ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ
Մայիս 9, 2013թ. 19:37
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ստեփանակերտում եւ Շուշի քաղաքում մասնակցեց Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հանրապետության նախագահը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Նախագահը տոնական միջոցառումների շրջանակում այցելել է նաեւ Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:












