Ֆրանսիան պետք է իր ազգային օրենսդրության մեջ մտցնի որոշումը ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին
Մայիս 31, 2013թ. 01:10
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն նախօրեին մասնակցել է Եվրախորհրդարանում կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. Ժողովուրդների հաշտության կամուրջ» կոնֆերանսին:
Պատգամավորը, որը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, հայտարարել է.
«Ֆրանսիան պետք է իր ազգային օրենսդրության մեջ մտցնի որոշումը ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի մասին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն զուգահեռ, թուրքական եւ ադրբեջանական ժխտման քարոզչությունը շարունակում է տարածվել: Նավթով չես կարող գնել ո՛չ հիշողությունը, ո՛չ էլ մարդու իրավունքները»:












