Գլխավոր » Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն

ՄԻՆՉ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԴ ԿՀԱՎԱՔԵՍ, ՄՏԱԾԻՐ ՆԱԵՎ ԿԱՄՈՒՋՆԵՐԸ ՉԱՅՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օգոստոս 24, 2013թ. 21:49

ArtagartՀարցազրույց Միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ

-Արձագանքելով արտագաղթի սարսափելի չափերի մասին մտահոգություններին, ասել էիք` նման լուրեր տարածողները ֆանտաստիկայի ժանրից բաներ են ասում: Սակայն Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած թվերը ևս հաստատեցին մտահոգությունը` հունվար-հունիս ամիսներին Հայաստանից հեռացել է 123 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 24 000-ով ավելի է: Այս թվերը ևս? ֆանտաստիկայի ժանրից են:
-Իհարկե, ոչ: Բայց պետք է իմանանք, թե ինչի? մասին են փաստում այդ թվերը: Լրատվամիջոցները, քաղաքական գործիչները վերցնում ու հայտարարարում են ` սա~ է արտագաղթի պատկերը: Խնդրում եմ մե~ծ տառերով գրեք, որ դրանք ոչ թե արտագաղթը, այլ ուղևորահոսքերը ներկայացնող թվեր են, այսինքն, թե քանի մարդ հատեց Հայաստանի սահմանը` մեկնեց կամ եկավ: Այս նրբությունը հասկանալու համար, նախ հասկանանք, թե ի?նչ է նշանակում արտագաղթը. երբ մարդն իր մշտական բնակության վայրը, իր քաղաքացիության երկիրը փոխում է մեկ այլ երկրով: Արտագաղթը լինում է կարճաժամկետ, որ ձգվում է երեք ամսից մինչև մեկ տարի, և երկարաժամկետ` մեկ տարի ու ավելի: Կրկնում եմ, այն ցուցանիշները, որ հրապարակել է վիճ. ծառայությունը ներկայացնում են ուղևորահոսքերը, որոնց գերակշիռ մասը կարճաժամկետ ուղևորություններն են: Այստեղ ոչ արտագաղթի, ոչ էլ ներգաղթի դրսևորում չկա: Այսինքն, տվյալ պահին երկրից մեկնել է <իքս> քանակի ուղևոր, ու ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ օրը կամ մեկ ամիս անց, որքանը կվերադառնա: Այնպես, որ նա, ով հիմնվելով այդ տվյալների վրա սարսափելի արտագաղթի մասին հայտարարություններ է անում, կա’մ ուղևորահոսքերը շփոթում է արտագաղթի հետ, կա’մ պարզապես շահարկում է:
-Բայց միգրացիան ևս տեղի է ունենում ուղևորափոխադրումների միջոցով, այսինքն, արտագաղթողն ինքը ուղևոր է: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորները արձանագրել էին, թե անցած տարվա համեմատությամբ 2013-ի հունվար-հուլիսին Բագրատաշենի անցակետով հեռացել է շուրջ 3 անգամ ավելի մարդ` օրական 300-400: Հիմա, ինչպե?ս տարանջատենք` սա սովորական ուղևորահոսք է?, թե? միգրացիա:
-Անշուշտ ուղևորահոսքերը կապված են միգրացիոն հոսքերի հետ, քանի որ ամեն արտագաղթող առաջին հերթին ուղևոր է, բայց ամեն ուղևոր արտագաղթող չէ: Երբ ուղևորը հատում է սահմանը, զգացական ոճով ասած, այո, նա ֆիզիկապես հեռանում է հայրենիքից: Բայց որպեսզի տվյալ անձը միգրանտ կոչվի նա պետք է առնվազն 3 ամիս կամ մեկ տարի բնակվի դրսում: Հիմա դառնամ հարցի երկրորդ մասին` ինչպե?ս տարանջատենք արտագաղթն ու ուղևորոհոսքերը, ինչպե?ս որոշենք` մարդը ընդդմիշտ է մեկնե?լ, թե? ժամանակավոր: Սկսեմ ներգաղթից: Ներգաղթյալների թվի հաշվառումը հեշտ է կատարվում, որովհետև կա դիմում` յուրաքանչյուր ներգաղթյալ, կացության կարգավիճակ ձեռքբերելու համար, դիմում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Այլ է իրավիճակը արտագաղթի պարագայում: Չկա մի այնպիսի պետական հաստատություն, որտեղ հաշվառման կկանգնի արտագաղթելու ցանկություն ունեցողը: Խորհրդային տարիներին 3 ամսից ավելի այլ տեղ բնակվելու համար մարդը պետք է պարտադիր դուրս գար հաշվառումից և գրանցվեր նոր բնակության վայրում: Այսօր այդպես չէ: Մարդիկ տարիներ շարունակ ապրում են, օրինակ, Ռուսաստանում, բայց շարունակում են հաշվառված մնալ Հայաստանում: Եվ ոչ ոք իրավունք չունի նրանց հաշվառումից հանելու, որովհետև ոչ ոք չգիտի նրանց ներգաղթի հետագա վարքագիծը, չէ? որ կարող են և վերադառնալ: Այսպիսով, հաշվառումից դուրս գալու ցուցանիշը չի կարող ճշգրիտ արտահայտել արտագաղթողների հոսքը:
-Եթե չունենք արտագաղթողների իրական պատկերը, այդ դեպքում ի?նչ ուսումնասիրությունների վրա է ասվում, որ անկախության առաջին տարիներից սկսած Հայաստանից հեռացել է 1, 2 միլիոն մարդ, իսկ վերջին հինգ տարիներին շուրջ 300 հազար մարդ, կամ Հայաստանի բնակչության 10 տոկոսը:
-Նախ 1,2-ի մասին. դա հիմնված է մնչև 2007-ը կատարված սոցիոլոգիական հետազոտությունների վրա, համաձայն որի, 1988-ից մինչև 2001-ը երկրից արտագաղթել է մինչև 1,1 միլիոն անձ: Իսկ 2002-ից-2007թթ. արտագաղթի ծավալը կազմել է 150 000: սա հայտնի է, քանի որ կա ուսումնասիրություն: Ինչ վերաբերում է վերջին 5 տարիներին տեղի ունեցած <զանգվածային արտագաղթին>, <մարդաթափությանը>, ապա նման հայտարարություն անողներին հարց եմ ուղղում` ո?րն է ձեր հետազոտության աղբյուրը, իչպե?ս իմացաք, չէ? որ 2007-ից մինչ օրս նման հետազոտություն չի արվել:
-Արտագաղթի տխուր պատկերը, մանավանդ մարզերում, անզեն աչքով էլ է տեսանելի է:
-Հա, գյուղերում կարող եք շրջել ու տեսնել, որ լույսերը չեն վառվում, անշուշտ սա խոսում է այն մասին, որ այդ բնակավայրից հեռացել են, բայց ինչպե?ս կարելի է այդ տարածքի պատկերը տարածել ամբողջ Հայաստանի վրա: Կամ ասում են`օդանավակայանում աժիոտաժ է. առանց ուսումնասիրության ի?նչ իմացաք, որ գնացողները հետ չեն գալու:
– Կնշանակի ենթադրությունների դաշտից է?, երբ ասվում է`ավելացել է կանանց, անչափահաս երեխաների, 16 տարեկան մեկնողների թիվը, և հետևություն արվում` սա վկայում է ոչ թե ժամանակավոր, այլ մշտական արտագաղթի մասին:
-Իհարկե, խնդրում եմ նման ենթադրություններով չառաջնորդվել: Մինչև երևույթը չուսումնասիրվի նման հայտարարությունների հնչեցումը լուրջ չեմ համարում: Իսկ իրական պատկերն իմանալու մեկ ճանապարհ կա` սոցիոլոգիական հետազոտության իրականացումը: Մինչև 2007-ը այն իրականացվել է միջազգային կազմակերպությունների պատվերով, և այսօր առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 13 մլն դրամ է հատկացրել նման հետազոտության իրականացման համար: Ուսումնասիրությունը կընդգրկի 2008-2013 թթ.: Արտագաղթի իրական պատկերը կունենանք միայն այդ հետազոտությունից հետո, և նոր տարվա նախաշեմին ինքս կհրապարակեմ այդ թվերը: Վերջերս Անգլիայում հետազոտություն էր կատարվել, գիտե?ք թե անգլիացիների քանի տոկոսն է ցանկանում ընդմիշտ հեռանալ այդ բարեկեցիկ երկրից` 48,6 տոկոսը: Խորհելու տեղիք է, չէ?, տալիս: Բայց Անգլիայում սա աղետ չեն համարում: Իսկ մեզ մոտ…
-Իսկ 145 միլիոնանոց Ռուսաստանում 1.25 մլն մարդու արտագաղթը մեծագույն աղետ են համարում: Ագրեսիվ հարեւաններ ունեցող փոքր Հայաստանի համար 1,2 մլիլիոնը ի?նչ է, եթե ոչ աղետ ու ազգային անվտանգության խնդիր:
-Անշուշտ, դա մեզ համար հսկայական թիվ է, և շատ մտահոգիչ: Բայց որքանո?վ են մեր զլմ-ները խնդիրը ճիշտ ներկայացնում: Անվերջ խոսում են` բոլորը մեկնեցի~ն, երկիրը հայաթափվե~ց: Այս քարոզչությունը ստեղծում է շատ վտանգավոր հոգեբանական մթնոլորտ: Նախ, այն մարդը, ով ցանկություն ունի Հայաստանում ներդրումներ անելու, մտածում է` ինչպե?ս գործ սկսել մի երկրում, որն անվերջ <մարդաթափվում> է: Սովորական մարդիկ էլ սկսում են մտածել` վա~յ, բոլորը գնացին, բա մե?նք ինչու չգնանք, չէ? որ արտագաղթելը շատ դյուրին ու լավ բան է: Բայց այդպես չէ, ճիշտ հակառակն է:
-Հայաստանցի միգրանտներին գրավող երկրներն են Ֆրանսիան ու Գերմանիան, սակայն, ըստ լուրերի, այդ երկրներում միգրանտները ծանր վիճակում են հայտնվում` Գերմանիայի ճամբարներում սարսափելի պայմաններ են, ֆրանսիայում մարդիկ նույնիսկ սթրեսային իրավիճակների արդյունքում հայտնվում են հոգեբուժարաններում: Վատ վերաբերմունք կա և Ռուսաստանում: Ի?նչ անել նման իրավիճակներում հայտնված հայ միգրանտներին օգնելու համար:
-Մենք խնդրում, հորդորում ենք բոլորին` գնալուց առաջ 10-ը չափեք ու մեկը կտրեք: Իմացեք, թե այդ երկիրում ինչ կարգեր են գործում, որպեսզի չհայտնվեք անկանոն միգրանտի կարգավիճակում: Ի դեպ, Ֆրանսիա ու Գերամանիա մեկնածները ներկայանում են որպես ապաստան հայցողներ, կամ ժողովրդի լեզվով ասած` <հանձնվողներ>: Այսպիսիք մտածում են, եթե <հանձնվեն>, ուրեմն այդ երկիրն իրենց կտրամադրի իր սոցիալական բարիքները: Բայց չգիտեն, որ մինչև այդ պետք է բավարարեն որոշակի` քաղաքական, ռասսայական, կրոնական չափանիշների: Իսկ այնտեղ միամիտներ չեն նստած, որ միանգամից իրենց համաձայնությունը տան: Եվրոպական երկրների պաշտոնյաները հրաշալի գիտեն Հայաստանի մասին, գիտեն, որ մեզանում չկան նմանատիպ խտրականություններ, ճնշումներ, ահա թե ինչու հայցերի մեծ մասը մերժվում է: Այդ գործընթացը կարող է տևել 1-2, անգամ 10 տարի: Մարդկանց թվում է, թե իրենք արդեն հաստատվել են, բայց երկարատև դատական քաշքշուկներից հետո հետ են ուղղարկվում: Մեր բնակչությունն այս մասին պետք է տեղեկացված լինի, որպեսզի կասկածելի հեռանկարով ճամփորդությունից առաջ իր եղած-չեղածը չծախի, կամուրջները չայրի ու գիտակցի, որ մերժվելուց հետո վերադառնալու է Հայաստան:
Գովազդային պաստառներ ենք տարածել, ուր ներկայացված է, թե ի?նչ է սպասվում Եվրոպային <հանձնվողներին>.<Անձ, որն ուզում է <հանձնվել>, սկզբում մտածում է` լսել եմ Եվրոպայում հանձնվողներին բնակարանով են ապահովում, ձեռքի ծախս են տալիս, աշխատանքի ընդունում: Էս ի~նչ լավ բան է, գնամ ես էլ հանձնվեմ>: Իսկ հետո ներկայացրել ենք հետադարձը` տխուր, գլխիկոր ասում է.<Այ մարդ, ի~նչ բնակարան, ի~նչ ձեռքի ծախս, ի~նչ աշխատանք: Էդպիսի բան չկա: Էդ էլ քիչ էր, անձնագրիս մեջ դեպորտ խփեցին>: Ի?նչ եք կարծում, Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի իշխանություններն իրենց հարկատուների հաշվին օտարերկրացիներին են բուժելո?ւ, կերակրելո?ւ: Եթե նախկինում, մինչև 2010-ը, Եվրոպան բավական լիբերալ էր վերաբերվում ներգաղթյալներին, ապա այսօր իրավիճակն այլ է: Բելգիայում հանդիպեցի գործընկեր պաշտոնակցիս հետ, տեղեկացրեց, որ մինչև 2011թ. ներգաղթյալների 65 տոկոսի առողջապահական, սոցիալական հարցերը լուծվում էին, իսկ այսօր, ընդամենը, 2 տոկոսինը: Այսինքն, փակված է այս ճանապարհը: Ի վերջո, այդ երկրների բարիքներն իրենց քաղաքացիների համար են, սա պետք է գիտակցի մեր ժողովուրդը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=4644&pageid=142984&lang=


Դիտել Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն