23 տարի առաջ մենք ոչ մեկից չէինք վախենում, ու վճռական էինք
ՄՆ-ում մի արտահայտություն կա “Give me your John Hancock”: Այն նշանակում էր, ստորագրություն դնել:
Ջոն Հենկոքը կարեւոր կերպար է ամերիկյան պատմության համար: Նա Բրիտանական թագից ամերիկյան գաղութների անջատման համար պայքարի ամենանշանավոր գործիչներից մեկն է: Հենց նա էր երկրորդ Մայրցանաքային կոնգրեսի նախագահը, այն մարմնի, որը ընդունեց Բրիտանիայից անջատվելուց մասին հռչակագիրը:
Սակայն իրականում Հենքոկը հիշվեց ԱՄՆ անկախության հռչակագրի տակ դրված իր հսկայական պաճուճազարդ ստորագրությամբ:
Հենքոկը հասարակ վաճառական էր եւ նույնիսկ միայն իր ստորագրությունն Անգլիական թագավորին ուղղված նամակի տակ չլսված հանդգնություն էր: Սակայն անվախ Ջոնը իր հսկայական ստորագրությունը դրեց հռչակագրի վրա եւ ավելացրեց. «Թագավորին չեն պահանջվի ակնոցներ, այն տեսնելու համար»: Այսպես խիզախ եւ ինքնավստահ:
Մենք նույնպես այդպիսին էինք: 23 տարի առաջ, երբ ընդունում էին մեր երկիրի անկախության հռչակագիրը: Ոչ մեկից չէինք վախենում, ոչ Անկարայից, ոչ Բաքվից,ոչ Բրյուսսելից, ոչ էլ Մոսկվայից: Երկրաշարժից հետո կիսաավեր, մոտալուտ պատերազմի զգացումով, փոքրիկ, բայց վճռական: Ու հաստատ օրակարգի հարցը, այսօրվա նման, սրան կամ նրան միանալը չէր:
Սուրեն Մանուկյան












