Ազգ, պետություն փնովելը ստալինյան մնացուկ է
-Մեզանում մոդայիկ է դարձել ազգին, պետությանը վարկաբեկելը, հակահայ քարզչությամբ պսակազերծ են արվում մեր բոլոր արժեքները: Մտահոգիչն այն է, որ դա արվում է որոշ մտավորականների կողմից: Սրանում նպատակ չե?ք տեսնում` նսեմացնել, իջեցնել հայի ինքնագնահատականը:
-Նախ, ո?վ է մտավորականը, բնականաբար, մտածելու ընդունակ մարդը և ոչ թե դիպլոմ ունեցողը կամ գիտությունների դոկտորը: Մտավորական բառի պես, մի ժամանակ էլ չարաշահվում էր երկրապահը: Ես այս առիթով ասել եմ, իսկ մենք երկիրը չէինք պահո?ւմ, միայն խրամատներում է?ր երկիր պահվում, դժոխքով անցած ժողովուրդը երկրապահ չէ?ր: Ուրեմն, երկրապահը մենաշնորհ չէ: Գերմանիան հզոր է, քանի որ ունի հզոր բյուրոկրատական, չինովնիկական համակարգ: Իսկ ամենամեծ վնասը երկրին տվողը միջին ու մանր չինովնիկներն են: Հիշո?ւմ եք չինական կայսեր հրամանի պատմությունը. Չինաստանի կայսրն ընդամենն ասում է՝ գլխարկ դրեք, որ արևի տակ չվառվեք, բայց նրա այս խոսքը հասնում է երկրի ծայրամասեր, այլ բովանդակություն ստացած. եթե գլխարկ չդնեք` կգլխատվեք: Ժողովուրդը կարծում է, թե վատ հրամանները միայն վերևից են գալից, այդպես չէ, ես սրանով ոչ թե երկրի նախագահին կամ որևէ մեկին եմ պաշտպանում, այլ այդպիսին է մարդկային բնույթը: Չինովնիկական ապարատը պետք է ձևավորեն պրոֆեսիոնալները, և ոչ թե ամեն մեկն իր տոհմին հավաքի տանի այս կամ այն ոլորտ: Վատ է, որ մենք դեռ չենք ազատվել դրանից: Մեկ այլ դաժան իրականություն էլ կա, դա մեր տգետ, կաշառակեր պաշտոնյաներն ու օրենսդիրներն են: Ու այս ֆոնին վրա հարց է առաջանում՝ ովքե?ր են մեր մտավորականները:
Ազգ, պետություն փնովելը ես համարում եմ ստալինյան մնացորդ: Իմ սերնդին հայտնի է մի շատ աղտոտ անեկդոտ Միկոյանի հետ կապված: Ստալինի մոտ ամառանոցում հավաքվում են կերուխումի, անձրևի ժամանակ բոլորը թրջված են գալիս ու իբրև թե միայն Միկոյանը թրջված չի լինում: Հարցնում են՝ Անաստաս Իվանովիչ, ինչպե?ս է, որ չես թրջվել, պատասխանում է <Ա յա մեժդու կապլյամի>: Այս անեկդոտը ԿԳԲ-ի կողմից հատուկ էր ստեղծվել, նպատակը Միկոյանի անունով մի ամբողջ ժողովորդի բնորոշելն էր: Եվ դա արվում էր այն ժողովրդի ու երկրի դեմ, որը ավերվեց ստալինյան աքսորից ու բռնություններից, երկիր, որը մոտ 600 000 մարդ տվեց պատերազմին: Մենք էինք, հա?, կաթիլների միջով անցնողն ու չթրջվողը: Ոչ թե թրջվում էինք, այլ մեր արյունն էր հոսում, արյուն, որ մնացորդն էր եղեռնի:
Իսկ այսօր ազգ վարկաբեկողները նման անեկդոտներ ստեղծողների ժառանգներն են, նրանք ովքեր նաև ասում են` <էս երկիր երկիր չէ>: Մեր ժողովուրդը հրաշալի ժողովուրդ է: Պարզապես մեզ պետք է որոշակի կենցաղային մշակույթ յուրացնել, որ տունդ մաքրելուց առաջ նաև շեմը պետք է մաքրել: Այդ հարցերում ևս մենք պետք է շատ ուշադիր լինենք ու կարողանանք ազատվել կենցաղային, մակերեսային թերություններից: Իսկ խորքային թերություններ ունենք այնքան, որքան ունեն ամենալավ խորքային ժողովուրդները: Հիշում եմ, սփյուռքում ինձ զարհուրած ասում էին՝ մանրավաճառ հայ աղջիկնե՜ր կան, ասում էի՝ այդպիսիք է’լ կան, գողեր է’լ կան` ոչ ավելին քան ձե’ր ամենաքաղաքակիրթ պետություններում, վարժվեք առանց բանաստեղծության սիրելու հայրենիքը, որովհետև միայն <Ես իմ անուշ Հայաստանի> կամ Շիրազի բանստեղծությամբ չի կարելի երկիր սիրել:
Մի երևույթ էլ եմ նկատում՝ ինքնանսեմացում: Օրինակ, մեզանում հիացած էին սեփական փողկապն ուտող Սահակաշվիլիով, ասում էին` տեսեք Վրաստանում ճանապարհային ոստիկանությունը ի՜նչ լավ է աշխատում, բայց տարօրինակ է, որ չեն տեսնում, թե իրականում որքան վատ վիճակում է այդ երկիրրը. ոստիկանը փող չի վերցնում, բայց ԱՄՆ-նն է վճարում ոստիկանների աշխատավարձը, որովհետև սեփական բյուջե չեն կարողանում ձևավորել, հարյուրավոր կիլոմետրերով գնում ես՝ ամենուր ու ամեն ինչ թուրքական է: Այս ամենը չեն տեսնում: Չի’ կարելի անվերջ հարևանի հարսին գովել, պիտի կարողանանք մեր ունեցածը տեսնել ու վայելուչ ձևով գնահատել: Նաև չեմ ընդունում մյուս ծայրահեղությունը, Սևակը դա հրաշալի է ձևակերպել՝ ազգային արժանապատվությո?ւն, թե? ազգային սնապարծություն: Սա էլ սարսափելի հիվանդություն է: Բայց ես կարծում եմ, որ մեզ հիմա պետք է մի քիչ ավելի երկար մտածել արզգային արժանապատվության մասին: Երկու օր առաջ լսում էի Սեյրան Օհանյանին, հետաքրքիր միտք ասաց ՝ չեմ կարող ընդունել, երբ ասվում է՝ բանակը հասարակության հայելին է, ո՛չ՝ այդպես չէ: Եվ իրոք, բանակը մեկ հստակ դեմք պետք է ունենա, դա օրենքն է, որը բանակում շատ հստակ պետք է գործի: Ես մտածում եմ, որ ամեն հայ քաղաքացու մեջ էլ այդ արժանապատիվ գիտակցումը պետք է լինի, որ ինքն է հղկում իր երկրի հայլին ու պետք է կարողանա արժանապատվորեն ներկայացնել այն: Այդ արժանապատվության գիտակցումով պետք է քննել նաև սեռական ու այլ փոքամասնությունների հարցերը: Մեր ազգային արժանապատվության մեջ է մտնում այս հաշվարկը` որքա?ն մայրեր ու հայրեր ենք կորցնում, հասկանո?ւմ եք: Եթե հասարակությունն այդ հարցը դարձնի առաջնային, ապա պետությունը չի վախենա Եվրոպայից ու մարդու իրավունքների հանդեպ համաշխարհային վերաբերմունքից: Կսկսի ուրիշ կերպ նայել, թե մենք ի՜նչ ենք կորցնում: Չենք կարողանում քաղաքապետարանի դիմացի այգին մաքրել, ի?նչ է նշանակում այդ հանդուրժողականությունը:
Շարունակելի
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












