Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգեւոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը. Բակո Սահակյան

Հունիս 16, 2013թ. 19:32

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Շուշի քաղաք:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ճյուղի զարգացումը ինչպես մեր տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում:

Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգեւոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, եւ այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն