Կլոր սեղան Արցախի ներդրումային հիմնադրամում
Օգոստոս 26, 2013թ. 19:22
Օգոստոսի 26-ին «ՕՊՈՌԱ Ռոսիի» փոքր և միջին ձեռնարկատիրության համառուսաստանյան հասարակական կազմակերպության Տարածքների խորհրդի նախագահ Պավել Սիգալը, ով Ստեփանակերտ է ժամանել ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների պատվիրակության կազմում, մասնակցել է Արցախի ներդրումային հիմնադրամում կայացած կլոր սեղանին։
Պավել Սիգալը հանդես է եկել դասախոսությամբ, որում մասնավորապես ներկայացրել է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքների կազմավորման և զարգացման Ռուսաստանի փորձը, ինչպես նաև նման աջակցության տեսակներն ու ձևերը։ Նա նաև պատասխանել է փոքր և միջին ձեռնարկատիրության ընդլայնման ոլորտում ռուսաստանյան օրենսդրության և տարածքային տնտեսության զարգացման գործում նրա ունեցած դերի վերաբերյալ հարցերին։












