Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Պատրաստ ենք համագործակցել ԵՄ-ի հետ, բայց ո՛չ ի վնաս Ռուսաստանի

Սեպտեմբեր 14, 2013թ. 14:11

«Խոսքը չի վերաբերում նրան, թե ինչ է տալու Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խնդիրն այն է, որ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունների ծավալի մասին են խոսում նաեւ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից արված հայտարարությունները, որտեղ խոսվում է բավական խորը, լայն եւ սերտ համագործակցության մասին բոլոր հնարավոր բնագավառներում։

Մենք ի սկզբանե՝ Արեւելյան գործընկերության նախաձեռնության բանակցային գործընթացի սկզբից եւ նույնիսկ դրանից առաջ, ասել ենք, որ պատրաստ ենք հնարավորինս սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, հնարավորինս մոտ լինել Եվրամիությանը, բայց ո՛չ ի վնաս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների»,- հայտարարեց երեկ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ։


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն