Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ճի՛շտ պահին, ճի՛շտ որոշում կայացվեց

Սեպտեմբեր 4, 2013թ. 23:51

սեռգեը Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ

Մի կողմում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման սպասվող գործընթաց, փաստաթուղթ, որի բովանդակությունը շարունակում է անհայտ մնալ, մյուս կողմում` Մաքսային միությանն անդամակցելու կայացված որոշում`ռազմական, տնտեսական հստակ պայմանավորվածություններով: Անակնկա?լ էր նման զարգացումը:

– Խոստովանեմ, այո, տեղի ունեցածը մեծ անակնկալ էր: Եվ այս պահին ունենք երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ վավերացված համատեղ հայտարարություններ, որոնց <գաղտնազերծված> բովանդակությունը հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի նախագահը կատարեց շատ վճռորոշ ու կարևոր քայլ: Իսկ ինչո?ւ ՀՀ նախագահը գնաց այդ քայլին: Մինչ այդ նախ վերհիշենք միջազգային այն միջադեպը, որը տեղի ունեցավ հենց սեպտեմբերի 3-ի առավոտյան: Ռուսական ռադարները՝ տեղորոշիչ կայանները, Միջերկրական ծովի ավազանում արձանագրեցին 2 բալիստիկ թիրախների ակտիվացում: Այն հայտնաբերել էր Սեւ ծովի ափին՝ Ռուսաստանի հարավ-արեւմտյան Արմավիր կայանում գտնվող ռադիոտեխնիկական հանգույցի մարտական հաշվարկը: Ամենայն հավանականությամբ այդ հրթիռներն ուղղվելու էին դեպի Միջերկրական ծովի արեւելյան ափ: Ի?նչ արեց Ռուսաստանը, բոլորին հերթով <շարեց> պատի տակ ու սկսեց <գնդակահարել>: Նախ Թուրքիան շտապեց անկեղծանալ, թե ինքն անտեղյալ է կատարվածից ու միանգամից մատնացույց արեց Իսրայելին: Վերջինիս պաշտպանության նախարարության խոսնակը մեկնաբանեց, թե իրենք Միջերկրական ծովում հրթիռային մեկնարկների վերաբերյալ ոչինչ չգիտեն : Գործը հասավ ՆԱՏՕ-ական երկրներին: Շտապեցին մեկնաբանություններ տալ Պենտագոնի ներկայացուցիչներն ու չքմեղանալ, թե ոչ ամերիկյան զինվորական նավերը, և ոչ էլ զինվորական ինքնաթիռները չեն իրականացրել բալիստիկ հրթիռային հարձակում Միջերկրական ծովում: Մեծ Բրիտանիան ևս հերքեց իր կապերը: Իսկ Ռուսաստանը բոլորին հասկացրեց, չեք խոստովանո?ւմ, շատ լավ, ուրեմն Միջերկրականում գտնվող ՆԱՏՕ-ական բոլոր նավերը թիրախ կդառնան: Եվ միայն ճնշման ազդեցության տակ Իսրայելը խոստովանեց, որ դրանք պատկանում են իսրայելական զինված ուժերին , ավելին, մեղքը բարդեց մեծ եղբոր՝ ԱՄՆ-ի վրա, ասելով, դա Իսրայել-ԱՄՆ համատեղ ծրագրի շրջանակներում արված քայլ էր, ուզեց ասել՝ Ռուսաստան մեզ մի պատժի, փոխարենը հարաբերություններդ ԱՄՆ-ի հետ պարզի: Վերջինս էլ սսկվել է, լռել, որովհետև այլևս չի կարող թաքցնել իրականությունը: Իսկ փաստն այն է, որ ԱՄՆ-ը խախտել է միջազգային օրենքը, և բալիստիկ հրթիռներ արձակելուց առաջ չի նախազգուշացրել: Ուրեմն այն ուժերը, որոնք կազմակերպեցին հիշյալ միջադեպը իրականացրել են ռազմական սադրանք: Ռուս պաշտոնյաներից մեկը կատարվածը արդարացիորեն մեկնաբանեց որպես Ռուսաստանի հարավային սահմանների դեմ ուղղված համազարկ: Արմավիրի ռադիոլակացիոն կայանը ապացուցեց իր հզորությունը, որ Արևմուտքն իրավունք չունի Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսելու: Եվ ահա այս լարված իրավիճակում Մոսկվա է ժամանում Հայաստանի Հանրապետության նախագահը. Սերժ ՍԱրգսյանը ճի՛շտ պահին, ճի՛շտ որոշում կայացրեց, որը մեկ նախադասությամբ արտահայտված է իր խոսքում.< Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից>: Սրանով ամեն ինչ ասված էր, այո, Հայաստանի նախագահը չի՛ կարող անտեսել Հայաստանի անվտանգությունն ու իր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին:

-Նախագահ Սարգսյանը նաև հայտարարեց, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները հասնեն ավելի բարձր մակարդակի, պետք է մի շարք հարցեր լուծվեն: Եվ Հայաստանը եվրոպական անհայտ խոստումները փոխարինեց ռուսական կողմի տված կոնկրետ պայմանավորվածություններով: <Այսբերգի> տեսանելի մասում տնտեսականն է. Հայաստանի ատոմակայանի ուժեղացում, նոր բլոկի կառուցում, երկաթուղու զարգացում, որի համար 15 մլրդ ռուսական ռուբլի է ներդրվելու, Նաիրիտի գործարկում և այլն: Սակայն անհայտ է մնում մեզ համար կարևորագույն հարցի՝ արցախյան հիմնախնդրի շուրջ ձեռք բերված պայամանավորվածությունների բնույթը, մանավանդ, երբ ասվում է՝ Մաքսային միության սահմաններում Ղարաբաղը չի կարող լինել:

-Նախ տնտեսական հարցերի մասին, որոնք շատ կարևոր են. Եվրոմիությունն, օրինակ, մերժողական վերաբերմունք ունի Հայաստանի ատոմակայնի վերաբերյալ, մինչդեռ Մոսկվան մեզ համար շատ նպաստավոր առաջարկ արեց: Նույնը էներգակիրների մատակարարման հարցում, և ընդհանրապես, կոնկրետ ոլորտների վերաբերյալ եղան կոնկրետ առաջարկներ, ես ամենևին չեմ կասկածում, որ Ռուսասատանը դրանք չի կատարի: ՌԴ ներկայիս նախագահը մշտապես ապացուցել է, որ տված խոստումները կատարող անձ է:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, այն չէր կարող շրջանցվել: Թե ինչ հարցադրումներ են հնչել, դժվար է ասել, բայց այն, որ Սերժ Սարգսյանը ստորագրեց այդ փաստաթղթերի տակ, նշանակում է, որ մեզ համար այս կարևորագույն հարցում Պուտինը կոնկրետ խոստումներ է տվել: Կարծում եմ շոշափվել է նաև այն կարևոր հարցը, որ Ռուսաստանն ի վիճակի է սանձահարել Ադրբեջանի ռազմատենչությունը և հարկ եղած դեպքում կանխել Արցախի Հանրապետության հանդեպ վերջինիս ռազմական ագրեսիան: Իսկ հիմա դառնամ մյուս մտահոգություններին: Արցախի ճակատագիրը կվտանգվի, եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ինչի մասին ես երկար ժամանակ ահազանգում եմ: Բացատրությունը շատ պարզ է. ԵՄ-ն Հայաստանի առաջ կդնի կոշտ պահանջներ, օրինակ, կպահանջի հստակեցնել սահմանը ինչպես Իրանի, այնպես էլ Ղարաբաղի հետ: Մինչդեռ Մաքսային միության պարագայում նման մտավախություն չի կարող լինել մի պարզ պատճառով, այս միության անդամները , օրինակ, Իրանի հետ կապված չեն կարող կոշտ դիրքորոշում ունենալ, ուր մնաց, որ դա պարտադրեն Հայաստանին , քանի որ հենց իրենք ակտիվորեն համագործակցում են այդ երկրի հետ: Բացի այդ, Ռուսաստանը, Բելոռուսն ու Ղազախստանը նույնպիսի անցյալ ունեցող պետություններ են ու շատ զգայուն կլինեն նաև Արցախի հարցում: Մաքսային սահմանը չի կարող շրջանցել Արցախը: Նման կարևորագույն հարցերը կլուծվեն Մաքսային միության անդամ պետությունների շահերից բխող պայմանավորվածությունների շրջանակներում, այլ ոչ թե կենթարկվեն Ստարսբուրգում կամ Բրյուսելիում նստած մարդկանց քմահաճույքներին, որոնք չեն էլ հասկանում Արցախի հիմնահարցի, Իրանի հետ հարաբեությունների էությունը:

Տեղական արևմտամետներն առաջին իսկ պահից սկսեցին աղմկել , թե կատարվածը ուժի սպառնալիքի հետևանք է, Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից, նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին ԵՄ անդամ յոթ երկրների ԱԳ նախարարները: Ինչ կասեք այս մասին:

-Տեղական արևմտամետներին վաղուց են գրանտային փողեր տրվում, ու հիմա սրանք մտածում են, որ վաղը գալու է կատարած աշխատանքի հաշվետվության օրը, ու իրենց տերերին պետք է ներկայացնեն, բացատրեն՝ ի?նչ արեցին գրանտները, ինչպե?ս ծախսեցին, որ այսպես ստացվեց: Դրա համար էլ այսօր միտինգ են անում, խոսում չեղած ճնշումների մասին: Սո՛ւտ է, ոչ մի ճնշում չի եղել: Կա մի լավ ասացվածք՝ <ով գող է , նա էլ ավելի բարձր է գոռում գողության մասին>: Այսօր գոռգոռացողներն այդ նույն գողերն են: 3-4 տարի առաջ եվրոպացիներին ասվել է, որ Հայաստանը չի՛ կարող անտեսել Արցախի հարցը, չի կարող մասնակցել Իրանի դեմ կայացվող եվրոպական սանկցիաներին, բայց նրանք համառորեն իրենցն էին պնդում: Ինչո?ւ այդ ժամանակ հայկական արևմտամետները չասացին, որ Եվրոպան մեզ վրա ճնշում է բանեցնում, մեր ազգային շահերին դեմ գնացող քայլեր պարտադրում: Իսկ Արևմուտքը համոզված էր, որ կկարողանա իր գրանտներով համոզել հայերին ու հասնել ուզածին: Հիմա դառնամ եվրոչինովնիկների հայտարարությանը. երբ սեպտեմբերի 3-ին ողջ Արևմուտքը դողում էր ռուսական բացահայտումից, այդ նույն եվրաչինովնիկները ինչո?ւ չհամարձակվեցին ասել, թե Ռուսաստանն իրենց սպառնում է: Իսկ հիմա եկել փոքր Հայաստանի հաշվին փորձում են կտցահարե?լ Ռուսաստանին:

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքում սպառնալիք հիշեցնող մի շեշտադրում կա.<Սրանից հետո ԵԽ-ն պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն դրսևորի այս սառեցված հակամարտությունը կարգավորելու հարցում>: Փաստորեն, Եվրոպան կփորձի արցախյան հարցը դարձնել խաղաքարտ՝ Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար:

-Ասվածը, այո, ակնհայտ շանտաժ է, հերթական շանտաժը Արևմուտքի կողմից: Հնարավոր է, որ նրանք փորձեն ընդունել հակահայկական կեցվածք, փորձել նույնիսկ հակայակական որոշումներ կայացնել, գուցե կփորձեն նաև հակամարտության կարգավորման նոր ձևաչափ առաջարկել՝ Մինսկի խմբին փոխարինող: Բայց այդ ամենը ընդամենը դատարկ սպառնալիք է, Արևմուտքը լավ է հասկանում, որ առանց Ռուսաստանի համաձայնության ԼՂ հիմնախնդրում ոչ մի փոփոխություն չի կարող լինել: Խորհուրդ կտամ հայկական կողմերին սառն ու անտարբեր վերաբերվել հնարավոր նման շանտաժներին:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն