Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահը ներողություն խնդրեց հայ ժողովրդից
Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ չի եղել: Նման կարծիք հայտնեց երեկ Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պացոլաին։ «Նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետեւաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն ամենեւին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան փոխանցեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը շարունակի Ադրբեջանում եւ ոչ թե, որ ազատ արձակվի եւ հերոս ճանաչվի»,- ասաց նա` հավելելով, որ իր ունեցած տեղեկություններով` «դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար»:
«Ես չեմ ներկայացնում Հունգարիայի իշխանություններին, ես տեղյակ չեմ արտահանձնման որոշման նախապատմությանը»,- նկատեց Հունգարիայի ՍԴ նախագահը: Նա իր եւ Հունգարիայի անունից ներողություն խնդրեց հայ ժողովրդից «այս գործի հետեւանքով առաջացած խնդրի համար»:












