Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Էստոնական հանրագիտարան. Լեռնային Ղարաբաղն իր դրոշով հստակ ցույց է տալիս, թե որ երկրի կազմի մեջ կուզենար մտնել

Հոկտեմբեր 1, 2013թ. 19:28

«Ժամանակակից Հայաստանի դրոշը ստեղծվել է աքսորում: Պնդում են, որ գույներ սկիզբ են առնում հնագույն ժամանակների` մ.թ.ա. II-րդ դարի հայկական խորհրդանշից»,- գրված է Տալլինում հրապարակված «Հանրապետություններ և դրոշներ» հանրագիտարանում:

Գրքում գրված է, որ հայերը Եվրոպայի առավել հին ինքնուրույն առանձնացած էթնիկ խմբերից մեկն են: 2,5 հազար տարի առաջ այլ ազգերից ազատվելով` նրանք բնակեցրել են Կովկասյան հարթավայրի լեռների միջև ընկած տարածքը: Բացի ժամանակակից Հայաստանի տարածքից, նրանց տարածքը զբաղեցրել է Իրանի և Արևելյան Թուրքիայի նշանակալի մասը: Ինքնուրույն հայկական այբուբենը կազմվել է մ.թ. IV դարում, իսկ քրիստոնեությունն աշխարհում առաջին անգամ պետական կրոն է դարձել այստեղ 301թ:

Հանրագիտարանում նշվում է, որ 1917թ. հայերը, վրացիների և ադրբեջանցիների հետ միասին, հիմնել են Անդրկովկասյան Ֆեդերացիան: Այն կործանվել է ներքին սուր հակասությունների պատճառով, ընդ որում` 1918թ. ստեղծվել է Հայկական կամ Երևանյան հանրապետությունը` միջնադարից ի վեր առաջին անկախ Հայաստանը:
Որպես խորհրդանիշ` Հայաստանն ընտրել է կարմիր-կապույտ-ծիրանագույն եռագույնը, որը կազմվել է հայ գաղթականների կողմից 1885թ:

Հոգևորական Ղևոնդ Ալիշանը, ով աշխատել է Հայաստանի վենետիկյան ինստիտուտում, գրել է, որ «հայերին ծիածանանման դրոշ է տրվել այն ժամանակ, երբ Համաշխարհային ջրհեղեղի ընթացքում Նոյի տապանը կանգ է առել Հայաստանի ամենաբարձր լեռան` Արարատի վրա»: Սակայն ըստ Ալիշանի նախագծի` դրոշը կազմված էր կարմիր, կանաչ և կապույտ գույներից:

Ծիածանի գույները խորհրդանշում էին երկու հազար տարվա պատմություն ունեցող և փորձությունների միջով անցած ազգի ապագայի հույսերը: Սակայն գույների վերաբերյալ վիճաբանությունը տևել է մինչև 1918թ, երբ ընտրվել է կարմիր-կապույտ-ծիրանագույն դրոշը: Կարմիր գույնը խորհրդանշում է աշխարհի երեսին գոյատևելու իրենց իրավունքի համար զոհված հայերի արյունը` մասնավորապես թուրքերի դեմ պայքարում, կապույտը` հույսն ու երկրի անկործանելիությունը` հավիտյան, ինչպես կապույտ երկինքը: Ծիրանագույնն օրհնության գույնն է համարվում:

1920թ. թուրքերը` Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, կրկին գրավեցին Թուրքական Հայաստանի կազմի մեջ մտնող տարածքները, այդ թվում նաև հայերի համար սուրբ Արարատ լեռը: Երկու տարի անց Հայաստանի մի մասը մտավ Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմի մեջ: Սակայն 1936թ. այն մի շարք այլ երկների հետ միասին վերափոխվեց, և ստեղծվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ): Դրա դրոշը չէր տարբերվում իր ինքնությամբ` կարմիր խորհրդանշի վրայով լայն հորիզոնական մուգ կապույտ գիծ էր ձգվում: 1990թ. Հայաստանը սկսեց ինքնիշխանության գործընթացը, հին դրոշը կրկին ընտրվեց որպես պետական խորհրդանշան:

Լեռնային Ղարաբաղի դրոշը նույնպես քննարկվում է նյութում: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղն իր դրոշով հստակ ցույց է տալիս, թե որ երկրի կազմում կուզեր գտնվել: 1992թ. Ադրբեջանից իր անջատվելու մասին հայտարարած Լեռնային Ղարաբաղը սկսել է օգտագործել հայկական դրոշը, որը հատվում է կոտրված սպիտակ գծով:

Աղբյուր` Panorama.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն