Բերձորի ազատագրումը կարևոր հաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար
Մայիս 19, 2013թ. 18:31
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր շրջկենտրոն, որտեղ մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական և հոգեբանական կարևոր հաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կլիներ պաշտպանել երկրի անկախությունն ու ազատությունը:
Նախագահն ընդգծել է, որ առանց Քաշաթաղի շրջանի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության գոյատևումը: Բակո Սահակյանը Քաշաթաղի զարգացումը համարել է համահայկական կարևորություն ունեցող ռազմավարական խնդիր, ընդգծելով, որ պետությունը կանի հնարավորը նրա շենացման ուղղությամբ:












