Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Բա ո~ւր մնացին մարդու իրավունքնե~րը, ժնևյան կոնվե~նցիան…

Օգոստոս 26, 2013թ. 10:29

haj zinvorԶինվորական ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում մոլորվելու հետևանքով սահմանն հայտած ու հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում պատահաբար հատնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանյանը շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ դեպքին հաջորդած 16 օրերի ընթացքում, լրջագույն մտագության տեղիք է տալիս: Հերթական անգամ փակագծերը բացելու անհրաժեշտություն կա, չնայած շատ բան վաղուց այնքա~ն պարզ ու հասկանալի է:
Հայ զինվորի գերեվարումը, ադրբեջանական կողմը սկզբից ևեթ փորձեց օգտագործել որպես հակահայկական քարոզչական հարմար առիթ, միաժամանակ, իր գործելաոճին հարիր, մեկը մյուսի հետևից կոպտորեն խախտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայի դրույթները:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածն ամրագրում է` ռազմագերիները «պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես, բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և հանրային հետաքրքրությունից»: Նույն կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն, չի թույլատրվում ռազմագերուց վերցնել՝ առգրավել նրա անձնական իրերը, այդ թվում համազգեստը, պետական պատկանելության նշանները: Չի թույլատրվում գերեվարվածին պարտադրել կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, ավելին, այն համարվում է զինվորի պատվի դեմ ուղղված քայլ: Եվ վերջապես, Ժնևյան կոնվենցիայի 7-րդ հոդվածը ամրագրում է, որ պահպանության տակ գտնվող անձինք «…ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նրանց համար երաշխավորվում են սույն կոնվենցիայով…»:

Իսկ հիմա տեսնեք թե ինչպիսի անփութությամբ ու արհամարհանքով այս ամենը ոտնահարվեց հարևան երկրի կողմից: Չնայած նրան, որ Ադրբեջանը պարտավոր էր իր կողմից գերեվարված հայ զինվորին հեռու պահել լրատվամիջոցների ու տեսախցիկների <ուշադրությունից>, ինչպես նաև զգուշավոր լիներ նրա անձին վերաբերող հրապարակումների հարցում, սական փոխարենը շտապեց համացանցով տարածվել ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցի» տեսանյութը, որով միջազգային կառույցներին ու հայաստանյան կողմին հրամցրեց հերթական կեղծիքը. հայ զինվորը կապտուկը դեմքին, կարկամած վերաշարադրում էր ադրբեջանական կողմի պարտադրած սցենարը, իբր թե, սեփական զորամասում իր հետ վատ են վերաբերվել, ու ինքն էլ որոշել է հանձնվել, ոչ ավել ոչ պակաս, մեր թշնամուն: Ադրբեջանական կողմի մանիպուլյացիաներին քաջածանոթ մարդն իհարկե, ոչ միայն չի հավատա նման լոլոներին, այլև պարզորոշ կնկատի այդ ամենի հետևում թաքնված քաղաքական հստակ նպատակը:

Նախագահական ընտրությունների նախաշեմին գտնվող Ադրբեջանի համար հայ զինվոր գերեվարելը ընծայի պես բան էր: Պարտված ու վարկաբեկված զինուժ ունեցող ալիևյան կլանի համար սա մի հարմար առիթ էր հարևան երկրի հաղթանակած բանակի դեմ իր կեղտոտ քարոզչությանը զոռ տալու համար:
Տեսախցիկի առաջ Հակոբ Ինջիղուլյանը ներկայացավ առանց օպտիկական ակնոցների և ադրբեջանական համազգեստով, պարզ էր` նրանից առգրավել էին սեփական իրերն ու ՀՀ ԶՈՒ համազգեստը: Չուշացավ և Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն ցինիկ հայտարարությունը` «արվեց, որպեսզի զգա հայկական եւ ադրբեջանական համազգեստների տարբերությունը», որով ի ցույց դրվեց քայլի դիտավորությունը` հոգեբանորեն ճնշել ու նվաստացնել հայ զինվորի արժանապատվությունը:

Այն որ Բաքվի իշխանությունները չեն հարգում եվրոպական արժեհամակարգն ու նորմերը, ապացուցում է նրանց արհամարհանքը եվրոպական կոնվենցիաների ու օրենքների հանդեպ, որոնց տակ պաշտոնական Բաքուն, ի դեպ, դրել է իր իսկ ստորագրությունը: ԵԽ անդամ երկրները թերևս հույս ունեին, որ ԵԽ անդամակցությունը կարագացնի խանական Ադրբեջանի՝ դեպի ժողովրդավարություն անցումը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը, ոչ թե Եվրոպան փոխեց Ադրբեջանին, այլ ադրբեջանցին վերափոխեց եվրոպացուն` իր թյուրքական մենթալիտետը տարածելով վերջիններիս վրա: Եվ այն, որ Ադրբեջանի իշխանություններն այսօր անկաշկանդ ու ցինիկաբար արհամարհում են եվրոպական կոնվենցիաները, բայց դրանով հանդերձ հանդուրժվում` պատճառը վաղո~ւց <գաղտնազերծված> է. <Նրանք ոչ թե հատ -հատ, այլ փաթեթով են գնվում>` եվրաչինովնիկների կաշառվելու անթաքույց թուլության մասին ասել էր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հայ պատգամավորները բազմիցս են եվրոպացի իրենց գործընկերներին սթափության կոչ արել, թույլ չտալ, որ կոռումպացված Ադրբեջանն իր վարքով եվրոպական արժեքները դարձնի ծիծաղի առարկա: Ադրբեջանի անկանխատեսելի վարքը վաղուց արդեն դուրս է եկել հայերիս մտահոգության շրջանակներից, ու դարձել նույն միջազգային կառույցների լրջագույն քննության առարկան: Հիշենք, Ադրբեջանի Խավիարային դիվանագիտությունն անգամ դարձավ եվրոպական հկ-ներից մեկի հետազոտության առարկան, սկանդալային վերլուծությունը ցնցող փաստեր բացահայտեց, պարզվեց, կաշառքի մի ձև էլ 400-600 գրամանոց տուփերով սև խավիար բաժանելն է: Ու չնայած այս ամենին, չնայած եվրապացի ազնիվ գործիչների բացահայտ արհամարհանքին այդ երկրի հանդեպ, միևնույն է Ադրբեջանի անօրինական քայլերը շարունակում են անպատիժ մնա:

ԻՆՉՈ?Ւ Է ՎԱԽՎՈՐԱԾ <ԿԱՐՄԻՐ ԽԱՉԸ>
Այս առումով չափազանց տարօրիանակ էր միջազգային հեղինակավոր կառույց համարվող Կարմիր խաչի վախվորած պահվածքը: Փաստորեն, աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված այս կառույցն էլ է? <անզոր> կոռումպացված Ադրբեջանի առաջ: ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակը դեպքից միայն 13 օր անց` օգոստոսի 20-ին, <հնարավորություն> ունեցավ ճեղքել ադրբեջանական <բլոկադան> ու այցելել ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացուն: Անկեղծ ասած, նման մանդատ եւ հեղինակություն վայելող միջազգային կազմակերպության պարագայում քիչ է ասել, թե երևույթը մտահոգիչ է: Ի դեպ, նույնքան անհեթեթ էին և բերվող պատճառաբանությունները` դիմացը ոչ աշխատանքային, հանգստյան օրեր են, կամ էլ` ընթացակարգերի համար ժամանակ չկա: Իսկ թե նույն ընթացքում ֆիզիկական, հոգեբանական ի?նչ վիճակում էր գտնվում գերեվարված հայ զինվորը, Բաքվի Կարմիր խաչի ներկայացուցիչներին առանձնապես չհետաքրքրեց: Հակառակ դեպքում, գոնե իրենց զարմանքը կարտահայտեին, թե ինչպես եղա?վ, որ հանգստյան օրերը պատճառաբանելով, Բաքվի իշխանությունը չթույլատրեց գրասենյակի ներկայացուցչի հանդիպումը հայ ռազմագերու հետ, փոխարենը, ադրբեջանական հեռուստատեսությունը նրան եթեր <հրավիրեց> ու պարտադրեց իր ցանկալի <հարցազրույցը> տալ:
Բա ո~ւր մնացին մարդու իրավունքնե~րը, ժնևյան կոնվե~նցիան…

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցների երկու շաբաթ ձգձգված հանդիպումից հետո, հիմա էլ մարդասիրական կառույցի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն են Հակոբի հարազատներին խոստումներ տալիս` տեղեկատվություն տրամադրել և նույնքան անհոգաբար դրժում այն: Իսկ ամենակարևորի՝ Հակոբի վերադարձի մասին որևէ տեղեկություն ստանալու մասին կարմիր խաչի գրասենյակի վերջին միակ պատասխանը եղել է.«Վերադարձի հարցի քննարկումը հրապարակման ենթակա չէ: Եթե նույնիսկ քննարկվի, ապա այդ մասին չի բարձրաձայնվի»:

Այս ամենը շատ մտահոգիչ է, քանզի թարմ են ադրբեջանական բարբարոսների ձեռքով ՀՀ քաղաքացիներ Գոռ Մանասարյանի և Մանվել Սարիբեկյանի սպանությունների հիշողությունը: Այդ ժամանակ էլ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցները <անկարող> եղան այցելել գերի ընկած հայ տղաներին, ու միջազգային մարդասիրական կառույցի անտարբեր հայացքի առաջ նրանք գազանաբար սպանվեցին:
Տագնապած է նաև հայ հանրությունը, ադրբեջանական ցինիզմի ու միջազգային կառույցների անտարբերության շուրջ մտահոգությունները ֆեյսբուքյան էջերում չեն հանդարտվում, եթե միջազգային կառույցները համարացել են, ի?նչ է մեզ մնում անելու` <գուցե հետախուզական փոքր խմբեր կազմել ու մեզ ապահովել ադրբեջանցի գերիներո?վ, որ հետո նրանց մեկ-մեկ փոխանակելով կարողանանք ապահով տուն բերել գերի ընկած մեր զինվորներին>:

Իսկ միջազգային հանրության անտարբերությունը շփման գծում հանգեցնում է նորանոր ողբերգական միջադեպերի:
Երեկ օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հակառակորդի արձակած գնդակից մահացել է մեկ զինծառայող, մյուսը վիրավոր է: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, հակառակորդի գնդակի թիրախ են դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը:
Ագարակի բժշկական կենտրոն տեղափոխված Նորայր Պետրոսյանի կյանքը փրկել չի հաջողվել: Արթուր Ասոյանի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=4648&pageid=143107&lang=


Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն