Ո՛Չ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ
Մեզանում վերստին արդիական է դարձել Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն, Արեւմուտք, թե՞ Ռուսաստան երկընտրանքը։ Սա այն հարցը չէ՞, որի վերաբերյալ պետք է հարցնել ժողովրդի կարծիքը։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ երեկ նկատեց. «Եթե Եվրամիությունը տանում է հոգեւոր եւ սեռական այլասերվածության, ապա ինձ համար մերժելի է նման միությունը։ Ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները ապրեն մի հասարակության մեջ, որտեղ խաթարված են մարդկային առաքինության եւ բարոյականության հիմնասյուները։
Ինչ վերաբերում է հանրաքվեի գաղափարին, կարծում եմ, դրանում ռացիոնալ հատիկ կա։ Ինչո՞ւ չէ, կարելի է քննարկել այդ հարցը, ներկայացնել հանրության դատին, եւ թո՛ղ մեր քաղաքացիները ներկայացնեն իրենց դիրքորոշումը՝ որտեղ են տեսնում իրենց, իրենց երեխաների ապագան։ Իմ մոտեցումը միանշանակ է՝ ո՛չ այլասերվածությանը»։












