Գլխավոր » Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Կորուստների համար պատասխանատուն Ադրբեջանն է

Սեպտեմբեր 17, 2013թ. 23:51

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցում: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին իրադրության լարվածության կողմնակից է: Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կտա դա Ադրբեջանին, ապա մենք միշտ էլ ասել ենք եւ հայտարարում ենք. քանի դեռ կան լարվածության օջախներ, կորուստների համար պատասխանատու է Ադրբեջանը»,- ընդգծել է Հովհաննիսյանը:


Դիտել Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն