ

– Հաճախ է ասվում, թե 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՙցունամի՚ է սպասվում, որից թուրքական կողմը սարսափած է: Մեզ կհաջողվի, իրոք, աննախադեպ իրավիճակ ստեղծել:
-2015-ը մեզ համար շատ կարևոր տարեթիվ է ու եթե չհաջողվի որևէ բան անել, եթե առիթը բաց թողնենք, հետո բավականին դժվար կլինի ապահովել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակականությունը: Սակայն այն քայլերը, որ կատարվում են` մտահոգիչ են: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ընդամենը մի քանի նիստ է գումարել ու կազմակերպել մեկ միջազգային գիտաժողով, որն անցավ աններելի թերություններով: Հրավիրված գիտնականներն ապշած էին անկազմակերպվածությունից: Միջազգային համարվող գիտաժողովն անգամ ծրագիր չուներ: Գիտաժողովից հետո հրավիրյալները բողոքեցին, ասելով, կարծում էինք, թե 100-րդ տարելիցին ընդառաջ մեր անելիքները պետք է քննարկեինք, բայց հնչեցին հերթական զեկուցումները` մենք կարդացինք, մենք լսեցինք: Նման մակերեսային վերաբերմունքը խիստ վիրավորական էր: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա ամեն տարի հունվարից թուրքերը սկսում էին խիստ անհանգստանալ, մինչդեռ այս տարի նրանք չափազանց հանգիստ են, որպիսին երբեք չի եղել: Դա նշանակում է, որ հայկական կողմից լուրջ քայլեր չեն նկատում: Երբեմն-երբեմն թուրքական զլմ-ը կառավարությանը, զգուշացնում են հայկական հնարավոր ՙցունամիի՚ մասին, բայց այսօրվա ընթացքը ոչ միայն ցունամիի նշաններ չի ցույց տալիս, այլ դրանից նույնիսկ ալիք չի բարձրանա: 100 ամյակին մնացել է 2 տարի, բայց մենք անգամ ճանաչումների հարթության մեջ անհրաժետ հաջողության չենք հասել: Առանցքային եմ համարում երկու պետությունների` ԱՄՆ-ի և Իզրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, վստահ եմ` դրանից հետո միջազգային դատարան դիմելու, հատուցում պահանջելու հնարավորություններն անհամեմատ կմեծանան:
-Վերջին տարիներին Թուրքիայում իհայտ են եկել մտավորականներ, որոնք սեփական պատմության հետ առերեսման քաղաքականության կողմնակիցներ են, հայտարարում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է հե՜նց Թուրքիայի շահերից: Ի՞նչ իրողության հետ գործ ունենք:
-Նման հայացքներ ունեցողները շատ քիչ են, ընդամենը մի քանի հոգի, ու պետք չէ գերագնահատել այդ փաստը: Ի դեպ, նրանցից մեկն էլ Զարաքոլուն է, ով շատ ազնից, բացառիկ թուրք մտավորական է: Մինչդեռ պատկերն այլ է թուրք հասարակության ներսում: Վերջերս մի հարցախույզ էին անցկացրել, պարզվել էր, որ թուրք բնակաչության 68 տոկոսը հայ հարևան չի ուզում ունենալ, չնայած նրանցից շատերը հայերի հետ երբևէ չեն էլ շփվել, բայց ատելություն ունեն:
Վարվող քաղաքականության հետևա՞նք է, թե՞ շատ ավելի լուրջ խնդրի հետ գործ ունենք:
-Այո, խնդիրը շատ ավելի լուրջ է: Թուրքերի նախնիները Հայոց ցեղասպանության անմիջական մասնակիցներ են, ովքեր ամենադաժան միջոցներով խոշտանգել ու սպանել են հայերին, որպեսզի բռնազավթեն նրանց ունեցվածքը` տունը, կահույքը, խանութները, անգամ թալանել են տեղահանվողների կոշիկները, հագուստը, այսինքն յուրացրել են ամեն հանրավորը: Սա նշանակում է, որ ներկայիս թուրք հասարակությունը տառապում է հանցագործի հոգեբանությամբ: Ու քանի որ չեն կարող ձերբազատվել այդ հոգեբանությունից, սկսում են առավել ատելությամբ լցվել հայերի նկատմամբ: Նույն հոգեվիճակում են և Թուրքիայի իշխանությունները:
-Մեզանում սակայն այն կարծիքն է տարածվում, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ ՙինֆորմացիայի սով՚ է ու, եթե հայերս կարողանանք լուսավորել բանից անտեղյալ թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա:
-Ծիծաղելի է, ո~նց չգիտեն, ճիշտ հակառակն է, և դա է պատճառը, որ հասարակությունը, որն այլ հարցերում տարակարծություններ ունի իշխանությունների հետ, ցեղասպանության հարցում մեկ մարդու պես համակարծիք է վարվող ժխտողական քաղաքականության հետ: Վերջերս Թաներ Աքչամը այսպիսի միտք ասաց.ՙԹուրք հասարակությունը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը՚: Եվ սա է իրողությունը: Թուրքական իրականության մեջ հայատյացության արմատները խորն են, և դա պայմանավորված է նրանով, որ թուրքական պետության կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությանը սիրահոժար մասնակցել է արյունարբու թուրք զանգվածը և յուրացրել հայ զոհերի ունեցվածքը: Ժողովուրդն իզուր չի ասել. ՙԳող` սիրտը դող՚:
-Հայտնի է, որ ներկայումս Թուրքիայի հարուստ ընտանիքները ցեղասպանության տարիներին հայերի ունեցվածքը բռնազավթածների ժառանգներն են:
-Այո, և դա ապացուցված է. Քյամիլ Քոչը, Նեժատ Էջզաջըբաշին, Սագըփ Սաբանջին, որոնց անունները ներառված են աշխարհի 100 հարուստների ցանկում, հարստացել են թալանելով հայերին: Նեժատ Էջզաջըբաշին զինվորական է եղել, աղբյուրներում նկարագրված է, թե դեռ ցեղասպանությունը չսկսված նա ինչպես է սպանել ու թալանել մեծահարուստ հայերին և յուրացրել նրանց ունեցվածքը: Երբ մահացավ, իսլամական թերթերը գրեցին` ՙլեշը գցված է Ստամբուլի հրեական գերեզմանոցում՚, սա էլ փաստում է, որ նա եղել է սաբաթայական, այսինքն` սալոնիկյան ծագումով, առերևույթ իսլամ ընդունած հրեա: Ի դեպ, Թուրքիայում հայատյացության խրախուսման մեջ չարանենգ կեցվածքով աչքի են ընկնում հենց սաբաթայական տականքները: Սրանք ազդեցիկ դիրքեր գրավելով թուրքական պետական կառույցներում, Թալեաթի, Էնվերի, Ջեմալի պես արյունարբու գազաններին պաշտպանության տակ առնելուց զատ, որոնք նույնպես սաբաթայական էին, մշտապես խրախուսել են հայատյացությունը և հետնաբեմից կառավարելով թուրք տգետ հրոսակին, նրա ագրեսիվ նկրտումներն ուղղել հայ ժողովրդի դեմ: Եվ այսօր էլ թուրքական պետությունը հետեւողականորեն խրախուսում է այդ նույն հոգեբանությունը:
-Մինչդեռ մեզանում քիչ չեն թուրքամետ դիրքորոշում ունեցող մտավորականները, ովքեր հայ հանրությանը փորձում են հավատացնել, թե այսօրվա թուրքը երեկվա մարդասպանը չէ, ու Թուրքիան էլ մի այլ, վերափոխված երկիր է:
-Խոսենք փաստերով. 2011-ի, հենց ապրիլի 24-ին այդ ՙվերափոխված՚ Թուրքիայում սպանվեց ժամկետային զինծառայող Սևակ Շահին Բալըքչըն: Դրանից առաջ Հրանտ Դինքին էին սպանել: 2012-ի հարյուր հազարավոր թուրք-ադրբեջանական ոհմակը ցույց կազմակերպեց ու պարզեց հսկայական ցուցապաստառներ, որոնց վրա գրված էր` ՙԲոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք՚, ՙՀանկարծ մի օր Երևան ենք գալու՚: 2012-ի Ստամբուլում տեղի ունեցան սարսափելի դեպքերը` ծեծելով սպանեցին 80-նն անց հայ կանանց: Ահա այսպիսին է ՙվերափոխված՚ Թուրքիան: Ու պետք չէ մեր հասարակության մեջ թյուր պատկերացումներ ներարակել: Վերափոխվել է ոչ թե Թուրքիան, այլ մեր որոշ մտավորականներ, իսկ այդ տականքները փոխվել են, որովհետև դրսից, գուցե և թուրքերից, ֆինանսավորվում են:
-Ճանաչումների շարքում առավելապես կարևորվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ի՞նչ կարող է տալ այն մեզ:
-Դա կլինի կարևոր քայլ, բայց Թուրքիան չի գնա դրան: Ահա, թե ինչու: ճանաչումը կպարզվի, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիրի` Աթաթուրքի մերձավոր շրջապատը կազմված է եղել հայ ազգի դահիճներից, ստոր մարդասպաններից, և թուրքերը ստիպված կլինեն նորովի վերանայել իրենց հանրապետության պատմությունը:
Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր Իզրայելի պարագայում, եթե նկատի ուենանք, որ ժամանակ առ ժամանակ հրեաները խոսում են Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու մասին: Չնայած հայտնի է նրանք մտավախությունը` Հայոց ցեղասպանության ճանաչումով Հոլոքոստը կկորցնի իր, այսպես ասած, աննախադեպ լինելը։
-Հրեական մոտեցումներում ոչ մի փոփոխություն չկա և Իզրայելը շարունակում է հանդես գալ իր ամբարտավան դիրքերից: Իրողությունն այն է, որ բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, նույնիսկ Գերմանիայում, հրեական լոբբին շատ հզոր է: Թել Ավիվում նստած հրեաները կարող են հեշտությամբ ներազդել Անգլիայի կառավարության որոշումների վրա, և ցավոք, Հայոց ցեղասպանության հարցում նրանք շարունակում են իրենց բացասական ազդեցությունն ունենալ: Զարմանալի է, որ նման մոտեցում ունի մի ժողովուրդ, որը տեսել է ցեղասպանություն, իսկ Լեմկինը ժամանակին խոստովանել է, որ Հայոց ցեղասպանության օրինակով է մշակել հայտնիՙՑեղասպանության հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան՚ ու շրջանառության մեջ դրել ցեղասպանություն տերմինը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն