Analitika. «Լարիսա Սկորիկ. Հայոց ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է»
Մեկնաբանելով Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկայացված բանաձեւը, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկն, ասել է, որ ինքն անձամբ վաղուց է սպասել դրան: «Համոզված եմ, որ հայերի ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է», – ասել է Լարիսա Սկորիկը «Անալիտիկա» լրատվականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այն փաստը, որ օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական ուժերի անդամներ են, ցույց է տալիս, որ հարցի կարեւորության մասին առավելագույն ընկալում կա: «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է, որպեսզի այն կանխվի ապագայում: Պատմության դասերը չի կարելի անտեսել: Չէ որ այդ ծանր օրերին գտնվում էին մարդասեր անձիք, որոնք հայ երեխաներին կոտորածներից փրկելու համար վերցնում էին թուրքական ընտանիքներ, դա էլ է եղել ու դա էլ պետք չէ մոռանալ»: Ռադայում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը գրանցվել է հունիսի 6-ին: Համար 2254 oրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանը եւ Արսեն Ավագովը:












