Գլխավոր » Լրահոս

120 տարի անց Թուրքիայում կրկին բեմադրվել է «Պաղտասար աղբար» պիեսը

Հոկտեմբեր 1, 2009թ. 19:35

Հոկտեմբերի 1-8-ը Հայաստանում կմեկնարկի «Հայֆեստ» թատրոնի փառատոնը, որին մասնակցելու է նաև Տրապիզոնի թատերախումբը:

Թուրքական մամուլը տեղեկացրել է, որ Տրապիզոնի Արվեստի թատրոնի ղեկավար Նեջադի Զեգին Հայաստանից «Հայֆեստ»-ին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել:

Նեջադի Զեգին խոստովանել է, որ 2006 թ. առաջին անգամ մասնակցելով «Հայֆեստին»` ստացել է մեծ  բավարարություն: Ըստ նրա, այս մասնակցությունները նպաստում են երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը: Ավելին, 2006թ. վերադառնալով` 120 տարի անց նրանք կրկին բեմադրել են Օսմանյան կայսրության տարիների նշանավոր հայ գրողներից Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսը: Այն մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Տրապիզոնում, այլև Անկարայում և Ստամբուլում: Զեգինն ասել է, որ այս այցը կնպաստի հայ-թուրքական թատերական կապերի ամրապնդմանը, ակնարկելով, որ պետական մակարդակով մինչ օրս այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն