Գլխավոր » Լրահոս

Թուրքիայում չեն դադարում խոսել ԼՂՀ ժամանած լրատվամիջոցի այցի շուրջ

Հոկտեմբեր 1, 2009թ. 19:20

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի դիվանագիտական թղթակիցների ասոցիացիան քննադատության է ենթարկել Թուրքիայի ԱԳ նախարարությանը, որը թուրքական NTV հեռուստաալիքի նկարահանող խմբի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի կապակցությամբ հայտարարել էր, թե   նմանատիպ այցերն «անօրինական են և դեմ են Թուրքիայի վարած քաղաքականությանը»:

Ասոցիացիան Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարությանը նաև հիշեցրել է, որ ստանձնելով իրենց մասնագիտական պարտականությունները, լրագրողները ղեկավարվում են մասնագիտական սկզբունքներով, միջազգայնորեն ընդուված նորմերի շրջանակներում:

Հավելենք, որ մեկ օր առաջ Թուրքիայի արգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով այս խնդրի շուրջ, նշել է, թե   թուրք լրագրողների անձնագրերում`   Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անցագրերի կնիքները, իբրև թե` օրինական չեն եղել: Բայց ԱԳ նախարարը նաև վրա է բերել, թե. «Դա, այնուհանդերձ, չի կարող պատճառ հանդիսանալ, որ Թուրքիայում լրատվական ծառայության  գործունեությունը սահմանափակվի»:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն