Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք

Հուլիս 3, 2013թ. 23:37

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր նորից ընկերներիցս մեկը սկսեց ինձ խորհուրդներ տալ: Ու հիմա կեսգիշերին ստիպված գրում եմ այստեղ, որպեսզի ամեն անգամ չկրկնվի նույն պատմությունը ու նույն ձեւով չխզեմ կապերս երկրից հեռացած ընկերներիցս մեկի հետ:

Ես հայրենիքը, գիտեք, որտեղ եմ զգում, միայն առանջագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած: Այս կուսակցությունները, այս պաշտոնյաները ուրիշ տեղ ինձ համար հայրենիք չեն թողել: Ես անընդհատ ուզում եմ այնտեղ լինել, սահմանին, առաջնագծում` հայրենիքում: Ամեն ինչ մսխել են, տարիների ընթացքում ինձնից խլել են իմ հայրենիքի մնացած բոլոր հատվածները ու թողել են միայն այս ձգվող սահմանագիծը` զինվորներով: Ես ոչ մի տեղ այնքան ապահով չեմ զգում ինչքան այս երբեմն հակառակորդից երեսուն մետր հեռավորության վրա գտնվող դիրքերում: Ու այնտեղ զինվորներն են կանգնած ու գիտեք ինչի համար` երկրից հեռացողների հանգիստ փախուստը ապահովելու: Հեռացողները, գիտեք երբեմն ուր են գնում` Ռուսաստանի ինչ որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեր կեղծելու…:

Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ինչպիսի բացատրություն էլ տաք, միեւնույն է, չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպես կարող ես այդքան հեշտ հրաժարվել: Իսկ ես ընդամենը ուզում եմ հայրենիքս զգալ նաեւ այստեղ Երեւանում, Գյումրիում, Չարենցավանում, Հայկաձորում, Մարգարայում, ամենուր, չեմ ուզում, որ միայն հակառակորդի դեմ դիմաց կանգնած զգամ: Իսկ դա իրականություն չի կարող դառնալ առանց ձեզ: Ես ձեզ յուրաքանչյուրի կարիքը այստեղ ունեմ: Մենք դատարպարտված ենք հաղթանակած ապրելուն: Անհնար է պարտությամբ գոյատեւել 21-րդ դարում: Խնդրում եմ դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն»:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն