Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն, Քաղաքականություն

ՊԵՏՔ Է ՔԱՄԱՀՐԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՆԱ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՂԸ

Սեպտեմբեր 20, 2013թ. 01:50

Անկախության ձեռքբերումների ու կորուստների շուրջ իրենց դիտարկումներ են ներկայացնում քաղաքագետը, հոգեբանն ու տնտեսագետը:

2

ՊԵՏՔ Է ՔԱՄԱՀՐԱՆՔԻ ԱՐԺԱՆԱՆԱ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՂԸ

ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ (հոգեբան)

-Անկախության սերունդն ապրել է դժվարին ժամանակներ, սակայն, արդյո?ք անհրաժեշտ չափով գիտակցել է անկախության գինը, և գնահատել պետականության կարևորությունը:

-Անկախության սերունդ` մարդիկ են, ովքեր ծնվեցին, մեծացան անկախ Հայաստանում, այսինքն, նոր սերունդ, որը չտեսավ խորհրդային ժամանակներն ու իր հիշողության մեջ չպահեց նախորդի հետքերը: Ընդհանրապես, որևէ երևույթի մասին երիտասարդի պատկերացումների համակարգը ձևավորվում է նաև մեծերի, հեղինակավոր անձանց տեսակետների ազդեցության տակ: Մեր անկախության սերունդը չգիտի, թե ինչպիսին էր կյանքը խորհրդային տարիներին, բայց այդ մասին լսեց ու տեղեկացավ իր մեծերից, նաև նրանցից լսեց տեսակետներ առանցքային թեմայի՝ անկախության մասին՝ ի?նչ ձեռքբերում ունեցանք, ի?նչ կորցրինք, և այդ ամենը միահյուսված նոստալգիկ տրամադրություններով:
Այսպիսով, անկախության մասին պատկերացումները մեր երիտասարդ սերնդի մոտ ձևավորվեցին մեծերի դատողությունների ազդեցության տակ: Ուրեմն, շատ կարևոր է, թե անկախության մասին նրանք ի?նչ լսեցին: Այստեղ է, որ ես ցավով պետք է արձանագրեմ հետևյալը. շատ հաճախ մեզանում անկախությունը ներկայացվել է բացասական երանգներով: Ինչո?ւ, որովհետև անկախության հաստատումը Հայաստանում համընկավ երկրի տնտեսական ճգնաժամի, սոցիալական դժվարությունների, մարդկանց կենսամակարդակի, բարեկեցության անկման հետ: Եվ ստացվեց, որ անկախ երկիր ունենալու այս մեծ գաղափարը եկավ, զուգորդվեց կենցաղային խնդիրներին, կյանքի նվազագույն պայմաններից զուրկ լինելու զգացողությունների հետ :
Երիտասարդ սերունդը լսեց ու դաստիարակվեց այսպիսի դատողությունների շրջանակում՝ <տեսեք, թե այս անկախությունը ինչի հասցրեց երկիրը>, կամ <առաջ լավ էինք ապրում, իսկ հիմա…>: Ցավալի է, որ մինչ օրս շարունակում են նման ոչ ճշգրիտ զուգորդությունները, և սա հանգեցրել է նրան, որ երիտասարդների մոտ անկախության մասին ստեղծվել են խեղաթյուրված պատկերացումներ: Այսինքն,
Այսօր մեզանում վարկաբեկված է անկախության գաղափարը: Եվ ես կարող եմ ասել, որ նոր սերնդի մի զգալի մասն այսօր լավ չգիտի անկախության գինը:

-Կնշանակի չգիտի և պետականության արժեքը:

– Ցավոք պետության գաղափարը նույնպես մեզանում խեղաթյուրված է ու սա, իհարկե, ունի իր արմատները. մեզանում բացակայում է պետության քաղաքացի լինելու զգացողությունը: Երիտասարդների ընկալումներում իրար են խառնված պետություն, հայրենիք, իշխանություն հասկացությունները: Պետությունը նույնացնում են իշխանության հետ: Իսկ պետություն, ազգ, իշխանություն, այս հասկացություններն իրարից տարանջատելու համար որոշակի կրթական մակարդակ պետք է ունենալ, կրթված մարդու միտքը ավելի վերլուծող է, և նա հասկանում է՝ ինչքան էլ դժգոհ լինի իրավիճակից, պետք է կարողանա տարանջատել պետությունն ու իշխանությունը: Իսկ ի?նչ է կատարվում մեզանում, մարդիկ դժգոհ լինելով երկրում տիրող անարդարություններից, իրենց իրավունք են վերապահում հայտարարել՝ երկիրը վա՛տն է, ազգը վա՛տն է: Ուրեմն եկեք խոստովանենք, որ անկախության սերունդն այսօր ունի նաև կրթական լուրջ խնդիրներ, նա չստացավ հայրենիք, պետություն, ազգ, մարդասիրություն արժեքները գիտակցելու անհրաժեշտ կրթություն, ավելին, այս սերունդն է, որն իր ծնողներին մեղադրում է ասելով՝ <դուք կրթվել եք ինչի? եք հասել, որ ես էլ կրթվեմ> ու ծնողները խեղճացած լռում են: Հետևաբար, անկախության շրջանի կորուստներից մեկը ես համարում եմ կրթության որպես բարձրագույն արժեքի վարկաբեկումը:
Չեմ զլանա ու անընդհատ կկրկնեմ, որ մեզանում խեղաթյուրված է հայրենիք, հայրենասիրություն հասկացությունները: Այն հաճախ նույնացնում են գավառամտության հետ: ԱՄՆ քաղաքացին հպարտությամբ կարող է ասել՝ ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց եթե հայ մարդն է դա ասում՝ արժանանում է արհամարանքի, ինչ-որ մարդիկ այդ խոսքերից իրենց շա՜տ հոգնած են զգում:
Մինչդեռ, հայրենիք սիրելը պետք է համարվի արժանապատիվ քայլ, փոխարենը ծիծաղելի վիճակում պետք է հայտնվի, քամահրանքի արժանանա հայրենիքն արհամարողը:
Սակայն այս կորուստների կողքին պետք է նշել նաև մեծ ձեռքբերումները: Առաջինը` անկախության սերունդն ավելի ակտիվ ու ձեռներեց է, պատասխանատու է իր քայլերի համար և գիտակցում է, որ այս երկիրը հենված է իր վրա, ուրեմն, ինքն է զարգացնելու, շինելու և կատարելագործելու մեր հայրենիքը:

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՈՒՆԵՆԱԼ ՏՆՏԵՍՈԻԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼ

ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ (տնտեսագետ)

Անկախության հռչակմամբ՝ բոլորովին այլ կացութաձևից անցում կատարեցինք մեկ այլ տնտեսակարգի, բնականաբար, այդ անցումն առաջին հերթին իր ազդեցությունը պետք է ունենար երկրի տնտեսության վրա: Որոնք էին այն տնտեսական անակնկալները, որոնց առաջ կանգնեց նորանկախ Հայաստանը:

– Նախ խոսեմ ձեռքբերումներից, իսկ որպես այդպիսին ես համարում եմ անշրջելիությունը, այսինքն անցումը տնտեսական նոր կացութաձևի և այսօր որևէ մեկը չի կարող ասել, թե հնարավոր է վերականգնել հին տնտեսակարգը: Չնայած վերջերս նման մտքեր Արևմուտքում հաճախ են հնչում, ասվում է՝ Մաքսային միությունը կլինի նախկին Խորհրդային միության վեստեղծում, բայց, կարծում եմ, որ անգամ մեծ ցանկության դեպքում հետնահանջը հնարավոր չէ: Մյուսը՝ նոր ազատ մրցակցային տնտեսության հաստատումն ու նաև սեփական ազգային տնտեսություն կերտելու հնարավորությունն է: Կարևոր ձեռքբերում է այն, որ ստեղծագործ , արարող մարդկանց հնարավորություն ստեղծվեց իրենց ներուժի սահմաններում ինքնադրսևորվել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հիշեք, որ նախկինում շփումների սահմանները խիստ սահմանափակ էին, ու հեշտ չէր շփվել այլ երկրների գործընկերների հետ, գիտական միտք փոխանակել: Ցավոք այսքանով սահմանափակվում են մեր ձեռքբերումները, և այսօր ես կդժվարանամ նշել մի ոլորտ, ուր շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բացառությամբ ՏՏ և էներգետիկայի ոլորտները. առաջինում գրանցված հաջողությունները ես ավելի շատ կապում եմ մասնավոր հատվածի համառության ու մեր մասնագետների բանիմացության հետ, ինչ վերաբերում է էներգետիկայի, այս ճյուղը մեզանում ավանդաբար համարվել է մրցունակ:
Մյուս ասպարեզներում բավական լուրջ խնդիրներ կան, որոնք առավել վտանգավոր են մեր տնտեսական անվտանգության տեսանկյունից:
1993-ից սկսած որոշում կայացնողները՝ նախկին վարչակազմն իր անգրագիտության պատճառով դրամը ենթարկեց գերարժեզրկման. մեկ ամսում այն հասավ 1880 տոկոսի , սա աննախադեպ գերարժեզրկում էր: Միայն այն, որ լումա, այսինքն, մանրադրամ շրջանառության մեջ չմտցվեց, դա ուղղակի կաթվածահար արեց ողջ ֆինասական համակարգն ու տնտեսությունը: Հաջորդը, կտրուկ անկում ապրեց բնակչության գնողունակ պահանջարկը, որն իր հերթին ազդեց առաջարկի, այսինքն, արտադրութայն վրա, այն կրճատվեց: Տեղի ունեցավ ազգային հարստության անհամաչափ վերաբաշխում, այսինքն՝ բևեռացում: արագացված տեմպերով կատարվեց հողի, փոքր, միջին ու մեծ օբյեկտների սեփականաշնորհումը:
90-ականերին իշխանության եկածները հիմնականում աշխատում էին Արևմուտքի մոտ տպավորություն ստեղծել, թե տեսեք, ի՜նչ արագությամբ, ու ի՜նչպիսի տարածական ռեֆորմներ կարող ենք անել: Բայց իրականում նրանք մոռացան ամենագլխավորի՝ մարդու մասին, վերջինս օտարվեց, արհամարհվեց ու դարձավ սոցիալապես անպաշտպան: Այդ տարիներին էր, որ անասելի չափերի հասավ ստվերային տնտեսությունը, կրճատվեցին արտահանման տեմպերը , ավելացավ ներմուծումը և այլն: Այսինքն, կանգնեցինք բավական լուրջ խնդիրների առաջ:

Իսկ այսօ?ր՝ երկու տասնամյակ անց, ի?նչ իրավիճակ է, որո?նք են նոր ժամանակներում մեր առաջ ծառացած տնտեսական խնդիրներն ու մարտահրավերները:

-Կարևորագույն խնդիր է գիտության ու գիտական կադրերի հանդեպ վերաբերմունքը: Ցավոք, առայժմ մեզանում պահանջարկ չունի գիտական միտքը, որակյալ կադրերը չեն խրարխուսվում:
Երկրորդ կարևորագույնը՝ երիտասարդության զբաղվածության հարցն է, նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է, ինչն էլ պարատ հող է ստեղծում արտագաղթի համար:
Մյուսը՝ գյուղատնտեսության ոլորտն է: Իհարկե, չի կարելի անտեսնել գործադրվող ջանքերը, սակայն անհրաժեշտ չափով չի օգտագործվում մեր պոտենցիալը, մինչդեռ արդյունավետ օգտագործման դեպքում կարող ենք լուծել մեր երկրի պարենային անվտանգության հարցը, նաև մրցունակ ապրանքներ արտահանել արտերկիր:
Փորձեմ թվարկել նաև այն հրատապ քայլերոը, որոնք այսօր հարկավոր են կատարվել: Ակնհայտ է, որ մեզանում նվազել է պետության դերը, սրանում ևս իրենց <լուման> ունեն նորանկախ Հայաստանի հիմնադիրները, որոնք թերարժեվորեցին ու թյուր պատկերացում ստեղծեցին, թե պետությունը պետք է ձեռքերը լվանա ու կողքի կանգնի: Այդպես չէ, ուրեմն այսօր մեր կարևոր քայլերից մեկը պետք է լինի տնտեսության մեջ պետության դերի աշխուժացումը:
Մենք պետք է կարողանանք քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից և թույլ տալ, որ բիզնեսն իր օրենքներով զարգանա, հարկային կոշտ քաղաքականությունը փոխարինել ավելի ճկուն և շրջահայաց քաղաքականությամբ: Գաղտնիք չեն մեզանում առկա մենաշնորհների առկայությունը
Մեր տնտեսության լրջագույն վտանգներ են՝ ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, կոռւպցիան, կաշառակերությունը: Նաև նշեմ այն օբյեկտիվ մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ. Հայաստանի ցամաքային երկիր լինելը, շրջափակումը, շուկայի սահմանափակ լինելը: Եվ եթե մենք կարողանանք տնտեսական որևէ ինտեգրացիոն ուղղության շրջանակներում՝ կլինի Մաքսային միությունը, թե Եվրամիությունը, հաղթահարել այդ մարտահրավերները, ապա դա մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր շուկայի սահմանները ու դրական հող ստեղծել նեդրումների համար:
Եվ վերջապես, անկախության առաջին տարիներից առ այսօր մենք փորձում ենք նմանակել այլ երկրների, ներառել նրանց տնտեսական փորձը: Սակայն ժամանակն է ձևավորել մեր ազգային տնտեսության զարգացման մոդելը, ուր պատշաճ ձևով հաշվի կառնվեն մեր երկրին բնորոշ առանձնահատկությունները և սա խիստ կարևոր հանգամանք է:

1ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ

-Ո?րն է սեպտեմբերի 21-ի քաղաքական խորհուրդը:
-Մերօրյա հայաստանյան քաղաքական դաշտում չկա մեկը, ով կկասկածի 1991 թ. սեպտեմբերի 21-ի իրադարձության պատմական նշանակությանը: Սարդարապատի հերոսամարտով սկսված և այնուհետև մի քանին սերունդների տասնամյակներ տևած մաքառումների երախայրիքն է նորանկախ Հայաստանի Հանրապետությունը`որպես քսաներորդ դարի միջպետական հարաբերությունների բնույթին ու մակարդակին համապատասխանող, արդի միջազգային իրավունքի պահանջներին բավարարող անկախ, ինիքնիշխան պետականություն:

1991-ի սեպտեմբերի 21-ը հազիվ թե կայանար, եթե մենք չունենայինք Խորհրդային Հայաստանի պետականությունը: Դարավերջը մեզ համար նպաստավոր մի հանգրվանի հասցրեց 1918-ին Սարդարապատով սկսված հայկական պետականության վերականգման քաղաքական գործընթացները: Մենք ի վերջո ունեցանք իրավաբանորեն լիիրավ ինքնիշխան, միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող, միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ-ի անդամ պետականություն:

Սակայն սեպտեմբերի 21-ի խորհուրդը նշվածով չի ամփոփվում: Քաղաքական դիտակետից ոչ պակաս նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ ինքնիշխան Հայաստանը պաշտպան կանգնեց իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Դարասկզբին ցեղասպանություն ապրած ժողովուրդը դարավերջին ձեռք բերեց երկու ինքնիշխան պետականություն` Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Բոլշևիկյան ու թուրքական քաղաքական մամլիչի տակ հայտնված Կարսի պայմանգիրը ստորագրող Մռավյանը կմտածե՞ր արդյոք, որ յոթ տասնամյակ հետո մեկ պետականության փոխարեն մենք ազգովին տեր կկանգնեք երկու հայկական պետականության: Հոռետեսները սովոր են մեր զարգացման, մեր ընթացքի մութ կողմերը տեսնել միայն: Սակայն անհնար է չընդունել երրորդ հազարամյակի նախօրեին հայկական երկու պետությունների գոյության փաստը: Մեծագույն ձեռքբերում է դա, և պետք է ամենօրյա անձնվեր աշխատանք մեր որդիների արյամբ ձեռք բերված այդ պետականությունները ամրապնդելու, հզորացնելու հանար: Փույթ չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ: Դա ժամանակի հարց է: Եվ որքան տնտեսապես հզոր և քաղաքականապես կայուն լինեն նորանկախ մեր պետականությունները, այնքան մոտ կլինի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման օրը:
Սեպտեմբերի 21-ի մեծագույն խորհուրդը հենց դա է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն