ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐՆ ԵՆ
Երբ ֆրանսիայից Հայաստան ժամանած միասեռականների զույգը համարձակվեց մտնել Մայր տաճարի խորանի առաջ մատանիներ փոխանակել, կատարվածից հայ հասարակությունը խորը զայրույթ ու վրդովմունք ապրեց: Ընդամենը: Սրբապղծությունը, սակայն, չպատժվեց օրենքով, ինչու, որովհետև, մեզանում պատժիչ օրենք գոյություն չունի: Իսկ երբ ՀՀ Ոստիկանությունը որոշեց հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով ու պատիժ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզիչների համար, չուշացավ մերոնց քայլերը մանրադիտակով զննող եվրոպացիների արձագանքը. սրանք ոստիկանության առաջարկը մեկնաբանեցին իրենց հայտնի ձևակերպումներով՝ < խոսքի ազատության ոտնահարում, լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն>: Առավել մտահոգիչն այն է, որ նամակից անմիջապես հետո հայրենի ոստիկանության կայքից անհայտացավ այդ կարևոր օրենսդրական փոփոխության համարձակ առաջարկը…
Փոխարենը, տարիների ընթացքում Եվրոպայի պարտադրանքով մեր օրենսդիրները հասցրել են մի քանի փաստաթղթեր վավերացնել, որոնք մի օր Հայաստանը կանգնեցնելու են միասեռ ամուսնությունների օրինականացման փաստի առաջ: <Տակից> էլ իրենց <գենդերային> քարոզչությունն են անում երեսուն արծաթով ծախվածները՝ արևմտյան գանտակերները: Մինչ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերն ահազանգում են, որ գենդերը՝ սեռափոխությունը, նշանակում է ազգի կործանում, բարոյական կերպարի այլասերում, որ վտանգված է մեր ազգի վաղվա օրը, և կոչ անում պայքարել այդ <գանգրենայի դեմ>, մեր երկիր թափանցած 5-րդ շարասյունը Արևմուտքի հրահանգին կամակատար, անցնում է նոր գրոհի:
Մեզ հասած տեղեկություններով, սրանք իրենց արևմտյան տերերից ֆինասական նոր հոսքեր են ստացել ու փոխահամաձայնեցված ծրագրել՝ պայքարի նոր ալիք սկսել ի պաշտպանություն միասեռականների, լեզբուհիների, տրանսսեքսուալ ների: Ծրագրված է նաև՝ անխնա ջարդել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն հանդես գալ այլասերության <շքերթի>կողմնակիցների դեմ: Այսինքն, բոլոր կարգին հայերը հայտնվելու են սրանց թիրախում: Ծրագրի բացումը չուշացավ, արվեց ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին՝ ինչպես ասում են, «հարազատների միջավայրում»՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցում եվրոպայից ժամանած հյուրերի ու փորձագետների ներկայությամբ:
Երեկ «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի ժամանակ, որին ներկա էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, պաստառները ձեռքներին դահլիճ են ներխուժել այլասերության քարոզիչները՝ <ազատության մունետիկ>, Արևմուտքի պաշտպան Միքայել Դանիելյանի ղեկավարությամբ, ով հայ հասարակությանը առավելապես հայտնի է <պոչիկով Միկա> մականվամբ: Սույն պարոնը, որ արդեն մեկ տասնամյակից ավելի իր կատաղի պայքարն է մղում մեր ազգային արժեքների, հայի տեսակի դեմ, իր շուրջը հավաքած ջահելներին հավատացրել է, թե միասեռական լինելը ազատության կամ, չզարմանաք, <զարգացվածության նշան է>, և որ այդ <ազատությունը> շա՜տ ավելի բարձր բան է, քան պետության օրենքները: Ի դեպ, սա այն է, ինչ կլսեք դրսից ներմուծված աղանդավորական կառույցների քարոզի ժամանակ: Անկեղծ ասած, պետության օրենքներն իրենց <ազատատենչանքներին> ստորդասողները պետք է որ վաղուց գտնվեին համապատասխան վայրերում, բայց քանի որ մենք ժողովրդավար ենք ու շատ հանդուժող, սրանք դեռ շարունակում են ազատ ֆռֆռալել՝ ախտը տարածելով:
Ի դեպ, <պոչիկով Միկան> ու իր <գենդերապաշտներն> այս անգամ <պլակատ> էին պարզել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դեմ: Անսեռ ակտիվիստներին վրդովվեցրել է այն, որ սույն պատգամավորները հանդգնում են պայքարել հայ հասարակությունն այլասերող համասեռամոլների դեմ, ու առանց վախենալու եվրոպաներից, հայտարարում՝ չհամարձակվե՛ք պղծել հայերիս ազգային նկարագիրը: <Փառք ու պատիվ Միանասյանին ու Շարմազանովին>, երեկ մեզ հետ զրույցում իրենց գոհունակությունն էին հայտնում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, նկատելով, թե փաստորեն, Դանիելյան Միքայելը ակամայից հայանպաստ գործ է անում ՝հանրությանը ներկայացնելով, թե ովքե?ր են մեր իսկական հայրենասեր պատգամավորները:
Խորհրդարանականներից շատերը գրանտակերների կազմակերպած ակցիայի մասին արհամարհանքով արտահայտվեցին, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նկատեց. <Ուրախ եմ, որ ունեմ նման գործընկերներ, ես նրանց կողքին եմ ու նույն մտածելակերպի կրողը: Կարծում եմ, որ միասեռականները հայության անունից խոսելու իրավունքը չեն վաստակել, պարզապես չունեն այդ իրավունքը: Իսկ եթե պետք է խոսեն, ապա միայն իրենց նմանների անունից, միայն համապատասխան տեղերում, համապատասխան երկրների հովանավարության տակ>: Պատգամավորը նկատեց, թե սրանք թերևս ոգևորված արտաքին <բարձր հովանավորչությամբ> ու գրանտներով, որոշել են դիմել քարոզչական կոշտ մեխանիզմների. <Խորհուրդ կտամ նրանց մնալ իրենց չափի մեջ ու հայ հասարակությանը, իշխանություններին չխառնեն իրենց խաղերին>: Ապա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական դաշտում գործող կուսակցություն է, որի համար նման դիրքորոշումներն ընկալելի չեն: <Որքան էլ մենք ժողովրդավարական երկիր ենք, սակայն որպես Առաքելական եկեղեցու հետևորդ, հայ մարդ, մեզ համար մերժելի է համասեռականության քարոզը, որ դեմ է Աստծուն ու բնության օրենքներին>:
Հետաքրքրվեցինք, իսկ արդյո?ք մեր օրենսդիրները գիտակցո?ւմ են, որ շատ հաճախ իրենց իսկ ձեռքով վավերացված օրենքներն են, որ պարարտ հող են ստեղծում մեր երկրում այլասերվածության քարոզի ու 5-րդ շարասյան աշխուժացման համար: Ի պատասխան մեր դիտարկման, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ նկատեց, թե ինքը ևս շատ անհանգստացած է, որ մեզանում տեղի են ունենում մեր ազգի արժեհամակարգին ոչ հարիր երևույթներ, բայց նաև այն կարծիքին չէ, թե դրանց ի հայտ գալուն նպաստում են ԱԺ ընդունված օրենքները: <Այդ դեմքերը, ովքեր իրենց նման քայլեր են թույլ տալիս, մեր կողմից ընդունված օրենքների հետանքով չէ, որ հայտնվել են մեզանում: Աշխարհը թափանցիկ է, տեղեկատվություն, համացանց, ինչը նպաստում է նման գաղափարների տարածմանը>: Եվ համոզված է, որ նույնասեռակաանության դեմ պետք է պայքարել ոչ թե օրենքներով, այլ. <Դրանց ճանապարհը փակելու միակ միջոցը ճիշտ դաստիարկությունն է՝ ընտանիքում, դպրոցում, նաև այդ ամենին մեր հասարակության մերժողական վերաբերմունքով>: Առաջարկեց՝ թող հասարակությունը պահանջի խորհրդարանից ընդունել օրենք, որով կարգելվի սրանց մուտքը ու քարոզը մեր երկրում, և հայ օրենսդիրները օր առաջ ձեռնամուխ կլինեն հասարակական պահանջի իրականացմանը:
ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ մեր հարցին արձագանքեց հետևյալ կերպ. <Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու այն իրավունքները, որոնք ապահովված են եվրոպական բոլոր երկրներում>, մնացյալը համարելով հասարակական ընկալումների խնդիր: Այսինքն, կան մարդիկ, որոնց ընկալումներով պաշտպանության լուրջ կարիք ունեն <խեղճ ու կրակ> ծոմակները: Ի պատասխան մեր դիտարկմանը, թե <ժողովրդավարություն>, <մարդու իրավունքեր>, <խոսքի ու խղճի ազատություն> լոզունգների տակ այսօր Հայաստանում բացահայտորեն այլասեռում է քարոզվում և դա մենք, նույն լոզունգներով կաշկանդված, հանդուրժում ենք, իրավապաշտպան պատգամավորը նկատեց .<Ես, ամեն դեպքում, դեմ եմ նման քարոզին: Մենք ունենք մեր ազգային առանձնահատկությունները: Իսկ դրանք պահպանվում են այնքանով, որքանով մեր հասարակությունը չի ուզում տրանսֆորմացվել: Ու եթե չի՛ ուզում, ուրեմն՝ չի տրանսֆորմացվի>, եթե անգամ դա պարտադրեն օրենքները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












