Ընդդիմադիրները դեմ լինելով՝ կողմ քվեարկեցին
ԱԺ նիստերի դահլիճի հարակից միջանցքը դեռ նախօրեին ամբողջությամբ պատրաստ էր, տեղադրվել էին քվեարկության համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ օրենսդիրը նախապատրաստվում էր փակ գաղտնի քվեարկությամբ իր դիրքորոշումն արտահատելու գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Բայց մինչ այդ, օրենքով սահմանված կարգով նախ ելույթ ունեցան խորդարանական խմբակցությունների ներկայացուցիչները. գլխավոր դատախազի թեկնածության քննարկումը հարմար առիթ էր, որ օրենսդիրները վերստին խոսեին մեր երկրում ամենապահանջվածի՝ արդարության ու արդարադատության մասին:
Քվեարկել կո?ղմ, թե? դեմ, այս մտորումներով նախ ամբիոնին մոտեցավ <Ժառանգություն> խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իսկ մտորելու առիթ, իրոք, կար: Դեռ անցած շաբաթ ժառանգականների հետ հանդիպման ընթացքում Գևորգ Կոստանյանն իր <խոսելաձևով ու պրոֆեսիոնալ կեցվածքով> խիստ դրական տպավորություն էր գործել խմբակցության պատգամավորների վրա, ու նրանց դրել անելանելի վիճակում. ինչպե?ս կարող է իրեն ամե՜նա-արմատական ընդդիմություն հռչակված <Ժառանգությունը> հրապարակավ չմերժել երկրի նախագահի առաջարկած թեկնածուին: Եվ չնայած Ռուբեն Հակոբյանն անկեղծացավ, թե նորմալ պետության մեջ սերնդափոխություն ասվածը հենց այս տեսակով պետք է կատարվի ու դիմելով Գևորգ Կոստանյանին խոստացավ՝ լինել նրա կողքին, բայց պարզվեց, ինչպես հայտնի խոսքում, կողմ լինելով միևնույն է դեմ են քվեարկելու:
ՀՅԴ-ն ևս մտահոգ էր՝ ո?վ իմանա, թե 6 տարի անց հասարակությունը ինչպե?ս կգնահատի Գևորգ Կոստանյան դատախազի գործունեությունը, <Կասի՝ կեցցե՛, հաջողե?ց, թե? կդառնանք ժողովրդական խոսքին ՝ մինչև չգա վերջինը չի հիշվի առաջինը>,- ՀՅԴ մտավախություններն հրապարակեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Անցյալի, մասնավորաբար, 90-ականների տխուր հիշողությունները զգուշավոր են դարձրել Դաշնակցությանը, ու վերջինս որոշեց ՀՅԴ պատգամավորներին ազատ թողնել քվեարկության ժամանակ:
Ամբիոնի մոտ մյուս արմատականն էր՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նախ հիշեցրեց, որ գլխավոր դատախազ նշանակվելու դեպքում Գ. Կոստանյանն իր նախորդից իբրև ծանր ժառանգություն ստանում է շուրջ 20 չբացահայտված աղմկոտ սպանություններ, ծանր բեռ, որ նաև մարտահրավեր է լինելու: Հետո մի քանի <բեռ>էլ իր կողմից ՀԱԿ ներկայացուցիչը դրեց ապագա դատախազի ուսերին՝ մարտի 1-ի բացահայտում, քաղբանտարկյալների ազատ արձակում, կոռուպցիայից ազատագրում, ու հայտարարեց՝ <կլուծեք՝ կլուծեք, չեք լուծի՝ մեր կարծիքը չի փոխվելու>: Եվ <Ժառանգության> ձեռագրով եզրահանգեց՝ դեմ ենք քվեարկելու. դե, որովհետև արմատական են ու շա՜տ կասկածամիտ.<Չենք վստահում Սերժ Սարգսյանի ներկայացրած թեկնածուին>:
Երկու օր շարունակ քաղաքական ուժերի տրամադրությունները շոշափելուց հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամփոփիչ կարծիք էր կազմել. <Ակնհատ է, մեր թեկնածուն դրական է գնահատվում բոլոր խմբակցությունների կողմից>: Ակնարկելով <հեղափոխական ընդդիմադիրներին> ասաց ՝անգամ չփորձեցին քաղաքական փոխհարաբերությունները մեջտեղ բերել: Չկարողացան: Բայց նաև լավ իմանալով ընդիմության բնավորությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար վերապահումով նկատեց՝ <Այլ բան է՝ կքվեարկե?ն, թե? չեն քվեարկի: Ես գիտեմ, որ մեր թեկնածուն լուրջ ձայներ պետք է ստանա, ու դա ոչ միայն նրա համար, որ ՀՀԿ-ն է այդպես ուզում, այլ որ իրենք՝ ընդդիմությունն էլ է այդպես ուզում>: Գալուստ Սահակյանի կանխատեսումներն, իրոք, արդարացան:
Եվ փակ գաղտնի քվեարկության արդյունքներն արձանագրեցին հետևյալ պատկերը. 103 կողմ, 3 դեմ, անվավեր համարվեց երկու քվեաթերթիկ:
Իսկ ԲՀԿ-ն՝ ինչպես միշտ
Կհարցնեք, իսկ ո?ւր մնաց խորհրդարանական թվով երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: ԲՀԿ-ակաները երեկ այդպես էլ չմոտեցան <ծանրաձողին>՝ խորհրդարանական ամբիոնին, ու չհայտնեցին իրենց վերջնական դիրքորոշում՝ այդ կերպ, մինչև քվեարկության ավարտը, օդում թողնելով հարցադրումը՝ դեմ ե?ն, թե? կողմ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Փաստորեն, <քաղաքական այլընտրանքը> որդեգրել էր այլընտրանքային մարտավարություն: Եվ միայն քվեարկության <ծանր բեռը> թոթափելուց հետո, ԲՀԿ-ականներ Միքայել Մելքոնյանը, Գուրգեն Արսենյանը, Ստեփան Մարգարյանը մեկը մյուսի հետևից, դասը լավ սերտած աշակերտի պես նույն մեկնաբանություններն էին փոխանցում ԲՀԿ-ի <դեմ>-ով ու <կողմ>-ով հետաքրքրված լրագրողներին.<Շանս տանք, որ մարդը աշխատի, դրսևորվի, նաև օգնենք նրան>: Տարօրինակն այն էր, որ ԲՀԿ-ն խուսափեց հրապարակավ արտահայտելու իր այս դիրքորոշումը և նախընտրեց լռությամբ վավերացնել իր <կողմ>-ը: Իսկական <այլընտրանքայինի> մոտեցում:
Ընդդիմադիրների ինտրիգը՝ քվեարկությունից հետո
Երկու օր շարունակ ԱԺ ամբիոնի մոտ սուր-սուր հարցեր բարձրացնող, խիստ ելույթներ հնչեցնող ընդդիմադիրները՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը> միաբերան հայտարարում էին՝ Գ. Կոստանյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկելու: Քվեարկությունից հետո դարձյալ ներկա գտնվող ընդդիմադիր 8 պատգամավորներից ամեն մեկն իր հերթին վերահստատում էր՝ դեմ ենք քվեարկել: Բայց քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ինտրիգը ջրի երես դուրս եկավ: Եթե 8 ընդդիմադիրները դեմ են քվեարկել, այդ ինչպե?ս եղավ, որ ընդամենը 3 դեմ արձանագրվեց: Ընդդիմադիրների շարքերում թվաբանական մի կատարյալ խառնաշփոթ էր, ո՜նց հաշվում էին, մի բան չէր ստացվում:
«Ես շվարած եմ>,-խոստովանեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, իսկ շվարելու առիթ հաստատ կար: Պատգամավորն իր ընդդիմադիր գործընկերներին ում հարցրել էր, միևնույն հացաստիացումն էր ստացել՝ դեմ եմ քվեարկել: <Ժառանգության ու ՀԱԿ խմբակցությունների ութ պատգամավորը միանգամից հայտարարում են՝ դեմ ենք քվեարկել, շփոթված եմ, չեմ հասկանում ութ հոգի դեմ են քվեարկել, բայց ընդամենը երեք դեմ է եղե?լ»: Պարզվեց, Արզումանյանը միակ շվարած ընդդիամադիրը չէր, 8-ն էլ հավասարաչափ շվարած էին: Իսկական զավեշտ:
Ընդդիմադիր գործընկերների քվեարկության արդյունքների հանելուկայի պատկերից զարմացած, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում. «Քաղաքական հանելուկ. ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ»: Իսկ քաղաքական հանելուկի պատասխանն այնքան պարզ է. մեր ընդդիմությունը ընդդիմություն է միայն ամբիոնների առաջ ու ռադիոլսողի ականջի տակ, և ոչ ավելին:
Բա, որ ասում էինք Գալուստ Սահակյանի կանխատեսումը ճիշտ էր:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












