Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Միայն պատերազմին պատրաստ լինելով է հնարավոր կանխել պատերազմը

Հոկտեմբեր 10, 2013թ. 00:15

«Հանրահայտ ճշմարտություն է՝ միայն պատերազմին պատրաստ լինելով է, որ հնարավոր է կանխել պատերազմը: Իսկ վերջինիս պոտենցիալ հավանականությունը եղել եւ մնալու է, եւ ուրեմն ցանկացած զորավարժություն մեր երկրի կյանքում կարեւոր իրադարձություն է: Այդպես է, քանզի ամեն հերթական զորավարժություն եւս մեկ քայլ է մեծ պատերազմը կանխելու ուղղությամբ»,- մեկնաբանելով «Արձագանք-2013» զորավարժությունը՝ նման կարծիք է հայտնել պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

«Սակայն տվյալ դեպքում կա եւս մեկ կարեւոր հանգամանք: Մեր երկրի պետական համակարգը պետք է պատրաստ լինի հնարավոր պատերազմի դեպքում աշխատել անխափան եւ ժամացույցի մեխանիզմի նման ներդաշնակ»,- նշել է Դ.Ջամալյանը:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն