ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ
«Մի ժողովուրդ, մի հասարակություն, որն իր մեջ ուժ չի գտել ուղիղ նայելու սեփական անցյալին եւ արդարացիորեն գնահատելու այն, բացահայտելու, դատապարտելու սեփական պատմության մութ էջերը եւ դրանով իսկ ազատվելու այդ ծանրությունից, դատապարտված է անհանգստության: Այսօր Թուրքիայում անընդհատ խմորումներ են տեղի ունենում, ոտնձգություններ ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդեպ:
Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած ֆորումը ընդունեց մի հայտարարություն ուղղված Լեվանտի (Միջերկրածովյան տարածաշրջանի արեւելյան հատվածի երկրներ՝ Թուրքիա, Իսրայել, Սիրիա, Լիբանան, Հորդանան, Եգիպտոս) երկրներին: Այն կոչ է անում՝ Լեվանտի պետություննե՛ր ու ժողովորդնե՛ր, հարգե՛ք ձեր պատմությունն ու համարձակություն ունեցեք առերեսվելու նրա մութ էջերին:
Եզրակացությունը մեկն է, քանի դեռ Թուրքիան չի դիմել այդ քայլին, հանգիստ չի կարող ունենալ»,- համոզված է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:
Թեգեր` Թուրքիա, պատմություն












