Սիրիայի կառավարական զորքերը ոչնչացրել են Ադրբեջանի քաղաքացու
Սեպտեմբեր 16, 2013թ. 22:53
Սիրիայի կառավարական զորքերը Համա քաղաքի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում ոչնչացրել են Ադրբեջանի քաղաքացու, ով մարտնչում էր ընդդիմության զինյալների շարքերում: Փաստը հաստատել են ադբեջանական լրատվամիջոցները, որոնք նշել են, որ Աբու Յահյա անունով Ադրբեջանի քաղաքացին Սիրիայում կռվել է կառավարական զորքերի դեմ՝ չեչեն Աբու Օմարի ջոկատի կազմում:
Նա ծանր վիրավորվել է սեպտեմբերի 13-ին սիրիական Համա քաղաքի մերձակայքում՝ կործանիչների կողմից ռմբակոծության արդյունքում: Ադրբեջանցի զինյալը մահացել է շատ արյուն կորցնելուց:
Ընդգծենք, որ Սիրիայից պարբերաբար հաղորդագրություններ են ստացվում իսլամիստների կողմից կռվող Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու վերաբերյալ:
news.am












