Այլ երկրներում ներդրումներ անելու փոխարեն Արցա՛խ գնացեք
Արաքսի հովտի բերրի հողն իր մշակողին է սպասում
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հանրապետության փոխվարչապետ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ հետ
– Մաքսային միության անդամակցման շուրջ Հայստանում ընթացող քննարկումներում արտահատվող հիմնական մտահոգությունն է՝ որտե?ղ է Արցախի Հանրապետության տեղը, հնարավո?ր է, որ մաքսային սահմանը շրջանցի ԼՂՀ-ն ու վերջինս Հայաստանի հետ համընթաց չներգրավվի հիշյալ կառույցում: Արցախում կա? նման անհանգստություն:
-Հայաստանի ոչ մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ գնալ այնպիսի քայլի, որը կարող է նման վտանգ պարունակել: Այսօր Արցախի տնտեսությունն ամբողջությամբ ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, Արցախի արտադրողի համար թիվ մեկ շուկան Հայաստանն է: Իսկ սա նշանակում է, որ հետդարձ քայլ չի կարող լինել: Արցախում նման մտահոգություն ամենևին չկա, մենք այն կարծիքին ենք, որ ԼՂՀ-Հայաստան շարունակվող ինտեգրացիոն գործընթացների վերջնարդյունքը մեկ օր պետք է լինի միասնական Հայաստան ունենալը: Ինչ վերաբերում է Արցախի ներկայիս կարգավիճակի վրա Մաքսային միության հնարավոր ներազդեցությանը, դեռ վաղ է այդ մասին եզրահանգումներ անելը, քանի դեռ քննարկման առարկա չեն դարձել Հայաստանի ՄՄ-ին անդամակցաման հիմնարար սկզբունքները: Այն տեսանելի չէ նաև Արցախի պետական պաշտոնյաների, վերլուծաբաների համար, ուրեմն դեռ չենք կարող հետևություններ անել կամ շտկումներ մտցնել այդ հարաբերություններում, բայց մի բան փաստ է, որ այդ գործընթացը պետք է խարսխված լինի այն իրողության վրա, որ Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մի մասն է:
–Ոչ պակաս մտահոգիչ է ՄՄ անդամ Ղազախստանի դիրքորոշումը, մանավանդ, երբ ղազախ քաղաքագետների մակարդակով Բաքուն մեսիջներ էր ուղղարկել, թե պաշտոնական Աստանան չի ընդունի Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին Ղարաբաղի հետ միասին, քանի որ Արցախի հարցում կիսում է Բաքվի դիրքորոշումը:
-Այո, դրանք Ադրբեջանի դրդմամբ հնչած մեսիջներ էին: Այն որ Արցախի հարցում Աստանայի դիրքորոշումը ներդաշնակ է Բաքվի դիրքորոշմանը պարզորոշ երևաց նաև Իսլամական համագումարում, Ղազախստանը միշտ կողմ է քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Բայց եթե այդ երկրի կողմից Հայաստանի առաջ նման պայման դրվի՝ անդամակցություն առանց ԼՂՀ-ի մասնակցության, ապա Հայաստանը չի՛ կարող մաս կազմել նման միության: Սա գիտակցում են և՛ Հայաստանի, և՛ Արցախի իշխանությունները, և՛ մեր ժողովուրդը՝ Արցախում ու Հայաստանում:
-Վերջերս Ղարաբաղ-Ադրբեջան համագործակցության մասին անսպասելի կոչով հանդես եկաք, ասելով՝ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են Ադրբեջանի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման շուրջ: Խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործման մասին է:
-Զինադադարի կնքումից հետո Արցախը դիվանագիտական տարբեր խողովակներով կոչ է արել Ադրբեջանին, որ պատրաստ է սահմանային համագործակցության: Ի տարբերություն Ադրբեջանում հնչած պոպուլիստական հայտարարության, թե Ադրբեջանը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին, ինչին չեն կարող հավատալ ոչ միայն ադրբեջանցիները, այլև՝ հայերս, ապա Արցախն այդ պոպուլիզմին հակադրեց կոնկրետ առաջարկ՝ հիմքում ունենալով հետևյալ սկզբունքը՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է միմիայն հանդուրժողականության ու համագործակցության ճանապարհով: Իսկ դա կարող է դրսևորվել տարբեր հարթություններում՝ զինադադարի ռեժիմի պահպանումից մինչև համաճարակների տարածման դեմ պայքարը: Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսներին, ապա Արցախն այստեղ իր կոնկրետ շահն է հետապնդում: Արցախի գյուղատնտեսությունն օր -օրի զարգանում է, ստեղծված են գյուղատնտեսական մեքենատրակտորային կայաններ, եվրոպական երկրներում արտադրվող լավագույն գյուղտեխնիկան է աշխատում Արցախում, անհրաժետություն է առաջացել էլ ավելի ընդլայնել ոռոգովի հողերի քանակը, իսկ դա հնարավոր է Թարթառ գետի ջրային ռեսուրսների հաշվին: Կա երկու ճանապարհ. Արցախ-Ադրբեջան երկխոսության դեպքում երկու կողմերն էլ կշահեն, համատեղ կկառավարվի Սարսանգի ջրամբարի ջուրը, արդյունքում և՛ Արցախի գյուղատնտեսության համար հատկացված տարածքները կդառնան ջրովի, և՛ ջրից կօգտվի ադրբեջանցի հողօգտագործողը, իսկ այդ երկիրն ունի ջրային ռեսուրսների լուրջ պակաս: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, ԼՂՀ կառավարությունը ստիպված կլինի խոշոր ներդրումներ անել, կառուցել հզոր պոմպակայաններ, ու ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղել: Մենք առնվազն 10 000-ից ավելի հողատարածք կարող ենք դարձնել ոռոգովի: Դա նշանակում է մի քանի անգամ կրկնապատկել գյուղմթերքի բերքատվությունը: Ուրեմն, ինչո?ւ չգնալ նման համագործակցության:
-Եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Հայաստանն ու Արցախը շրջափակման մեջ պահելով իրականություն է դարձնում Հայաստանը թուլացնելու իր երազանքը, կարծում եք կարձագանքի? մի ծրագրի, որը նպաստելու է Արցախի զարգացմանը:
-Ադրբեջանի կողմից արդեն իսկ մերժողական հայտարարություններ են հնչել, բայց մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, տեղեկացրել ենք Կարմիր խաչին, համանախագահներին և այն միջազգային կառույցներին, որոնք շահագրգիռ են ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմամբ: Արցախի առաջարկը կառուցողական է, դրա համար էլ այն արդեն իսկ հետաքրքրել է միջազգային կառույցներին, որոնք կփորձեն այս հարցում հանդես գալ որպես միջնորդ:
– Արցախի գյուղատնտեսական հնարավորություններն արդյո?ք անհրաժետ չափով են օգտագործվում:
-Ոչ, և հիմնական գործոնը Արցախի փոքրաթիվ բնակչությունն է, 140 000 բնակիչ ունեցող երկիրը չի կարող այնքան գյուղատնտես ունենալ, որոնք կզբաղվեն ինտենսիվ գյուղատնտեսությամբ, կհիմնեն գյուղական տնտեսություններ ու կստանա անհրաժետ արդյունք: Այդ նպատակով մենք այսօր լայնածավալ քարոզչություն ենք իրականացնում՝ հույսով, որ Հայաստանից և արտասահմանից կգան իրական ներդրողներ, կմշակեն դեռ անմշակ մնացած հազարավոր հեկտար հողերը: Հաճախ եմ լսել կեղծ տեղեկատվություն այն մասին, թե Արցախում հողերը զավթել են գեներալները: Նման խոսքեր տարածողներն արդարացնում են իրենց չմասնակցությունը Արցախի համար ստատեգիական կարևոր նշանակություն ունեցող խնդրի լուծմանը :
–Ի?նչ ընթացքի մեջ է Արաքսի հովտի հողերի յուրացման ծրագիրը, հայտնի է, որ դրանց ընդամենը 5-10 տոկոսն է օգտագործվում:
-Հայրենիքին կոնկրետ գործեր են պետք, և Արցախի կառավարությունը կոկրետ գործից է սկսել, դա Արաքսի հովտի հողերի օգտագործման ծրագիրն է: Մենք լուրջ ներդրումներ ենք կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա և՛ հացահատիկային մշակաբույսերի մշակումը, և՛ այգեգործությունը: Հայաստանից հրավիրված <Բերրիություն> կազմակերպությունը վերականգնել է էռոզիայից տուժած հարյուրավոր հեկտար հողեր: Պատրաստ ենք դրանք երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով տրամադրել Հայաստանից, Արցախից, սփյուռքից ցանկություն հայտնող իրավական ու ֆիզիկական անձանց: Արաքսի հովտում հրաշալի բնակլիմայական պայմաններ են, ցորենի, եգիպտացրենի, բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվությունն աննախադեպ բարձր կլինի: Չնայած արդեն իսկ կան դիմողներ, բայց նրանց թիվը դեռ բավարար չէ, որովհետև հազարավոր հեկտարներ են իրենց մշակողին սպասում: Կան մարդիկ, ովքեր ներդրումային հարմար միջավայր են փնտրում ու չեն գտնում: Այդպիսիններին խորհուրդ կտամ, ոչ թե բենզալցակայաններ սարքել, այլ գալ Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ անել, համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:
-ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը դեռ 5 տարի առաջ հայտարարեց, թե Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլև Հայաստանի հացի պահանջարկը: Արդյո?ք այդպես է:
-Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեց տարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող հացահատիկային մշակովի բույսերի թիվը: Այս տարի ակնկալում ենք մոտ 20 000 տոննա ցորենի, գարու և եգիպտացորենի արտահանում: Ես մեծ հպարտություն եմ ապրում տեսնելով բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան: Բացի հացամթերքից այսօր Հայաստան է տեղափոխվում նաև վառելափայտ:
– Հայտնի է, որ Արցախը ունեցել է նռենիների փարթամ ու բերրի այգիներ, ինչն այսօր չկա: ժամանակը չէ? մտածել նաև նռան այգիներ հիմնելու մասին:
-Արցախը հիմա էլ ունի նռան այգիներ՝ Տիգրանակերտում, Ասկերանի տարածքում, Արաքսի հովտում, Մարտունու շրջանի ցածրադիր գոտիներում, միշտ էլ նուռ է մշակվել ու այն եղել է եկամտաբեր աշխատանք, քանի որ նռան մշակումը դժվար գործ չէ: Այսօր արցախցիներից շատեն են իրենց սեփականաշնորհած հողերը վերածել նռան այգիների: Բայց այստեղ դարձյալ մեզ խանգարում է մեր փոքր ռեսուրսը, արտադրված նռան չափն այնքան քիչ է, որ երեք օրում սպառվում է: Ունենք երկու տնտեսվարող սուբյեկտներ, որոնք արտադրում են նռան օշարակ և անսահմանափակ շուկա ունեն: Սրանից գործարարները պետք է անհրաժետ հետևության հանգեն: Հույս դնել 140 000 արցախցու վրա, որոնք և՛ նռան այգիներ կհիմնեն, և հացահատիկ կարտադրեն, և խաղող կմշակեն, չի՛ կարելի, մեր մարդկային ռեսուրսը սահմանափակ է, ուրեմն մեզ պետք է օգնության հասնեն այն մարդիկ, ովքեր ունեն աշխատելու ցանկություն:
-Ե՛վ տնտեսության զարգացման, և՛ սահմանների անձեռնմխելիության համար ամենակարևորը Արցախի վերաբնակեցումն է. 2001-ին մշակվեց վերաբնակեցման ռազմավարության 10-ամյա ծրագիր, բայց իրողությունը փաստում է, որ այն չիրականացավ: Ինքներդ էլ մտահոգություն էիք հայտնել.<Մեկ, երկու միլիոն բնակիչ կերակրելու հնարավորություն, բերրի հողեր, աղբյուրներ ունեցող տարածքում ապրում է ընդամենը 140 հազար մարդ: Անթույլատրելի է>:
– Արցախում վերաբնակեցումը սկսեց զինադադրի հաստատումից անմիջապես հետո, և այն առ այսօր շարունակվում է: Գուցե ժամանակին այս կարևորագույն հարցում սխալներ են թույլ տրվել, բայց այսօր մեր գլխին կախված մարտահարվերները պարտադրում են մեզ առավել ակտիվ լինել այս հարցում: Այո, վերաբնակեցման տեմպերը շատ դանդաղ են: Արցախի բյուջեն չունի հնարավորություն վերաբնակեցումը լիարժեք կատարելու: Դրա համար որոշեցինք նախաձեռնել Ազգային վիճակախաղ, որից ստացված շահույթը ուղղվելու է վերաբնակեցման ծրագրերին: Դեկտեմբերի 28-ին տեղի կունենա խաղարկությունը: Եթե ամեն մի հայ վիճակախաղի մեկ տոմս գնի, որի գինն ընդամենը 5 դոլար է, ու եթե մենք կարողանանք 7-8 միլիոն վիճակախաղի տոմս թողարկել, հավատացեք, շա՜տ հարցեր կլուծվեն: Ցավով պետք է ասեմ, որ փոքր թիվ են կազմում նաև այն հայրենադարաձները, որոնք նախընտրում են իրենց սեփական ֆինանսներով գալ Արցախ, կառուցել իրենց առանձնատունն ու իրենց գործը սկսել: Իսկ Արցախը նման մարդկանց կարիքը շատ ունի: Մարդիկ Հայաստանում իրենց գործը չեն գտնում, թողնում գնում են Ռուսաստան, համոզված եմ, որ այդպիսիք չգիտեն Արցախի տեղը, անտեղյակ են Արցախի հնարավորություններից:
-Ոմանք էլ դժգոհ են վարկային քաղաքականությունից, ասելով, թե տոկոսները բարձր են:
-Նման բան չկա, կեղծ տեղեկատվություն է: Արդեն 8 տարի է, որ գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար Արցախում տրամադրվում են ցածր՝ 8 տոկոսով վարկեր:
-Ասացիք՝ մեր հայրենակիցները չեն նախընտրում ներդրումներ անել Արցախում, բայց անվերջ խոսվում է դեպի Արցախ սիրիահայերի մեծ հոսքի մասին, նույնիսկ Ադրբեջանը սկսեց աղմկել:
-Ադրբեջանը միշտ էլ աղմկում է Արցախի հետ կապված ցանկացած հարցում: Արցախի իշխանությունները պատրաստակամ են ընդունելու սիրիահայերին, մենք արդեն իսկ ընդունել ենք գյուղատնտեսությամբ զբաղվող սիրիահայերի, ովքեր այսօր հաճույքով հող են մշակում, կառուցում իրենց տնտեսությունը, չսպասելով պետական բյուջեից օգնության՝ նրանք կառուցում են իրենց ապագան Արցախում: Բայց, ցավոք, այդիսինների թիվը շատ փոքր է:Չնայած դրան ԼՂՀ կառավարությունն իր հույսը չի կտրել, համոզված ենք, որ մեր հայրենակիցներն իրենց ապագան կփնտրեն ոչ թե եվրոպաներում կամ Երևանում, այլ հենց Արցախում: Գիտեք, մի քիչ էլ վիրավորված ենք, որ Արցախն անտեսվում է հե՛նց մեր հայրենակիցների կողմից, ոչ միայն սփյուռքի, նաև հայաստանցիների, ինչո՞ւ եք այլ երկրներ փնտրում ներդրումների համար, երբ հայրենիքը ձեր կարիքն ունի:
-Գյուաղատնտեսությունից բացի, ո?ր ոլորտներում Արցախը կարող է գրավիչ լինել ներդրողի համա
ր:
– Թեթևարդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում: Կան հայաստանցի գործարարներ, որոնք ներդրումներ են իրականացրել Արցախի հանքարդյունաբերության ոլորտում: Ունենք ոսկու, պղնձի հանքեր: Արցախը բաց է և Հայաստանի, և Սփյուռքի մեր գործածարների առաջ: Այսօր Արցախով հետաքրքրված են և օտար ներդրողները, բայց մինչև մեր հայրենակիցներն անհրաժեշտ չափով ներդրումներ չանեն, օտարի համար չբացահայտեն Արցախն ու այն գրավիչ չդարձնեն, օտարը դա չի անի:
–Սեպտեմբերի 2-ին լրացավ 22-ամյակը «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի ընդունման. երկու տասնամյակից ավելի ձգձգվող քաղաքական տուրուառներում, բանակցային գործընթացում ո?րն եք համարում մեր ձեռքբերումը:
-Դա անկախության սերունդն է, որի գոյությունն այլևս կայացած փաստ է:Այսօր թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում մեծանում է մի սերունդ, որն այլևս չի պատկերացնում Արցախի գոյությունը մեկ այլ կարգավիճակով, քան անկախությունն է: Ուրեմն, ԼՂՀ-ի անկախ գոյությունն այլև անհերքելի փաստ է: Իսկ հիմա շատ կարևոր է ամրապնդել մեր ձեռքբերումը` մեր անկախությունը, իսկ դա համար շատ աշխատել է պետք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
մակերպությունը էռոզիայից մաքրել է հարյուրավոր հեկտար հողեր: Պատրաստ ենք դրանք երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով տրամադրել Հայաստանից, Արցախից, սփյուռքից ցանկություն հայտնող իրավական ու ֆիզիկական անձանց: Արաքսի հովտում հրաշալի բնակլիմայական պայմաններ են, ցորենի, եգիպտացրենի, բանջարաբոստանային մշակաբույսերի բերքատվությունն աննախադեպ բարձր կլինի: Չնայած արդեն իսկ կան դիմողներ, բայց նրանց թիվը դեռ բավարար չէ, որովհետև հազարավոր հեկտարներ են իրենց մշակողին սպասում: Կան մարդիկ, ովքեր ներդրումային հարմար միջավայր են փնտրում ու չեն գտնում: Այդպիսիններին խորհուրդ կտամ, ոչ թե բենզալցակայաններ սարքել, այլ գալ Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ անել, համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:
– Հայտնի է, որ Արցախը ունեցել է նռենիների փարթամ ու բերրի այգիներ, ինչն այսօր չկա: ժամանակը չէ? մտածել նաև նռան այգիներ հիմնելու մասին:












