ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՌԴ ԵՎ ԵՄ ՇԱՀԵՐԻՑ
Հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների շուրջ. նախընտրել Մաքսային միությո?ւնը, թե? գնալ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհով: Այս խնդրի շուրջ են բլից հարցազրույցները խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (OEK)
–Չե?ք կարծում, որ ՄՄ-ին անդամակցման ու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորգրաման շուրջ քննարկումները ծավալվում են զուտ արևմտամետների ու ռուսամետների դատողությունների հարթությունում, և բացակայում են երկրի շահով պայմանավորված տնտեսական, քաղաքական բովանդակային քննարկումները:
-Տեղին մտահոգություն է, քանզի մենք իրավունք չունենք բաժանվելու արևմտամետ կամ ռուսամետ թևրի, այլ մեր ուղեգիծը պետք է լինի միմիայն հայամետությունը: Որոշումներ կայացնելիս էլ պետք է մտածենք, թե դրանք որքանո?վ են ապահովելու մեր երկրի տնտեսական ու քաղաքական կայուն ապագան: Հետևաբար, Հայաստանը չի՛ կարող իր հարաբերությունները կառուցել մեկ երկրի հետ՝ ի հաշիվ մեկ այլ երկրի հետ ձևավորած հարաբերությունների: Դրա համար հարկ է վարել բալանսավորված քաղաքականություն: Ապրելու համար մարդուն նախ ի?նչ է հարկավոր, իհարկե, թթվածին, բայց թթվածինը բավարար չէ, անհրաժետ է նաև սնունդ, կյանքի անվտանգ պայմաններ, որովհետև եթե անվտանգ չէ երկիրդ, ապա ո՛չ նրա բնակիչներն իրենց պաշտպանված կզգան, ոչ էլ որևէ մեկը կգա ու իր ֆինանսները կներդնի նման երկրում:
-ՕԵԿ խմբակցությունը հաշվարկե?լ է, թե ինտեգրացիոն ո?ր ուղղությունն է առավել շահավետ Հայաստանի ու Արցախի համար:
-Այո, իհարկե: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մենք տարբեր թելերով կապված ենք Ռուսաստանի Դաշնության հետ, որպես ռազմավարական գործընկերոջ: Իսկ մեր թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, ուրեմն ինչպե?ս անտեսել այն փաստը, որ մեր սահմանները ռուսական զինուժի հետ միասին ենք պաշտպանում: Ինչպե?ս աչք փակենք այն փաստի վրա, որ մեր ռազմավարական նշանակության ձեռնարկությունները հայ-ռուսական են: Ի վերջո, կարող ե?նք ակնկալել մեր երկրի արդյունաբերության զարգացում՝ թանկ գազի դեպքում, թանկ էլեկտորաէներգիայի պարագայում խոսել մրցունակ արտադրանքի մասին, կամ ակնկալել Հայաստանի էներգետիկ ոլորտի անխափան աշխատանք՝ առանց ատոմակայանի: Իսկ այս ամենը կունենանք Ռուսաստան հետ մեր հարաբերություների խորացման դեպքում: Ինչ վերաբերում է Արցախին, ապա նրա թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, բազմիցս ենք ասել, եթե ուզում ենք, որ չլինիս պատերազմ, ուրեմն պետք է ունենանք ուժեղ բանակ, որքան հզոր լինենք, այնքան պաշտպանված կլինի Արցախը: Վերջապես ԼՂՀ ղեկավարությունը, ի դեմս վարչապետի, ևս գնահատեց կայացված որոշման շահավետությունը, նշելով, որ Արցախի իշխանությունները և ժողովուրդը կարևորում են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կարևոր դիտարկում ևս. մենք խոսում ենք, որ Եվրոպայի կամ Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է Հայստանի շահերից, բայց չենք ասում, որ նաև նրանց շահերից է բխում մեզ հետ համագործակցելը: Մենք էլ թե մեկին, թե մյուսին տալու շատ բան ունենք ու դա երկու կողմերն էլ հասկանում են:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀԱԿ)
– Մտահոգիչ չէ? այն, որ երկրի համար կարևորագույն հարցի քննակումն այսօր դարձել է երկու քաղաքական վեկտորների համակիրների ու ընդդիմախոսների բանավեճի առարկա, բանավեճ, որ զուրկ է լուրջ հիմնավորումներից ու վերլուծություններից :
-Լիովին համաձայն եմ, չկա մեխը, հի՛մքը, առանցք չկա, դրա համար էլ ոչ ոք դրա շուրջ չի կարող հիմնավոր խոսել: 4 տարի շարունակ Եվրոպայի հետ բանակցում էին, քանի փորձագետ եկավ ու գնաց, քանի? գործուղում եղավ, քանի? ընդունելություն ու կոնֆերանս կազմակերպվեց, ես այդ թիվը դեռ կճշտեմ, ու մեկ էլ… անկեղծորեն չգիտեմ էս ի՜նչ է կատարվում: Ոչ ոք այդ փաստաթղթերի՝ (Մաքսային միության ու Ասոցացման համաձայնագրի) մասին ոչինչ չգիտի, ես էլ չգիտեմ, ինչ է այդ <մաքսայինը> ու ինչո՞վ են դա ուտում… Մեկդ տեղյակ ե?ք, կարող ե?ք ասել, թե այդ միության անդամակցումը ինչպե?ս է անդրադառնալու արցախյան հիմնախնդրի վրա, մաքսային գոտի մտնելո?ւ է, թե? ոչ, եթե գիտեք, եկեք միասին քննարկենք, բայց չգիտեք: Փոխարենը, գաղտնի գործողություններ ինչքան ասեք, սեպարատ քայլեր՝ մեկ սրա, մեկ նրա հետ, ու այս ամենը հանգեցրեց մի վիճակի, որ Ռուսաստանն ուԵվրոպան այսօր բախվում են, որի պատճառը մենք ենք, ինչից ինքներս էլ տուժում ենք:
-Բայց ճիշտ քայլերի դեպքում, հակառակը, կարող ենք շահել:
-Իհարկե, եթե քայլերը լինեն խելացի՝ կշահենք: Խելոք ու դիվանագետ է այն երկիրը, որն ավելացնում է իր բարեկամների թիվը աշխարհում, իսկ այն իշխանությունը, որը թշնամիներ է վաստակում, դառնում անվստահելի գործընկեր՝ պետք է հեռանա: Հարկավոր է, որ Հայաստանում լինի ընտրված և ուժեղ իշխանություն, հակառակ դեպքում իմունիտետ էլ չի ունենա դժվարությունները հաղթահարելու:
-Այդուհանդերձ, Հայաստանին կհաջողվի? Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում պահպանել անհրաժեշտ հավասարակշռությունը:
-Չէ, չէ, բալանսն այլևս չկա: Բայց Եվրոպան մտածում է, որ դեռ ամեն ինչ չէ, որ վերջնականապես ձախողվել է: Իսկ թե ի?նչ ընթացք կստանա այս գործընթացը, չեմ կարող ասել, գուցե կերկարաձգվեն բանակցությունները, կարող են նոր պլաններ ի հայտ գալ, կարող է նաև հետաձգվի ամբողջ գործընթացը: Սպասենք:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԲՀԿ)
–Եվրոչինովնիկներն իրենց կոշտ ու կտրուկ հայտարարություններով, արդյո?ք, պարտդրողի դիրքերից հանդես չեն գալիս, այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է հայտարարել՝ կողմ ենք երկխոսության շարունակման:
– Եվրամիության հետ 4 տարի շարունակ վարվում են բանակցություններ, ի դեպ, շա՜տ խորն ու շա՜տ համապարփակ, և շատ բարձր մակարդակով, ավելին, քան Վրաստանի ու Մոլդովայի հետ, և հանկարծ նախաստորագրումից ընդամենը երկու ամիս առաջ փոփոխվում է քաղաքական որոշումը, ինչի մասին ԵՄ պաշտոնյաները տեղեկացվում են որոշումից ընդամենը երեք օր առաջ: Այս առումով ԵՄ մեր գործընկերների կոշտ հայտարարություններն ու արձագանքներն ինձ համար լիովին հասկանալի են: Այլ հարց է, որ հիմա մենք պետք է փորձենք չխզել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, որովհետև Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, հակառակ պարագայում ժողովրդավարության, մարդու իրավունքների տեսանկյունից Հայաստանն ամենևին շահեկան վիճակում չի հայտնվի: Որոշակի ծանոթ լինելով ԵՄ մտադրություններին, կարծում եմ, որ Եվրոպան վերջնականապես չեն խզի Հայաստանի հետ հարաբերություններն ու չի բացառի երկխոսության հնարավորությունները: Եվ դրանք ինչ-որ ձևաչափով կշարունակվեն:
–2011-ին ԱԺ-ն վավերացրել է ՀԱՊԿ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, փորձագետները պնդում են՝ այն ինքնին հանգելու էր Մաքսային միության անդամակցմանը: Այդ դեպքում անհասկանալի չե?ն խորհրդարանականների այսօրվա բուռն հակադարձումները:
-Նախ, չի կարելի միանշանակորեն պնդել, թե հիշյալ փաստաթղթի վավերացումը ենթադրում էր ՄՄ-ին անդամակցում: Երկրորդ, խորհուրդ կտամ նրանց զարմանալ ոչ թե այն քաղաքական ուժերի վրա, որոնք իրենց հերթին զամանում են, որ երեք օրում քաղաքական որոշում փոխվեց, այլ իշխանության վրա, որը մեկ ժամում մեկ այլանսից կողմնորոշվեց հոգուտ մյուսի:
–Երկրի համար այս վճռորոշ պահին կարևորը սա Է?, որի վրա մի քանի օր է սևեռվել ու բանավիճում են քաղաքական ուժերը, թե? վերլուծել, հստակ գնահատել իրավիճակը և հասկանալ՝ ինտեգրացիոն ո?ր ուղղությունն է շահեկան հայկական երկու պետությունների համար:
-Համաձայն եմ, մեզ համար ցանկացած որոշման հիմքում ընկած է Հայաստանի ու Արցախի շահը, բայց քանի դեռ չկան փաստաթղթերը, ես ձեռնպահ կմնամ վերլուծել, թե մեր շահերը որքանո?վ են դրանցում արտացոլված: Ինձ հաճախ են հարցնում, որպես ԵՄ ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ի?նչ կասես Ասոցացման պայմանագրի մասին, պատասխանում եմ՝ չեմ կարող խորանալ մանրամասնեի մեջ, քանի որ փաստաթուղթը չեմ տեսել: Նույնը ՄՄ փաթեթին է վերաբերում, գուցե վերջինս շատ ավելի լրջորե?ն է ամրագրում Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգության խնդիրները, քաղաքական ու տնտեսական շահերը: Բայց ինչպե?ս պնդեմ, քանի դեռ փաստաթղթերին ծանոթ չեմ:
-Եվ ուրեմն, եթե քաղաքական ուժերը ծանոթ չենք փաստաթղթերի բովանդակությանը, ինչի? շուրջ են այսչափ բորբոքված վիճում:
-Միանշանակորեն համաձայն եմ: Օրինակ Լուկաշենկոն ասում էր՝ ՄՄ անդամակցելուց հետո Բելոռուսի վիճակը վատացել է, ղազախ տնտեսագետները ևս ասում են, որ իրենց համար ոչինչ չի փոխվել: Իրենց հերթին դժգոհում են ԵՄ անդամակցած Մերձբալթյան երկրները, բայց այս ամենը ինձ համար հիմք չի կարող լինել: մենք չպետք է ուղորդվենք նման կարծիքներով, ինքներս պետք է կարդանք, ծանոթանանք փաստաթղթերին ու նոր միայն համոզվենք, թե սրանցից որո?ւմ, որքանո?վ են պաշտպանված Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերը:
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ՀՀԿ)
-Խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է ՀՀԿ-ին, ասելով, թե իշխանության ոչ արդյունավետ քաղաքականության պատճառով է, որ Հայաստանն այսօր կանգնած է Արևմուտք- Ռուսաստան հարաբերությունների բալանսի կորստի շեմին:
-ՀՀԿ-ն քաղաքական առաջատար ուժ է ու միշտ հայտարարել է, որ պատասխանատու է մեր երկրում կատարվող բոլոր գործընթացների համար, իսկ մեր ընդդիմախոսներն առիթը բաց չեն թողնում սլաքը ՀՀԿ-ի դեմ ուղղելու համար: ՀՀԿ-ն այսօր էլ շատ վճռականորեն է տրամադրված կրկնապատկելու ջանքները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ առավել ակտիվ համագործակցության համար: Շուտով դուք կհամոզվեք, որ ընդդիմությունն ուղղակի գույները խտացրած է ներկայացնում, բայց իրականությունն այդպես չէ: Իսկ գիտե?ք, թե ընդդիմությունը ինչու է մեզ մեղադրում, որովհետև ի տարբերություն իրենցից շատերի, որ կա՛մ արևմտամետ են, կա՛մ ռուսամետ, ՀՀԿ-ն հայակենտրոն է, հայամետ, ու հանդես գալիս ոչ թե այս կամ այն ալյանսի, այլ միմիայն մեր երկրի շահերից: Ի վերջո, մի կարևոր բան պետք է հասկանանք. այդ պետությունները մեզ հետ մտնելով տարբեր համագործակցային հարաբերությունների մեջ ևս առաջնորդվում են իրենց շահերով, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հետ համագործակցությունը բխում է նաև նրանց քաղաքական, տնտեսական շահերից: Պետք է սա հասկանանք ու մեզ երբեք չթերագնահատենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












