Մեզ անվերջ հետ են հրում ազնվական Դոն Քիշոտի կերպարից ու ասում` քոնը Սանչո Պանսան է
<Հայերին վատաբանելը, հակահայությունը վաղուց օտարի կողմից մշակված <կուլտուրա> է: Սա քսենոֆոբիա է, կամ կոչենք հայաֆոբիա: Անցյալից եկող այդ ծրագիրը սակայն այսօր նկատելի է հենց Հայաստանում, կան հայ մտավարականներ, ովքեր քսենեֆոբ են, ու հայերի մասին կարծիք հայտնելիս ակնհայտ է նրանց արհամարհանքը, դա երևում է նաև նրանց դիմելաձևից` <Էս երկիրը>, <էս ժողովուրդը>: Նպատակ ես տեսնում` նսեմացնել տիրոջ դերը, իջեցնել հայի ինքնագնահատականը, հայը պետք է իմանա, որ մաշտոցյան այբուբենի տառերը հարմար չեն ինտերնետի համար, որ մեր կրոնը աղանդ է, որ մեր մարդաբանական տեսակը լավը չէ, մեր ճարտարապետությունը վատն է, մեր գյուղացիները անփույթ են, մեր գետերը աղտոտված են, մեր սարերը քանդված, Չարենցն էլ կրակել է… Մեզ պարտադրում են մտածել` էս ի~նչ ժողովրդից ենք սերվել: Մեզ անվերջ հետ են հրում ազնվական Դոն Քիշոտի կերպարից ու ասում` քոնը Սանչո Պանսան է, դու խորամանկ , ագահ, չարչի հայ ես: Եթե մեզ վերագրում են նման հատկանիշներ, որպիսին մենք չունենք, գուցե մտածենք հրեաների նման մի լիգա ստեղծելու մասին, ինքնապաշտպանության համար: Հիշեցնեմ, որ հրեաներն ունեն <Զրպարտության դեմ> լիգա, որի նպատակն է հայտնաբերել նրանց, ովքեր զրպարտում են հրեա ժողովրդին: Առողջ քննադատությունը նաև օգտակար է, բայց երբ քո ժողովրդին վարկաբեկում են, ուզում եմ իմանալ, ո?վ է այդ մարդը, արդյո?ք, ոչ վարձկան>,-ասում է Ազատ Արշակյանը:












