Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հերման. ԼՂ հակամարտությունը լուծելի խնդիր է

Հունիս 4, 2013թ. 17:36

«Եվրամիությունը մտադիր է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համագործակցել Ռուսաստանի հետ»,- Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի ավարտին(անցկացվել է հունիսի 3-4-ը, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, քննարկման հիմնական թեմաներն էին՝ Սիրիայի ճգնաժամը և համաշխարհային տնտեսության վիճակը) հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Ադրբեջանական Apa.az կայքը տեղեկացնում է` Ռոմպեյը նշել է, որ այդ համագործակցությունը կարող է իրականացվել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային ներկա գործընթացի սկզբունքների շրջանակում: «Սա լուծելի խնդիր է: Արդեն իսկ անհրաժեշտ է համաձայնեցնել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները»,-նշել է նա:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն