Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքականություն

ԿՀԱՂԹԵՍ, ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԴ ՀԻՄՔՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀՆ Է

Սեպտեմբեր 13, 2013թ. 10:26

Ռուսամետ ե?ն հայերը, թ?ե արևմտամետ: Այս արհեստական ու վտանգավոր այս հարցադրումը դեռ անկախության առաջին տարիներից ոչ միայն համառորեն շրջանառվեց մեզանում, այլ դարձավ նոր- նոր ձևավորվող հասարակական-քաղաքական ուղղությունների ու հոսանքների տարանջատման հիմնական պատճառը: Երկու <մետերի> մեջ բաժանվածներն իրենց այդպես էլ կոչեցի՝ ռուսամետներ ու արևմտամետներ, մոռանալով ամենակարևորի՝ հայամետության մասին: Նկատենք, որ այդ արհեստական հարցադրմամբ հանրության մեջ ներարկվեց այն վտանգավոր գիտակցում, թե հայերս պարտադրված ենք լինել կա՛մ ռուսամետ, կա՛մ արևմտամետ, որովհետև հայամետ լինելու ճար, պարզապես, չունենք:

Փաստորեն, հայ հասարակության ենթագիտակցությունից միտումնավոր դուրս մղվեց այն, որ միջազգային քաղաքականության անխուսափելի, նաեւ՝ անսպասելի վայրիվերումների ժամանակ հայ ժողովուրդը միայն պետք է առաջնորդվի իր պետական ու համազգային շահերով, իր անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու հաստատակամությամբ:

<Ռուսամետ ե?ս, թե? արևմտամետ> քարոզում, ի դեպ, արջի ծառայություն մատուցեցին նաև որոշ սոցիոլոգիական կենտրոններ: Սա էլ իր շատ պարզ բացատրությունն ունի. սոցիոլոգիական ինստիտուտների գրանտային գումարները հիմականում հոսում են այս կամ այն ուղղություններից, իսկ օտար պատվիրատուի հետաքրքրությունների ցանկում հայի ազգային շահն ու հայակենտրոնությունը տեղ չոււնեն: Ֆինասավորողին մի բան է հետաքրքրում՝ չափել Հայաստանի հասարակության արևմտամետության կամ ռուսամետության աստիճանը, և վերջ: Թերևս նաև սա է պատճառը, որ մասնավորաբար վերջին շրջանում հայ հասարակությունը սկսեց առավել վերապահումով մոտենալ բոլոր սոցոլոգիական հարցումներին, նրանցում տեսնելով ոչ թե իրական պատկերը, այլ պատվիրատուի ցանկալի թվերի նկարչություն:

Բայց սրանով հանդերձ մեզանում նաև առանձնանում և ուշադրության են արժանանում այնպիսի սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք, զերծ մնալով վերոնշյալ ուղղորդումներից, հանրային կարծիքը փորձում են ճշգրտել այնպիսի հարցումներով, որոնք ոչ թե բացառում, այլ հակառակը, ենթատեքստում կարևորում են այն գիտակցումը , որ ինտեգրացիոն այս կամ այն ուղղության ընտրությունը պետք է կատարել ելնելով միա՛յն սեփական երկրիդ ու ժողովրդիդ շահերից: Եվ ուրեմն, ոչ թե՝<ինչամե?տ ես>, այլ <ո՞ր ինտեգրացիոն ուղղությունն է գերադասում հայ հասարակությունը՝ ռուսակա?ն, թե? եվրոպական, և որի?ն կտա նախապատվությունը, եթե դրվի երկու հնարավորություններից միայն մեկի ընտրության հարցը>: Եվ այսպես, դեռ 2004թ. «Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների» (ՀՌԿԿ) կողմից Երևանում անցկացվում է սոց. հետազոտություն՝ «Ո՞ր երկրների հետ Հայաստանը պետք է համագործակցի տնտեսական ու քաղաքական ոլորտներում> հարցադրմամբ: Արձանագրվում են այսպիսի արդյունքներ. Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերների ցանկը 85.0%-ով գլխավորում է Ռուսաստանը, 4.9%-ով Եվրոպական Միությունը, 3.4%-ով ԱՄՆ-ը, և 1.3%-ով Իրանը: Ինչ վերաբերում է քաղաքական գործընկերությանը, ապա ձայները տեղաբաշխվում են հետևյալ կերպ՝ Ռուսաստան` 86.8%, ԵՄ` 5.2%, ԱՄՆ-ը` 2.9%, Իրան` 0.9%:

Հայաստանցիներիս արտաքին կողմնորոշումների մասին համանման արդյունքներ են ստացվել նաև այլ հետազոտություններում: 2010թվականին՝ «Ո՞ր երկրներին և Միջազգային կազմակերպություններին եք առավելապես վստահում» հարցով հետազոտություն իրականացրեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպությունը, որն արձանագրեց հետևյալ փաստը՝ բնակչության 85%-ի վստահությունը հոգուտ Ռուսաստանի էր:

2013-ի նախընտրական գործընթացների շրջանում <Սոցիոմետր> անկախ սոցիոլոգիական կենտրոնի իրականացրած հետազոտությունները գրանցեցին հանրային կարծիքի այսպիսի պատկեր. ռազմաքաղաքական ու տնտեսական շահերի տեսանկյունից հայաստանցիների համար 1-ին տեղում է Ռուսաստանը՝ 40-55 %-ով, երկրորդ տեղում՝ 20-25%-ով ԵՄ-ն է, իր նախկին երրորդ պատվավոր տեղը ձայների 15% -ով ԱՄՆ-ը զիջել է Իրանին, ու հայտնվել չորրորդ հորիզոնականում: Ակնհայտ է՝ տասնամյա կտրվածքով մեկը մյուսին հաջորդած սոցհարցումների արդյունքները փաստում են, որ հայ հասարակության կողմնորշումներում գրեթե փոփոխություն չի գրանցվել:

Իսկ ի?նչ հանգամանքներ են հիմք դառնում մեր արտաքին կողմնորոշումների նման պատկերի ձևավորման: Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, դրանք հետևյալն են: Առաջին, Ռուսաստանում աշխատում են առնվազն 2 մլն հայեր, որոնք տարեկան Հայաստան են ուղղարկում մինչև 1 մլրդ դոլար: Այսինքն, հայ ընտանիքների ամեն 7-րդը ուղղակի այդ գումարներով է ապրում, իսկ ամեն 5-ը՝ կողմնակիորեն: Երկրորդ, մեզանում մեծ է ռուսական կապիտալի ներդրումային ծավալը. 16, 5 միլիարդ դոլար ներդրումներից, որը Հայաստանը ստացել է վերջին 25 տարում, 6,5-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Մինչդեռ Եվրոպան նույնիսկ դրա կեսի չափ ներդրում չի կատարել, ընդհամենը՝ 3,5, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմում են 1,5 մլն-ը: ԱՄՆ ներդրումները շատ ավելի համեստ են` 500 մլն դոլար:

Սոցիոլոգի հետևությունն է՝ սա է պատճառը, որ Ռուսաստանն այստեղ գերակայող դեր ունի, ու բավական մեծ ազդեցության դաշտ: Այնպես, որ եթե այսօր անհրաժետություն ծագի հանրաքվե անցկացնել՝ Մաքսային միությո?ւն, թե? Եվրոպական ասոցացիա, ապա Հայաստանի բնակչության մեծ մասը կկանգնի ռուսական պրոյեկտի կողքին: Շարունակելով իր դիտարկումները, Ադիբեկյանը նաև նկատում է. գնալով ռուսական ինտեգրացման ճանապարհով մենք կդառնանք տեխնոլոգիապես հետամնաց երկիր, քանի որ այդպիսին է ներկայիս Ռուսաստանը, ի տարբերություն առաջատար Եվրոպայի: Բայց փաստ է նաև այն, որ մենք այսօր եվրոպական շուկայում ոչ տեղ ունենք, ոչ անելիք, քանի որ վաճառելու բան չունենք.<Մեր կոնյակն ու գինին չեն խմի, մեր ծիրանը չեն ուտի, մեր ձուկը չեն առնի, լավագույն դեպքում մեր հանաքանյութերը կառնեն կտանեն, բայց դրանով երկիր չես կերակրի>:

Ուրեմն, Հայաստանին այսօր պետք է ինտեգրման ռուսական ուղին, որպեսզի կարողանանք զարգացնել մեր գյուղատնտեսությունը, նաև ակտիվացնենք արդյունաբերությունը, միաժամանակ ձգտելով դառնալ տեխնոլոգիապես առաջատար երկիր: Հետաքրքիր է և այն փաստը, որ հայ հեռատես հասարակությունն իր ներսում ևս բաժանված է խմբերի: Առաջինը չնայած մտահոգ է, որ դեպի Եվրոպա տանող ուղին կհանգեցնի մեր բնակչության թվի կրճատման, եվրոպական ստանդարտներով ապրելը նաև կնպաստի համասեռամոլների ու տարատեսակ <մոլների> աշխուժացմանը, նրանց <ամուսնությունների> թվաքանակի կտրուկ աճի, բայց սրանով հանդերձ, այս խումբը պատրաստ է ընդունելու հիշյալ վտանգները հանուն մարդու իրավունքների կամ աշխարհում մրցունակ արտադրանք ունենալու հեռանկարի: Իսկ ի?նչ է մտածում հեռատեսների երկրորդ խումբը. ավելի լավ է լինել մի՜ քիչ <հետամնաց>, բայց պահպանել մեր ազգային արժեքները, մեր էթնոսը, մեր ընտանիքը: Հիշեցնենք, Եվրոպայում ամուսնալուծություններ թիվը գնալքով աճում է, գերազանցելով 80 տոկոսը:

Մի հետաքրքիր դիտարկում ևս, սոցիոլոգը պարզել է, որ թվացյալ է այն կարծիքը, թե հայ երիտասարդները շատ ավելի եվրոպական ուղղվածության կողմնակիցներ են, քան ռուսական.<Հաստատ այդպես չէ>: Իսկ սա նշանակում է, որ թվային գերակշռությունը հեռատեսների երկրորդ խումբինն է: Այս ամենով հանդերձ ի?նչով բացատրել Հայաստանում հակառուսական տրամադրությունների առկայությունը, և արդյո?ք դրանում կարևոր դեր չեն խաղում, օրինակ, որոշ ռուս պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ նրբանկատ, ոչ կոռեկտ հայտարարությունները հայերիս ու Հայաստանի հասցեին: Սոցիոլոգ Ադրբեկյանը երևույթի արմատները փնտրել ու գտել է հետևյալում:

Ռուսաստանի վերնախավը բաժանվում է երկու խմբի: Մի հատվածը կերակրվում է ադրբեջանցի հարուստների փողերով, իսկ Ռուսաստանի ադրբեջանական մեծաթիվ համայնքում քիչ չեն միլիարդատերերը, որոնք մեծ ազդեցություն ունեն ոչ միայն ռուս վերանախավի, այլև տեղական զլմ-ի վրա: Ուրեմն , հայերիս հանդեպ բացասական վերաբերմունքի առկայության կարևոր գործոնը շա՜տ փողն է: Մյուս խումբը հայամետներ են, սրանք այն մարդիկ են, ովքեր լավ են գիտակցում, թե Հայաստանը որպես ռազմավարական գործընկեր, ինչ դեր ունի Ռուսաստանի համար, և ամեն կերպ փորձում են աջակցել մեզ:

Ինչ վերաբերում է Եվրոպայի հանդեպ ունեցած վերաբերմունքին, ապա հայերս ոչ ծայրահեղ հակաեվրոպական ենք, ոչ էլ ջերմեռանդ եվրոպապաշտ, ինչը սոցիոլոգը բացատրում է Արևմուտքի և՛ դրական, և՛ բացասական կողմերով: Եվ ուրեմն, <չկա մի ուղղություն, ուրն ընտրելով մեր բոլոր հարցերը կլուծվեմ, քանի որ ամեն մեկն ունի իր և՛ դրականը, և՛ բացասականը, մեզ համար կարևորը այդ ուղղությունների միջև բալանս պահելն է ու ընթանալ այն արահետով, որում դրականը գերակշռող է>: Իսկ այդ <արահետների> ճշգրիտ ընտրությունը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ ընտրության հիմքում ազգային շահն է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն