Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Վերլուծական, Տարածաշրջան

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՓՈՂՈՏ ՄՈՒՂԱՄՆԵՐԸ

Մայիս 31, 2013թ. 01:07

Զարմանալի բաներ են կատարվում աշխարհում, իսկ քանի որ մեր տարածաշրջանը աշխարհի կենտրոնն է, ապա այստեղ են կատարվում ամենազարմանալի բաները:
Հայաստանում միամիտ-միամիտ նստած` նույնիսկ տեղյակ էլ չենք, թե համամարդկային ինչ մշակութային կենտրոնի է վերածվել հարեւան հնադարյան Ադրբեջանը: Բաքվում տեղի է ունեցել միջմշակութային կապերին վերաբերող համաշխարհային երկրորդ համաժողովը, որում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան հայտարարել է, թե Ադրբեջանը դարձել է մշակութային կենտրոն, իսկ նովրուզն ու մուղամը` որպես համաշխարհային մշակութային ժառանգություն, ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեցանկում:
Մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածն էլ հայտարարվել է միջմշակութային կապերի ամրապնդման դեկադա (ականջդ կանչի, սովետ): Մեզ հետաքրքրեց հատկապես մուղամի համամարդկային արժեքը, մուղամի, որի տակ կլկլում է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Դե, վճարել են, երգում է մշակույթի կենտրոնի վերածված Ադրբեջանի մասին:
Այս երկրի պատմագողական վարքը մեզ համար նորություն չէ: Բայց այս նույն կազմակերպության պատվիրակությանը նույնիսկ թույլ չտվեցին մտնել Նախիջեւան եւ տեսնել Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: Հլու-հնազանդ վերադարձան, որեւէ արձագանք չեղավ. միայն ափսոսանք:
Իսկ հիմա էլ հետ են եկել մշակույթի կենտրոն: Այսինքն, միջազգային կազմակերպություն ՅՈՒՆԵՍԿՕ-ն մշակութային առումով կարեւորում է մի երկիր, որը ոչնչացրել է հիրավի համամարդկային արժեք ունեցող հազարավոր հայկական հուշարձաններ, մարդասպանին դարձրել ազգային հերոս:
Սա խորքի մեջ ինքնախոստովանանք է` մենք միֆ ենք: Եվ այդպես էլ կա: Իրեն հարգող մշակութային միջազգային կազմակերպության ղեկավարը նման հայտարարություն կանե՞ր: Իսկ մենք զեկույցներ ենք պատրաստում այս կազմակերպության համար եւ ուրախանում, որ հավանության են արժանանում:
Ադրբեջանում վաղուց արդեն պետական պատվերով պատմություն են շինում ու փողով տարածում: Այս կամ այն կազմակերպությանն էլ վարձում, որ կնիքը ձեռքին վազի: Միշտ են այսպես վարվել, դեռեւս խորհրդային տարիներից: Փող եւ պատմություն, փող եւ մշակույթ, վերջապես, փող եւ քաղաքականություն: Ընդ որում, այս ամենն արվում է չտեսնված մի ցինիզմով:
Չեմ կարողանում մոռանալ, թե ինչ էր տպագրված Մոսկվայում լույս տեսած «ԽՍՀՄ ժողովուրդների մանկավարժական մտքի եւ դպրոցների պատմության ակնարկներ» ժողովածուի մեջ. «3-5-րդ դարերում Ադրբեջանում զարգացան ֆեոդալական հարաբերությունները, ծագեցին խոշոր քաղաքներ` Դերբենդ, Շիրվան, Շեքի, Բուրդա, Թեբրիզ, Գյանջա, Նախիջեւան եւ այլն: 3-րդ դարում Ադրբեջանը նվաճվեց Սասանյան Պարսկաստանի կողմից»:
Վստահ եմ, որ այդ ժողովածուի հրատարակման օրը 3-5-րդ դարերի բոլոր պատմիչների գերեզմաններից հառաչանք է լսվել:
Իրեն հնադար խցկող, այս տարածաշրջանի բնիկ համարող անհայտ ծագման այս ազգը, որ խաչքարը համարում է իրենը, բազում հուշարձանների հայատառ արձանագրությունները համարում է իրենը, նախնադարյան ժայռապատկերները համարում է իր նախնիների նկարչական տաղանդի արտահայտություններ` առանց հաշվի առնելու, որ նախնադարում ընտանի դարձած ոչխար չկար, որ իրենք էլ լինեին, հիմա մոռացել են այդ մասին:
Հիմա այլ ժամանակներ են, եւ այլ ծրագիր է իրականացվում. ընդ որում` բոլոր ոլորտներում` քաղաքականությունից մինչեւ մշակույթ: Եվ ձեռագիրը նույնն է` զավթում:

ԱՐՄԱՏՆԵՐԸ
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Մոնղոլիան պաշտոնական պատվիրակության մակարդակով Թուրքիայից խնդրեց 20 հազար տղամարդ «ներկրել» Մոնղոլիա, ուր ռուսական բազմամյա տիրապետության հետեւանքով տղամարդիկ համ պակասել են, համ ծուլացել: Աշխատասեր թուրքի կարիք կա, այսինքն:
Բայց թե ինչու էին մոնղոլները կանգ առել հատկապես թուրքերի վրա, մենք հո լավ գիտենք: Գիտենք, որ սրանք` «բնիկները», նրանց անառակ որդիներն են, որ չեն վերադարձել տուն: Թուրք-ադրբեջանական մամուլն էլ գրեց, որ «ժամանակակից Մոնղոլիային եւ թուրքալեզու երկրներին շատ բան է կապում` սկսած Օրխո-ենիսեյան գրավոր հուշարձաններից մինչեւ երկնային թուրքերի հնագույն մշակութային հետքերը»:
Թե այդ ինչ երկնային թուրքեր են, միայն իրենց է հայտնի, բայց մնացածն անկասկած է: Տարիներ առաջ էլ «մշակութաբանները» Բաքվում թանգարան էին բացել (Ալիեւն էլ ժապավենը կտրել էր), ուր ցուցադրվել էին Օրխո-ենիսեյան մշակույթի նմուշներ` ինչ-որ սալիկներ եւ այլն: Թե դա ում մշակույթն է` Աստված գիտե, բայց վաթանի կարոտը երբեմն ի հայտ է գալիս:
«Կոյունլու» մտածողությամբ մոռանում են, սակայն, որ այդպիսով հավաստում-փաստում են հեռավորարեւելյան միջցեղային այն արգանդի գոյությունը, ուր խմորվելով ու խմորվելով` դեպի Արեւմուտք հորդաց մարդաձի խառնամբոխը` հլու էգերի պատրաստակամ բազմությամբ: Բայց խաշնարածի հիշողությունը կարճ է` արոտից արոտ. նախորդը միշտ մոռացվում է:
Ադրբեջանի պարագան պարզ է, ու ոչ մի նոր բան չկա, բայց մտահոգիչն այն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է անում, ու մենք, սուսուփուս նստած, ոչ մի արձագանք չենք տալիս: Չէ՞ որ մենք ենք մշակութային ահռելի կորուստներ ունեցել այդ կազմակերպության քթի տակ:
Ուրեմն, պատրաստակամ աշակերտի նման զեկույցներ գրելուց առաջ պիտի հարցնել գլխավոր քարտուղարին` «ելույթդ քանի՞ս ա»: Եվ զեկույցը չուղարկել:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն