Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՄԱՅԳԻ

Հունիս 16, 2013թ. 20:22

Չեղած բանը ո՞նց կկորչի` կասեն շատերը:
Բայց այստեղ խնդիրն իսկապես լուրջ է, եթե հիշենք նաեւ ՄԻՊ գրասենյակի առաջարկած «Խտրականության դեմ» օրենքի նախագիծը: Այն քննարկվեց նաեւ Հանրային խորհրդում: Այդ նախագծում «խտրականություն» եզրույթի տակ նկատի էին առնված նաեւ մաշկի գույնի, այսպես ասած, գենդերի, գենետիկ տարբերությունների, մարդկանց եւ անձերի խմբերի իրավունքների եւ այլնի դեմ ոտնձգությունները:
Իսկ «օրինագծի» հոդվածների տակից աչքով էին անում միասեռականներն ու աղանդավորները: Մաշկի գույնի դեմ Հայաստանում ի՞նչ խտրականություն. իբր, մարդ եկավ Հայաստան, մենք էլ ասացինք` դեղին գույնի ես ու տուգանեցինք:
Բայց սա արդեն դառնում է ծրագրային այլածին մոտեցում եւ ազգային հոգեւոր դաշտի համար խիստ վտանգավոր: Հայաստանը էթնիկական առումով գրեթե միատարր երկիր է. բոլորս էլ այս կամ այն չափով ունենք տոհմական հիշողություն, գոյություն ունի դարերով ժառանգված գենետիկ հիշողություն: Եվ առանց դրանք քայքայելու` չեն կարողանալու հայ հանրությանը դարձնել ստրուկ: Նման օրենքներն ու օրինագծերը միտված են հենց դրան:
Աղանդները, խղճի ազատության ներկրված օրենքներով պաշտպանված, ընտանիքներ են հոշոտում, գեյերը ցույցեր են անում, շատերն էլ սեռափոխության մասին օրենք են պահանջում: Հավատացեք` մի 80-ամյա երեւանցի, որ լսի այս մասին, կթքի բոլորիս երեսին: Ինչպես թքում է Ֆրանսիայի հասարակությունը միասեռականների ամուսնությունները օրինականացնողների երեսին: Եվ հենց այդ 80-ամյա երեւանցուն պիտի աչքի առաջ ունենան բոլոր պատգամավորները նման օրենսդրական խայտառակությունները քննարկելիս:
Տրանսսեքսուալները տուժում են օրենքի բացակայությունից եւ չեն կարողանում այստեղ պլաստիկ վիրահատության ենթարկվել, հետեւաբար գնում են արտասահման: Նաեւ այսպես են պատճառաբանում նման օրենքի անհրաժեշտությունը: Է, թող գնան. այս վտանգավոր չափերի հասած արտագաղթի պայմաններում միայն սրանց տեղում պահելու օրենսդրությունն էր պակաս:
Ինչպիսի որակ էլ ունենա մեր Ազգային ժողովը, ես դժվարությամբ եմ պատկերացնում ընտանիքատեր տղամարդ գոնե մեկ պատգամավորի, որ քվեարկում է սեռափոխության օրենքի օգտին:
Եվրոպային ինտեգրվելը հասկացանք. փող են տալիս, պիտի ինտեգրվենք, եվրոպական արժեհամակարգը (չնայած չգիտենք` դա ինչ բան է) ընդօրինակելը մի կերպ հասկացանք, բայց ինտեգրվելը հո չի՞ նշանակում ամեն այլանդակություն ներկրել: Երեւույթներ կան, որոնց դեմ պայքարում են հենց Եվրոպայում` չնայած ուշացել են. մենք դրանք ընդօրինակե՞նք:
Հայկական մենթալիտետ կա, դաստիարակություն կա, վերջապես: Սրանք այն հարցերը չեն, որ քվեարկվեն եւ պարտադրվեն. չեն ընդունվելու: Հարցրեք յուրաքանչյուր հայ տղամարդու. չգիտե՞ք` ինչ է պատասխանելու:
Բոլոր այդ «անձերը կամ անձերի խմբերը», ըստ Եվրոպայի, իրավունքներ ունեն, բա լավ, մենք, որ ոչ այդ անձերի, ոչ էլ այդ անձերի խմբերի մեջ չենք, ոչ մի իրավունք չունե՞նք: Եթե աղանդավորները այգում կամ փողոցում «կալմեջ են» անում մեկին ու սկսում գլխին քարոզ կարդալ, այդ մեկի իրավունքները չե՞ն ոտնահարվում: Եվ ո՞ր օրենքով է պաշտպանված նորմալ այդ մեկը. ոչ մի. գեյ կոչված մի այլանդակության ներկայությունը այգում մեր երեխաների իրավունքները չի՞ ոտնահարում:
Այ, սրանց մասին է պետք մտածել առաջին հերթին, որովհետեւ ազգային արժեքները պիտի պաշտպանել սահմանների պես. կորցնես` դադարելու ես ժողովուրդ լինելուց: Մենք դրա իրավունքը չունենք, քանզի վտանգված ապագա մեր երեխաներին ժառանգելը հանցագործություն է: Իսկ այսօր տարաբնույթ այլանդակություններ մեզ փորձում են կանգնեցնել հենց այդ ճանապարհի վրա` հատված առ հատված, օրինագիծ առ օրինագիծ:
Ե՞րբ է այսքան խոսվել միասեռականության կամ սեռափոխության մասին: Բայց խոսում են, իսկ խոսելու հետ բթացնում հասարակության ուղեղը, որ աննորմալությունն ընկալվի որպես նորմալ իրողություն: Մանավանդ` օրենսդրական իրավունքներով:
Նման օրինագծերի նախապատրաստումով, ավելի ճիշտ, չգիտեմ ում պատվերով արտագրելով ու շրջանառության մեջ դնելով` ոմանք ցուցաբերում են, եթե կարելի է այսպես ասել, գաղափարական սեռափոխություն: Այսինքն՝ սկզբունքային դատարկությունը արական սեռի ներկայացուցչին կարող է վերածել եվրոպական արժեհամակարգին նրբորեն հպվող կնոջ: Նման նախաձեռնություններով կարող են հանդես գալ միայն այդպիսիք:
Գիտեմ, որ նյարդայնացնում եմ գենդերային հավասարության պատվիրված ջատագովներին, բայց հայն ու գենդերը տարբեր բաներ են: Ամուսիններով միասին ճաշ են պատրաստում, քանի որ «ճաշի գործը» միայն կնոջը թողնելը բարբարոսություն է եւ քաղաքակրթությունից հեռու մի բան: Այդ նույն քաղաքակրթությունից անտեղյակ կինն էլ չի զանգահարում «թեժ գիծ» ու բողոքում իր իրավունքների ոտնահարման դեմ, որովհետեւ մորից սովորածն ու հորից ժառանգածը Եվրոպայից թանկ են:
Ազգային ավանդույթն է մեր «գենդերը», որն անհամատեղելի է ներկրված զզվանքածին իրողությունների հետ, լինեն դրանք օրենսդրական նախաձեռնություններ թե ինչ զիբիլներ:
Ու վերջ:

ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն