Գլխավոր » Թուրքիա, Ցեղասպանություն

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐԱՄԱՆԿ ՔԱՅԼԸ

Սեպտեմբեր 24, 2013թ. 00:29

Դավութօղլուի «արդար հիշողությունը»

«Այսօր Թուրիայում շեշտադրում են հայերից ներողություն խնդրելու հարցը, այդ կերպ փորձ է արվում 2015-ից առաջ կա՛մ մեղմել հայկական կողմի գործունեությունը, կա՛մ թուլացնել մեր զգոնությունը: Իրականում ներողություն խնդրելը, զղջում ասվածը դիտվում է ընդհանուր ողբերգության համատեքստում։ Շեշտադրվում այն միտքը, թե իբր նաեւ հայերի մասնակցությամբ են թուրքական կոտորածներ եղել:
Սա խորամանկ քայլ է, որը եւս Դավութօղլուի, այսպես կոչված, «արդար հիշողություն» հայեցակարգից բխող մոտեցում է, այսինքն՝ ոչ թե ցեղասպանություն է եղել, այլ ողբերգություն, որը պետք է ճանաչել:
Գործ ունենք ռազմավարության կոնկրետ կետերից մեկի հետ, որով Թուրքիան փորձում է խուսափել ցեղասպանություն բառի օգտագործումից, այն փոխարինելով, այսպես կոչված, «ընդհանուր հումանիտար աղետով», շեշտադրվում է, թե այդ աղետի ժամանակ զոհվել են ե՛ւ հայեր, ե՛ւ թուրքեր»,- մեր թղթակցին ասաց թուրքագետ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԸ։


Դիտել Թուրքիա, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն