Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքիան պետք է գլուխ խոնարհի, ծնկի իջնի եւ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության իրագործման համար:

Հուլիս 4, 2013թ. 00:13

Թուրքիան պետք է գլուխ խոնարհի, ծնկի իջնի եւ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության իրագործման համար: Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
«Ստամբուլյան նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար դոկտոր Դավութօղլուի ելույթը, մասնավորապես վերջինիս այն խոսքերը, թե Ստամբուլը հանդիսացել է կայսրության մայրաքաղաք, շատ լավ մտքերի հանգեցրեց: Այսինքն` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ընդունում է, որ Ստամբուլը, Կոստանդնուպոլիսը, Ցարգրադը, լինելով Հռոմեական, Բյուզանդական, Արեւելահռոմեական, Լատինական եւ Օսմանյան կայսրությունների մայրաքաղաք, հանդիսանում էր իսլամական եւ քրիստոնեական քաղաքակրթությունների կենտրոն:
Սա բերեց ինձ բարի մտքերի: Ես հիշեցի, թե ինչպես 1970թ. վարշավյան գետոյում ապստամբության հերոսներին նվիրված հուշարձան այցելության ժամանակ ԳԴՀ կանցլեր Վիլլի Բրանտը ծնկի իջավ, ձեռքերը խաչեց կրծքին եւ գլուխ խոնարհեց: Այդ օրվանից սկսվեց գերմանացի եւ հրեա ժողովուրդների մեծ հաշտեցումը»,- ասել է Ա.Գեղամյանը։


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն