ՊԱՐՏԱՐՎՈՐ ԵՆՔ ԳԻՏԱԿՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՊԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Գնալ ռուսակա?ն, թե եվրոպական ինտեգրաման ուղով, անդամակցե?լ Մաքսային միությանը: Ի?նչ կարծիք ունեք այսօր մեզանումամենից շատ քննարկվող այս հարցերի առնչությամբ:
-Մեզանում կան ամենագետներ, որոնք ամեն ինչի մասին խոսում են, հկ-ների ներկայացուցիչներ կան, որ ինչ թեմա լինի նրանք կիզակենտրոնում են` աստվածաբանությունից մինչև Թեղուտ: Այդպես չի կարելի: Եվ ես ինձ իրավիճակային քաղաքական գործիչ եմ համարում, իսկ ավելի ճիշտ` հասարակագետ, որովհետև քաղաքականությամբ զբաղվելը շատ լուրջ գործ է, ու ես ինձ թույլ չեմ տա որպես քաղաքական գործիչ կարծիքներ հայտնել, բայց Մաքսային միության առնչությամբ կպատասխանեմ ինչպես պարզ հայ մարդ: Նախ ասվում է, թե հարցը պետք է ներկայացնել հանրաքվեի: Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կողմ կքվեարկի հոգուտ մաքսային միության, ինչու, որովհետև իր մտածողությամբ շատ ավելի ռուսական կողմնորոշում ունի, որովհետև, միևնույն է, ռուսական օրհնած ոտքն իր ուղեղում է, իր մտածողության մեջ: Եթե ես լինեի նախագահ, կասեի՝ հանրաքվե անցկացրեք ու ինքս իմ վրայից կվերցնեի այդ պատասխանատվությունը:
Բայց սա դեռ մի կողմ թողնենք, գոյություն ունի մի պա՜րզ հարց՝ ո?նց պետք է ռուսական սահմանապահ զորամասը պաշտպանի մեր սահմանները, երբ մենք մերժում ենք այդ երկրի առաջակությունը, ո?նց կլինի, որ էներգակիրներով կախված լինենք Ռուսաստանից ու իրենց ասենք՝ ոչ: Էդպես չի լինում: Բայց կա այլ խնդիր, ա’յլ ճշմարտություն. ինչքան մեզ պետք է Ռուսաստանը իր էներգակիրներով, սահմանապահ զորքերով , նույնքան էլ մենք ենք իրեն պետք: Մանավանդ պուտինյան Ռուսաստանը շատ պրագմատիկ է ու երբեք հենց այնպես քայլ չի անում: Այն, որ ռուսներն այսօր սրտները ճաքացնելով պաշտպանում են Սիրիային, Ասադին կամ այդ խեղճ ժողովրդին շատ սիրելուց չէ, Ռուսաստանը սեփական աշխարհաքաղաքական շահն է պաշտպանում, և դա անում է շատ տաղանդավոր ձևով: Ես Պուտինի սիրահարը չեմ, բայց նրա քայլերը շատ ճիշտ են: Մտածել է պետք, Պուտինի նման պրագմատիկը, որի համար ամեն ինչ հաշվարկված է, ինչո?ւ է ուզում, որ Հայաստանը մտնի Մաքսային միության մեջ: Եթե մենք այդքա՜ն վատն ենք, փոքր ենք, ինչո?ւ է ուզում մեզ իր տիրույթում ունենալ: Այ, հենց այս հարցին պատասխանենք, կհասկանանք, որ շահերը երկուստեք են, ու մենք չպետք է մոռանանք հայկական գործոնը: Չինաստանը գիտակցում է հայկական սեպի կարևորությունը թուրանական վտանգի առաջ, իսկ մենք զարմանալիորեն չենք հասականում:
-Ի դեպ, նույն կերպ, որքան մենք ենք կարևորում եվրոպական համագործակցությունը, նույնքան Եվրոպան է ուզում Հայաստանն իր դաշտում տեսնել. <կամ... կամ>-ի պարտադրանքը դա է վկայում: Բայց սա գիտակցելու փոխարեն ոմանք մեր հասարակության մեջ ներարկում են` <ուժեղի մոտ թույլն է մեղավոր> վախվորածի հոգեբանություն: Մինչդեռ, երբ մեզ ուժեղ զգացինք ու ապավինեցինք սեփական ուժերին, հաղթանակներ ունեցանք:
-Այո, Հայաստանը Եվրոպայի համար ևս շատ կարևոր գործոն է: Աշխարհաքաղաքական այս իրողություններում Կովկասը մի թնջուկ է, ուր կա քաղաքակիրթ մի ժողովուրդ` խիստ ազգային նկարագրով ու արժանապատվությամբ, որը երրորդ հազարամյակ մտավ, ի դեպ, միակը ամբողջ խորհրդային կայսրությունում, շահելով իր կորցրածը, կարողացավ անհնարինը հնարավոր դարձնել, ինչպես արեց 15 թվականից հետո 18-ին՝ ստեղծելով առաջին հանրապետությունը: Նույնկերպ և անցած դարավերջին` անհնարինը հնարավոր դարձրեց և այսօր մենք ունենք երկու հայկական հանրապետություններ, երկուսն էլ չջարդվող ընկույզ են: Այս գործոնները նստա՜ծ հաշվում են ու հաշվում: Երկու գերտերությունները՝ Ռուսաստանն ու Ամերիկան իրենց ոտնատեղերն են ուզում հստակեցնել, ու հասնելով Կովկասյան լեռներ, տեսնում են, որ ազգերի այդ խառնարանում կա մի ազգ, որը ճիշտ է, պատմության հետիոտն ճամփորդ է, բայց ունի հազարամյա իր կայուն գործոնը, ավանտյուրաներ չի անում, ագրեսիաներ չի անում, չի հոխորտում, ընդամենն ասում է՝ ինձ չկպչեք, ես թունավոր եմ, և դա մենք գործնականորեն ապացուցեցինք, <Կոլցիո> օպերացիան հիշո?ւմ եք, ի՜նչ ժամանակներ անցանք:
Իսկ ի?նչ է նշանակում ուժեղ ինել, դինոզավրերն էլ էին ուժեղ կենդանիներ, գիտնականները հաշվարկել են, որ դինոզավրի պոչը կտրելիս մինչև ցավի գրգիռը հասնում էր ուղեղին անցնում է 15 րոպե էր, և արդեն ուշ էր: Դինոզավրերը վերացան՝ փոքրեը մնացին: Սա ընդունեք կես կատակ` կես լուրջ պատասխան: Իսկ հիմա ավելի լուրջ: Այսօր ամբողջ աշխարհը խոսում է բարձր տեխնոլոգիրաներից, ու մենք անընդհատ ապացույցներ ենք ստանում, որ աշխարհում կան որոշակի բաներ, որոնք հարիր են մեր ազգային հոգեկերտվածքին: Տեսեք, գալիս ու Հայաստանում են բարձր տեխնոլոգիաների կենտրոններ ստեղծում, չեն գնում Ադրբեջան, կամ մյուս հարևանների մոտ, որովհետև հիմա ուղեղով է որոշվում՝ ուժեղ ե?ս, թե? թույլ: Մենք անընդհատ ասում էինք` կարմիր բանակը մեզ փրկեց ու չէինք մտածում, որ կարմիր բանակում մենք լուրջ ներկայություն ենք ունեցել: Ռուսները մեկ–մեկ, իրենց ճզմելով, ճշմարտություններ են ասում, չեմ մեղադրում, նրանց համար էլ դժվար է խոստովանել, որ իր հաղթանակների մի մասը կերտել է այս փոքրիկ ժողովուրդը: Փոխարենը, հաճույքով կարող են ցույց են տալ հայ վարոդին՝ կանացի խալաթը հագին: Բայց կան չէ?, գրողը տանի, փաստեր, անուններ, կենսագրություններ: Վերջերս նայում էի Իոսիֆյանի մասին հաղորդումը, ամբողջ պատերազմում Կուրչատովից, Կառալյովից պակաս գործ չի արել մեր հայրենակիցը, բայց մենք մեզ ներկայացնել ու մատուցել չգիտենք: Մեր բարությունը, մեր այլասիրությունը մի քիչ հիվանդագին է դարձել` ուրիշինը գնահատել, բայց ոչ սեփականը:
Սա, ինչպես մեր զրույցի սկզբում էի ասացի, ծայրամասային մտածողության հետևանք է, յդ բարդույթից ազատվելու հնարավորությունը մենք ձեռք բերեցինք արցախյան հաղթանակով, բայց այդ մասին մոռացանք հենց իշխանությունների օգնությամբ, երբ մեր հաղթանակն ընդամենը մեկ շահած ճակատամարտ համարեց Տեր-Պետրոսյանը: Մենք չենք կարողանում լրջորեն նայել այդ հարցերին, չէ? որ ախր ողնաշարներս ուղղած մտանք նոր հազարմյակ:
Լուսահոգի իմ կրտսեր ընկերը` Վազգեն Սարգսյանը, մի հանճարեղ նախադասություն ասաց, ես ինչ ունեի տվեցի այս երկրին՝ ձեռք բերեցի հպարտություն: Մենք այդ հպարտությունը չպետք է կորցնենք, որովհետև այդ հպարտությունը նաև մեր անկախությունն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












