Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը

Սեպտեմբեր 3, 2013թ. 18:27

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միության մեջ և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է այդ որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ գործընթացին: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով երկու երկրների նախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր երկիրը որոշել է մտնել Մաքսային միության մեջ և այդ նպատակով ձեռնարկել անհրաժեշտ գործնական քայլեր, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը»:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն