Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Նպատակն է մեղմել ռուս-հայկական հարաբերություններում ստեղծված անբարենպաստ ֆոնը

Սեպտեմբեր 3, 2013թ. 09:00

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա նպատակ ունի մեղմել ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում առաջացած անբարենպաստ հոգեբանական ֆոնը: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա դիտարկմամբ, հայ-ռուսական հարաբերություններում այդ անբարենպաստ հոգեբանական ֆոնը ձեւավորվել է տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ-ների, փորձագետների, դիտորդների եւ տարբեր մեկնաբանների ջանքերի շնորհիվ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե Մոսկվայի ու Երեւանի միջեւ ի հայտ են եկել լուրջ տարաձայնություններ:
Վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում կուտակվել են վիճելի մի շարք հարցեր, որոնք վերածվել են տհաճ հոգեբանական ֆոնի: Դա Հայաստանի եվրոպական ինտեգրումն է, ռուս-ադրբեջանական հարաբերությունները, մասնավորապես` զենքի վաճառքի գործարքը, ռուսական բնական գազի գնի թանկացումը եւ այլն: Սակայն խնդիրն այն է, որ այս հարցերը քննարկվել են դեռեւս տարիներ առաջ: 2013թ. պարզապես տեղի է ունեցել խնդիրների քանակական կուտակում, որոնք վերածվել են որակականի:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն