Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Կարեն Միրզոյան. ԼՂ հակամարտությունը ուժային լուծում չունի

Հունիս 16, 2013թ. 20:24

Ֆրանսիայում եռօրյա այցով գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը:
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ հակամարտությունը ուժային լուծում չունի, եւ պատերազմը ողբերգական հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:
Նա համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ գտնվելու է հիմնախնդրի լուծումը, որը կապահովի երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի անվտանգ զարգացումն ու բարգավաճումը: Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության դեպքում:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն