Սպասվում է համատեղ հայտարարություն ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ
Մեծ ությակի գագաթաժողովի ընթացքում նախատեսվող Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կլինի հայտարարություն, որը հերթական անգամ կհաստատի ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը` որպես ղարաբաղյան հարցով միակ լեգիտիմ եւ գործունակ բանակցային ձեւաչափ: Ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով` չի կարելի ասել, որ սա լինելու է ամբողջությամբ ֆորմալ հայտարարություն. «Ակնհայտ է, որ երեք երկրների նախագահների հայտարարությունը, որն իսկապես լինելու է հերթականը, բանակցային գործընթացում բեկման համար առիթ չի դառնա»,-նշեց Սերգեյ Մինասյանը` ընդգծելով, որ այդպիսով հերթական անգամ ցույց կտրվի, որ բանակցային գործընթացը գտնվում է երեք գերտերությունների վերահսկողության ներքո:
Նշենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդները G8 –ի գագաթաժողվի շրջանակում, որն անցկացվելու է հունիսի 17-18 –ը, մտադիր են հայտարարություն ընդունել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:












