Հայր Կոմիտաս. Թույլ չե’մ տա, որ իմ սրբազան երկիրը կործանեն
Հայր Կոմիտաս.<Եթե գանգրենայի առաջը չես առնում, այն դառնում է մահացու: Ցանկացած վտանգավոր երևույթ պետք է սկզբից ևեթ արմատախիլ անել, որպեսզի այն իր մետաստազները չտարածի մարմնով մեկ: Մենք մտահոգ ենք մեր ազգի վաղվա օրով, որովհետև այդ գաղափարը (խոսքը գենդերի մասին է), որը հնարավորություն է տալիս սեռափոխության, նշանակում է ազգի կործանում, նշանակում է ազգի բարոյական կերպարի այլասեռում: Մարկոս Աուրելիուսի նշանավոր խոսքը հիշենք.<Եթե ուզում ես երկիրը կործանել, նրա երիտասարդության մեջ տարածիր անբարոյականություն>:
Ինչ-ինչ մարդիկ այսօր անբարոյականություն են սերմանում իմ երկրում, ես չեմ ուզում, և թույլ չե’մ տա, որ իմ սրբազան երկիրը կործանվի: Իմ ազգը պետք է գիտակցի իր ազգային շահն ու շահի դիրքերից մտածի իր վաղվա օրվա մասին` գոյության և ոչ թե վերջակետի մասին>:












