ՄԻՊ-ն ու ԱԺ-ն ուզում են օրինականացնե՞լ անբարոյությունը

Միասեռականների ամուսնությունները թույլատրող օրենքը Ֆրանսիայում ընդունվելուց հետո երկրում երկար ժամանակ է ինչ չեն դադարում բողոքի հզոր ցույցերը: Ֆրանսիական մամուլն ահազանգում է` քաղաքացիական պատերազմ է հասունանում: Մինչ հազարավոր ֆրանսիացիներ կռիվ են տալիս Եվրոպայի սրտում անբարոյականության ու այլասերվածության օրինականացման դեմ, Հոլանդիայի ՙՄանկապիղծների կուսակցության՚ նախագահը ցինիկաբար հայտարարում է. ՙՄենք հասարակությանը կապացուցենք, որ սեքսը տարիք չի ճանաչում, մենք օրինական ճանապարհով կհասնենք նրան, որ սեռական գործողություններ թույլատրվեն ցանկացած տարիքի երեխաների հետ, ներառյալ նորածինները՚, իսկ եվրոպական մի շարք երկրներում արդեն իսկ հայտնվել են արյունապղծության օրենքի ջատագովները, որով կօրինականացվեն հայր և դուստր, մայր և որդի, եղբայր և քույր ամուսնությունները:
Մարդկության մտածող հատվածն ահազանգում է` Եվրոպան կործանվում է, քանզի կորցնում է իր իրական դեմքը, սա այլևս Հյուգոյի, Դիկենսի Եվրոպան չէ, սա այլ Եվրոպա է: Մտահոգությունների ալիքը չշրջանցեց նաև Հայաստանը: Մեր երկիր խցկված ու իրենց պառակտիչ գործունեությունը ծավալող աղանդավորներից բացի այժմ էլ կանգնած ենք միասեռականության վտանգի առաջ:
Տարօրինակն այն է, որ որոշ վերլուծաբաններ շտապեցին ՙմիամտորեն՚ ենթադրել, թե միասեռական Եվրոպայի մասին խոսակցությունները մեզանում միտումնավոր են ակտիվանում, նպատակը Եվրոպայի դեմ ատելության քարոզն է ու Եվրասիական միության գովերգումը: Այս պարզունակ ու տրամաբանությունից զուրկ ՙվերլուծության՚ հեղինակներին հարց ուղղենք`իսկ ո՞ւմ է ուղղված ֆրանսիացի ցուցարարների բողոքը, նրանք է՞լ պուտինյան գաղափարի լոբբինգով են զբաղված:
Դեռ մեկ ամիս առաջ Հանրային խորհրդի Կրոնի, ենթահանձնաժողովը, քննարկման նպատակով, ՄԻՊ աշխատակազմից պահանջում է ՙԽտրականության դեմ՚ օրենքի նախագիծը և հայտնաբերում փաստեր, որոնք հիմք դարձան հանձնաժողովական Խաչիկ Ստամբոլցյանի հայտարարության համար` այն միասեռ ամուսնությունները Հայաստանում օրինականացնող օրենքի նախագիծ է: Ստամբոլցյանի բացահայտումներին շտապեց հակադարձել Պաշտպանի գրասենյակը` տարածելով ՙՍտամբոլցյանը ստում է՚ վերտառությամբ հայտարարությունը:
Իսկ իրականում ի՞նչ է կատարվում մեզանում, ո՞ր գերատեսչություններն են, տուրք տալով Արևմտյան պահանջներին, փորձում մեր երկրում օրինականացնել անբարոյությունն ու այլասերվածությունը:
Միանգամից ասենք, որ դավադրությանը համատեղ ուժերով ձեռնամուխ են եղել ՄԻՊ-ն ու խորհրդարանը: ինչն էլ բացահայտում է Խաչիկ Ստամբոլցյանը:
Եվ այսպես: Չնայած ՀԽ-ի պահանջով դեռ մեկ ամիս առաջ նախագծի 5-րդ հոդվածից հանվում է ՙսեռական կողմնորոշում՚ կասկածելի ձևակերպումը, սակայն պաշտպանը սույն միտքը նախագիծ է խցկում մեկ այլ ձևակերպմամբ. 7-րդ հոդվածում նշված են ՙորոշակի հատկանիշներ՚-ը` ՙանձի և կամ մի խումբ անձանց ենթադրյալ կամ իրական առանձնահատկությունները կախված սեռից, ռասայից, գենդերից, մաշկի գույնից…՚ և այլն: Պարզվում է ՙշան գլուխը՚ հե՜նց այս բառերի տողատակերում էլ թաքնված է: Նախ, ՙորոշակի հատկանիշ՚ ասվածը նշանակում է ՙկին, որն իրեն տղամարդ է զգում, տղամարդ, ով իրեն կին է զգում, իսկ երբ նշվում է խումբ կամ անձ, նկատի ունեն հե՜նց միասեռականներին: Այստեղ է թաքնված միասեռականների պաշտպանության գաղափարը՚. պաշտպանի խորամանկությունը այսպես է բացատրում Խաչիկ Ստամբոլցյանը:
Անցնենք առաջ. նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ կետում միտումնավոր տարանջատված են ՙսեռ՚ ու ՙգենդեր՚ բառերը: ՙՍա տարօրինակ է, քանի որ դրանք նույն իմաստն են արտահայտում, սեռը հայերեն է, գենդերը Եվրոպայում են օգտագործում՚: Իսկ թե ո՞րն է տարանջատման նպատակը. հետևենք խորհրդարանի քայլերին ու ամեն ինչ պարզ կդառնա: Վերջին քառօրյայում ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունեց ՙԿանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին՚ օրենքը, որում էլ տրվեց ՙգենդեր՚ բառի սահմանումը: Ուշադրություն դարձրեք` այն ձևակերպված է այսպես. ՙտարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք՚: Այսպիսով, միասեռականների համար նախապատրաստվող օրենքում հստակ ամրագրվեց` ՙգենդեր՚ նշանակում է ձեռքբերովի սեռ: ՙՍա դիվերսիա է, ականը դրվեց ՄԻՊ-ի նախագծում, իսկ խորհրդարանը դրա մեջ տեղադրեց պայթուցիկը՚:
Սակայն, միայն սրանով չէ, որ խոցելի է այս նախագիծը. ՙԽտրականության՚ տակ նշում կա ՙմաշկի գույն՚-ի մասին: Այդ երբվա՞նից են սևամորթներն ու սպիտակամորթները թունդ հակամարտում Հայաստանում: Այն, որ Հայաստանյան իրականության հետ ոչ մի կապ չունեցող այս զավեշտը տեղ է գտել նախագծում, պարզ հուշում է` ՙնախագիծը գրվել է ոչ թե ՄԻՊ-ում, այլ թարգմանություն է եվրոպական որևէ երկրի օրենքի, որը մեզ պարտադրվել է՚:
Օրենքը խոցելի է նաև իրավական տեսանկյունից. իրավաբանների պնդմամբ, այն հարուստ է մի շարք ՙնորամուծություններով՚, դրանցից մեկն էլ հոդվածն 9-ի 1.2 կետն է, ուր նշված է` ՙՊատասխանող կողմը պարտավոր է ապացուցել խտրական վերաբերմունքի բացակայությունը՚: Սա այլ բան չէ, քան անմեղության կանխավարկածի խախտում: Խաչիկ Ստամբոլցյանից տեղեկացանք, որ այս կետի մեկնաբանման նպատակով ինքն անձամբ դիմել է ՄԻՊ-ի իրավաբանին, ով ՙընկավ պեչենու բաղերն ու ոչինչ այդպես էլ չպատասխանեց՚: Իսկ հակապետական, հակասահմանադրական, հակամարդկանին կետը, ըստ նրա, միտումնավոր է ներառվել նախագծում, որպեսզի ՙերբեք նորմալ մարդիկ դատարանում չշահեն՚:
Եվ վերջապես, նախագծում խոսվում է իրավունքների մասին, մինչդեռ բացակայում են պարտականությունները: Օրինակ, խոսվում է երեխայի իրավունքների մասին, բայց ոչ մի խոսք պարտականության մասին: Ստացվում է, որ ՙմայրն իրավունք չունի երեխային ասելու` ձեռքերդ լվացրու և նոր մոտեցիր սեղանին: Դա կարող է համարվել երեխայի կամքի բռնություն և կարող են ձեր երեխային օտարել՚:
Նկատենք, որ վերջերս միասեռականների ակտիվացմանը զուգընթաց բարձրաձայնվում է այն վտանգավոր երևույթի մասին, որ կոչվում է երեխաների որդեգրման բիզնես: Քանի որ օրենքը միասեռականներին երեխա որդեգրելու իրավունք է տալիս, եվրոպայում երեխաները վերածվում են առևտրի առարկաների Այսօր արդեն երեխա որդեգրելը Եվրոպայում 30 000 եվրո արժե:
Նախագծի վտանգը նշմարող հայ մասնագետները բացահայտել են` իրականացվում է ՙԸնտանիք բոլորի համար՚ համաշխարհային ծրագիրը, համաձայն որի, ընտանիքում հոր և մոր կարգավիճակը փոխվում է և նրանք վերածվում են միևնույն սեռին պատկանող ծնողների:
Ուրեմն, ի՞նչ է այս ամենւ, եթե ոչ երկիրը քանդելուն, ընտանիքները քայքայելուն, ազգերը ոչնչացնելուն միտված հստակ ծրագիր:
Ստամբոլցյանը տեղակացրեց, թե իրենք վերջերս պարզել են, որ փակ գաղտնի խորհրդակցության ժամանակ ԵՄ-ն Մոլդովայի ու Ուկրաինայի առաջ հստակ պահանջ է դրել` կամ կընդունեք միասեռականությունը, կամ չեք անկամակցի ԵՄ-ին: Փաստորեն գործը հասել է նաև բացահայտ պարտադրանքին: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա, պարզվում է, որ դեռ 2005-ից սկսած Եվրոպայի ճնշմամբ ստորագրել ենք 5 փաստաթղթեր, որոնք դանդաղ քայլերով երկրում տանում են միասեռ ամուսնությունների օրինականացման ճանապարհով: Հավանաբար, ելնելով հայկական մենթալիտետից այն արվում է զգուշավորությամբ ու քայլ առ քայլ:
Երեկ տեղեկացանք, որ ՀԽ Կրոնի ենթահանձնաժողովը որպես նախագծի դեմ պայքարի միջոց հանդես է եկել հայտարարությամբ, ահազանգելով` նախագիծը օրենքի ուժ ստանալու դեպքում մեր հայրենիքում օրինականացվելու է սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: ՙՎտանգված է յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան՚: Կոչ է արվում ազգովի համախմբվել մեզ պարտադրվող անբարոյության և այլասերության քարոզչության դեմ և անզիջում պայքարել հանուն մեր երեխաների, մեր գալիք սերունդների և մեր հայրենիքի ապագայի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












