ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՕԳՈՒՏՆ ՈՒ ՎՏԱՆԳԸ
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտն «անակնկալի» եկած ենթադրյալ գնահատականներ է հնչեցնում սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրում փոփոխված արտաքին քաղաքական վեկտորի մասին, տնտեսագետները ներկայացնում են հստակ հաշվարկներ ու փորձում հիմնավորել Հայաստանի համար Մաքսային Միության անդամակցման ու ԵՄ հետ ասոցացման պայմանագրի վավերացման օգուտն ու վնասը:
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը Մաքսային միության եւ ԵՄ հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները գնահատող խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ:
– Քաղաքական ակտիվ քննակումների ֆոնին կարծես մի կողմ մղվեց խնդրի տնտեսական բաղադրիչը, մինչդեռ շատ կարևոր է ունենալ տնտեսագիտական այն վերլուծությունը, որը ոչ թե կարտահայտի քաղաքական այս կամ այն ալյանսի շահերը, այլ կպատասխանի ամենից կարևոր հարցադրմանը՝ ի?նչ է շահում մեր երկիրն անդամակցելով այս կամ այն միությանը: Հայ տնտեսագետների կողմից արվե?լ է նման հետազոտություն:
– Այո, և նման հստակ վերլուծություն արդեն կա: Դեռ 4 ամիս առաջ մեզ դիմեց Եվրասիական բանկին, որի հիմնադիր երկրներից է նաև Հայաստանը, ու առաջարկեց իմ ղեկավարած խմբով զուտ տնտեսագիտորեն գնահատել և՛ Մաքսային միության միանալնը, ե՛ւ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետևանքները: Աշխատանքներն ավարտվեցին օգոստոսի 18-ին, գնահատականներն ուղարկվել են Եվրասիական բանկ եւ արժանացել հավանության: Բայց մինչ օգուտից ու վնասից խոսելը պետք է մի շատ կարևոր հանգամանք շեշտադրեմ: ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որի նախաստորագրումը նախատեսվում է նոյեմբերին, հավասարազոր է ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրին, ինչը մենք դեռ 2011-ի հոկտեմբերին ենք ստորագրել: Փաստաթուղթը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 2012-նին քվեարկության այսպիսի պատկերով՝ 97 կողմ, 2 դեմ, այսինքն՝ ընդունվել է գրեթե միաձայն: Համաձայնագիրը նաև վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը եւ Մոլդովան: Սա նշանակում է, որ մենք արդեն երեք տարի է ինչ այդ երկրների հետ գտնվում ենք առևտրային պայմանագրի մեջ, իսկ դա փաստացի Մաքսային միության անդամակցության համաձայնագիր է:
–Այդ դեպքում ինչո?ւ են աղմկում իբրև թե անակնկալի եկած ուժերը, ասելով, թե կատարվածն <անսպասելի> շրջադարձ է:
– Ինձ համար այս աղմուկը անհասկանալ է: Կարծում եմ եվրոպացիրներն էլ պետք է որ տեղեկացված լինեին նման պայմանագրի գոյության մասին: Եթե մարդիկ Մաքսային միություն ասելով հասկանում են ազատ առևտուր առանց մաքսերի, ուրեմն, այն կա ու գործում է մեզանում՝ ի դեմս Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի: Ու Եվրոպային ընդառաջ գնալիս սա պետք է հաշվի առնվեր: Իսկ Մաքսային միությանը միանալու որոշումը, ինչի մասին հայտարարվեց Մոսկվայում, արդեն եղածի տրամաբանական շարունակությունն է, որով էլ պետք է լուծվի ներդրումների խնդիրը: Ասեմ ավելին, Եվրասիական բանկի ներկայացուցիչներ հետ պայմանավարվածության ժամանակ մենք նշեցինք, որ արդեն իսկ կա Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր, ու առաջարկեցինք, որ ՄՄ անդամակցության որոշումը պետք է այլևս հիմնված լինի հզոր ներդրումների ու տնտեսական անվտանգություն նախատեսող պայմանագրի վրա, և Մոսկվայում հենց այդ մասին էլ հայտարարվեց: Այսինքն, ՄՄ անդամակցմամբ, մենք կունենաք աննախադեպ նեդրումներ, որոնք կբերեն էական տնտեսական աճի:
–Խոսենք ըստ էության: ՌԴ նախագահը կոնկրետ խոստումներ հնչեցրեց, դրանք Հայաստանին <գայթակղելու> համար ասված խոսքեր էի?ն, ի?նչ են հուշում ձեր ուսումնասիրությունները:
-Ամեն երկիր նախ և առաջ իր սեփական շահերն է հետապնդում և դա հայտնի է դեռ Ադամ Սմիթից: Իսկ մեր թիմը հիմնվելով օբյեկտիվ ինֆորմացիայի վրա, հաշվարկել ու գնահատել ենք Հայաստանի զուտ տնտեսական շահն ու ստացել այսպիսի պատկեր. Մաքսային միությանն անդամակցելիս մենք երկու տարի անց կունենանք լրացուցիչ 4 տոկոս տնտեսական աճ: Մինչդեռ Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի դեպքում մոտ 2,5 տոկոս՝ այն էլ երկարաժամկետ առումով, նույն արդյունքը նաև ներկայացրել են Եվրամիության փորձագետները: Ակնհայտ է, չէ՞ աճի տեմպերի տարբերությունը: Հաստատեմ խոսքս փաստերով: Անդրադառնամ առանցքային ոլորտներին: Փակ սահմանների պատճառով մեր տնտեսությունը ունի լուրջ դժվարություններ, իսկ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է՝ պատրաստ է Հայաստանի երկաթգծի զարգացման համար կատարել 15 մլրդ ռուսական ռուբլու ներդրում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ուղղվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը: Կարծում եմ, որ դա գայթակղիչ կլինի նաև Վրաստանի համար: Այսօր ակտիվ աշխատանք է տարվում վրաց իշխանությունների հետ՝ Աբխազիայի երկաթուղին վերագործարկելու ուղղությամբ: Չէ՞ որ նաև Վրաստանն է շահագրգռված դուրս գալ իրանական ու մեծ ռուսական շուկաներ: Երկաթուղու շահագործումով կգրանցվի մոտ 5-6 տոկոս տնտեսության աճ: Հաջորդը, Եվրասիական բանկը Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար ներդնելու է 100 մլն դոլար: Իսկ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս տասը տարով՝ մինչև 2026թ., երկարաձգելու նախագծի շուրջ, նաև աշխատանքներ են տարվելու նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ:
– Ի?նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ գազի գնի փոփոխության առումով:
-Դա անշուշտ նախատեսված է. Մաքսատուրքի վերացման արդյունքում միանշանակ է, որ գազի գինը կիջնի առնվազն 30 տոկոսով: Ի վերջո, Մաքսային միության գաղափարախոսության հիմքում ընկած է տնտեսությունների համար հավասար պայմանների ստեղծումը, գների հավասարեցումը: Սրան կհետևի և այն, որ մեզ մոտ կբարձրանան աշխատավարձերը, որովհետև հավասար պայմաններում դու չես կարող ցածր վճարել: Դառնալով գազին ասեմ, որ 5 տարվա ընթացքում կունենանք 750 մլն դոլարի օգուտ: 30 տոկոսով կնվազի նաև Ռուսաստանից ներկրվող նավթամթերքների գինը: Անդրադառնամ արտադրական գործոնին. արդեն հայտարարվել է «Նաիրիտի» վերազինման ու գործարկման մասին, մեծ հավանականությամբ կկառուցվի նավթուղի, նավթային խողովակները Ռուսաստանից կհասնեն Հայաստան:
-Իսկ ի՞նչ ճանապարհներով:
-Կարծում եմ՝ Վրաստանով: Ի վերջո, դա վերջինիս համար էլ ակնհայտ ձեռնտու է: Բայց նաև ասեմ, որ մեր հաշվարկներում մենք այս հանգամանքը հաշվի չենք առել: Մյուսը հայկական սփյուռքի գործոնն է: Ռուսաստանում 2,2 մլն հայ է ապրում, որից 800 հազարը գրանցված են միգրացիոն ծառայություններում, և ՄՄ-ին անդամակցումը կնպաստի հայերի աշխատանքային դրության բարելավմանը: Սա էլ իր հերթին կնպաստի դրամական փոխանցումների տարեկան 3 տոկոս աճին, որն իր հերթին դրականորեն կանդրադառնա ՀՆԱ-ի աճի տեմպերի ավելացման վրա:
–Մասնագետների պնդմամբ, ՄՄ-ին անդամակցման դեպքում ներկրման մաքսատուրքը դուրս է գալիս, որով բավականին գումարներ են հավաքագրվում մեր պետական բյուջե. հարց է առաջանում, ինչո՞վ կփոխհատուցվեն բյուջեի վնասները:
-Տնտեսամաթեմատիկական լեզվով ասած, դա նշանակալի գործոն չէ, ի վերջո, պարզ հաշվարկները հստակ ցույց են տալիս, որ մեր բյուջեն տասնապատիկ անգամ օգուտներ է ունենալու գազի և նավթամթերքների Ռուսաստանի ներմուծման մաքսատուրքերի վերացումից: Ամեն մի պնդում պահանջում է հստակ հաշվարկ:
–Իսկ հիմա խնդրեմ նշեք, թե ի?նչ կունենանք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում:
-Ես կնշեմ այն ռիսկերը, որոնք նշել են Եվրամիության պատվերով հետազոտություն իրականացրած մասնագետները: Առաջինը` Թուրքիայի հետ փակ սահմանն է: Երկրորդը, մեր տնտեսության չափազանց մեծ կախվածություն հումքի արտահանումից, երրորդ՝ «ուղեղների» արտահոսքն է: ԵՄ անդամակցումից հետո այս առումով խիստ տուժեցին նաև Մերձբալթյան երկրները, չորրորդ` կոռուպցիայի խնդիրը, որը իհարկե պետության ներքին խնդիրն է: Հիմա ավելացնեմ իմ կողմից արձանագրված ևս մեկ վտանգ. ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի ազատ տեղաշարժ` առանց մարդկանց ազատ տեղաշարժի, որը չի ենթադրվում այդ պայմանագրում: Ակնհայտ է, որ առանց մարդկանց ազատ տեղաշարժի չի կարող լիարժեքորեն իրագործվել այլ գործոնների ազատ տեղաշարժը: Իհարկե, կարևոր են եվրոպական արժեքները՝ օրենքների անվերապահ կատարում, հարկային պարտավարությունների հավասար կատարում, դեմակրատական սկզբունքների ներդրում, կոռուպցիայի դեմ պայքար, բայց իրականում սրանք ինտեգրացիայի միջոցով չլուծվող հարցեր են: Մտածել, թե ասոցացվելով մեր ներքին հարցերը կլուծվեն, կոռուպցիան կվերանա, միամտություն է: Այդ հարցերը մենք ինքներս պետք է լուծենք: Փորձն էլ է դա է ցույց տալիս, լավագույն օրինակը ԵՄ անդամ Հունաստանն է, որն իր կոռուպցիոն տեսակետից շատ մոտ է Հայաստանին: Արդեն 20 տարի է, որ մեր երկրուոմ ներդրվում են եվրոպական արժեքները՝ բոլոր ոլորտներում, բայց մենք դեռ ակնհայտ բավարված չենք: Այսինքն, հույսը, թե ինտեգրվենք Եվրոպայի հետ, որ գան ու մեր ներքին հարցերը լուծեն, դա չի լինի, դա ուտոպիա է:
–-Դուք ուսումնասիրել եք ԵՄ մտած Մերձբալթյան երկրների փորձը, իսկ չե?ք ուսումնասիրել, թե ինչ է կատարվում ՄՄ-ին անդամակցած երկրներում:
-Այդ երկրներում ակնհայտ է համախառն արդյունքի համապատասխան աճ՝ և՛ արտահանման, և՛ ներմուծման: Տնտեսության զարգացման դրական միտումներ կան, հատկապես Բելոռուսում ու Ղազախստանում: Ինչ վերաբորւմ է մեր երկրին, ցանկալի էր, որ կարողանայինք լինելով Մաքսային միության անդամ, ինտեգրվել ԵՄ հետ այն ոլորտներում, որոնք մեզ ակնհայտ ձեռնտու են: Այստեղ պետք է շարունակել աշխատանքները ուղղակի ելնելով մեր տնտեսական շահերից` ինչպես դա արեցինք Մաքսային միության դեպքում: Կարծում եմ, առաջին հերթին պետք է առաջընթաց գրանցել այն ոլորտներում, որտեղ կունենանք ակնհայտ օգուտներ, դրանք են` մարդկանց ազատ տեղաշարժի խնդիրը և մաքսային դժվարոթյունների վերացումը, առաջին հերթին այն ապրանքների համար, որոնք արտահանվում են Եվրամիություն: Խոսքը վերաբերում է գունավոր մետաղների խտանյութին: Եվրամիությունը հաջորդական և հատվածային սկզբունքն է կիրառում, ուրեմն, ինչու այդ ակնհայտ արդյունավետ սկզբունքը չպետք է կիրառվի Հայաստանի համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












